Քսենյա Կիմի Բորոդինա (ծննդյան ազգանունը՝ Ամոևա, երկրորդ ամուսնության ժամանակ՝ Օմարովա, մարտի 8, 1983(1983-03-08)[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս հեռուստահաղորդավար, դերասանուհի և դիջեյ[4]։
Քսենյա Ամոևան (տասնվեց տարեկանից՝ Բորոդինա[5]) ծնվել է 1983 թվականի մարտի 8-ին Մոսկվայում։ Հայրը հայ է[6][7], մայրը՝ ռուս։
Երբ Քսենյան եղել է մեկ տարեկան, նրա ծնողները՝ Կիմ Ամոևը (3 մարտի, 1940 – 18 մայիսի, 2018)[8][9][10] և Նինա Բուլատովնան (ծնվել է 1960 թվականի նոյեմբերի 8-ին)[10][11] բաժանվել են։ Մայրն ամուսնացել է իտալացի գործարար, ճարտարապետ և շինարարական ընկերության սեփականատեր Ջեննիի հետ[12] ու մեկնել Իտալիա՝ դստերը թողնելով Մոսկվայում՝ տատի՝ Գալինա Իվանովնայի ու պապի՝ Բուլատ Բիլյալովիչի (Իննա Բուլատովնայի խորթ հայրը) մոտ։ Մայրը բազմաթիվ նվերներ է տվել դստերը, երբ ժամանել է Ռուսաստան, և 1990-ական թվականներին այդ նվերները նրանք փոխանակել են ուտելիքի հետ, բայց այդ մասին ոչինչ չեն ասել մորը։ Հետագայում Քսենյան հաճախ է մեկնել Իտալիա՝ մոր ու խորթ հոր մոտ և մտերմացել է խորթ հոր[11][13] ու պապի հետ[5][14]։ Որոշ ժամանակ նա սովորել է «Մուլտիլինգվա» անգլիական դպրոցում։ 18 տարեկանում (հորից վիրավորված լինելու պատճառով)[15] վերցրել է մոր ազգանունը[16]։ Քսենյա Բորոդինան ունի եղբայր՝ Նիկիտան։
Օտար լեզուների խորացված ուսուցմամբ մասնավոր լիցեյ ավարտելուց հետո Քսենյա Բորոդինան միանգամից ընդունվել է Հյուրանոցային մենեջմենթի ու զբոսաշրջության ինստիտուտի երկրորդ կուրս՝ «զբոսաշրջության մենեջմենթ» մասնագիտությամբ։
2004 թվականին սկսել է վարել «Дом-2» նախագիծը ՏՆՏ հեռուստաալիքով[17]։
Քսենյան հանդիպել է Динамит խմբի մենակատար Լեոնիդ Նարուշենկոյի (4 դեկտեմբերի, 1977 — 3 սեպտեմբերի, 2005)[18] հետ, որը զոհվել է ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում[19]։
2008 թվականի օգոստոսի 8-ին Քսենյա Բորոդինան ամուսնացել է գործարար Յուրի Կարենի Բուդագովի (ծնվել է 1980 թվականի մայիսի 8-ին) հետ[20][21], որի հետ ծանոթացել է Comedy Club-ում[6]։ 2009 թվականի հունիսի 10-ին ծնվել է նրանց դուստրը՝ Մարուսյան։ 2011 թվականի ապրիլի չորսին զույգ բաժանվել է[19]։
Հանդիպել է «Дом-2» ռեալիթի-շոուի նախկին մասնակիցներ Օսկար Կարիմովի (ծնվել է 1980 թվականի դեկտեմբերի 14-ին)[22] և Միխայիլ Տերյոխինի (ծնվել է 1980 թվականի հունվարի 31-ին) հետ[23]։
2015 թվականի հուլիսի 3-ին ամուսնացել է դաղստանցի գործարար Կուրբան Օմարովի (ծնվել է 1980 թվականի օգոստոսի 25-ին) հետ[24][25]։ Նույն թվականի դեկտեմբերի 22-ին ծնվել է նրանց դուստրը՝ Թեոնան[26][27]։
«Битва экстрасенсов» նախագծի մի շարք թողարկումների համահաղորդավար (2010)
«Պարեր աստղերի հետ» հեռոստանախագծի մասնակից (2011 թվականի եթերաշրջան)
«Жестокие игры» հեռուստանախագծի մասնակից (2011 թվականի 2 եթերաշրջան)
Երկու անգամ ծաղրանմանակվել է «Большая разница» հաղորդման ընթացքում որպես «Дом-2» շոուի համահաղորդավար։ Ծաղրանմանակումները կատարել է Վալենտինա Ռուբցովան։
2012 թվականի մայիսից մինչև 2013 թվականի հուլիսի 16-ը եղել է ՏՆՏ հեռուստաալիքի «Перезагрузка» շոուի հաղորդավար։ 2016 թվականին վերադարձել է նախագիծ[28]։
↑«Первая серия Дом-2» (ռուսերեն) — Дебют Ксении Бородиной в роли телеведущей. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 27-ին.
↑Виктория Дудина, Ольга Турбина (22.12.2015). «Ксения Бородина родила дочь». Woman’s Day. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 4-ին.