- Վիքիպեդիայում կան հոդվածներ Իվանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Քրիստափոր Իվանի Իվանյան (դեկտեմբերի 20, 1920(1920-12-20), Թիֆլիս, Վրաստան - օգոստոսի 30, 1999(1999-08-30), Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), հայ ռազմական գործիչ, գեներալ-լեյտենանտ, Երկրորդ համաշխարհային պատերազմի և Արցախյան ազատամարտի մասնակից, Արցախի հերոս՝ «Ոսկե արծիվ» շքանշանակիր (հետմահու 2000)։
- 1940 թվականին ավարտել է Թբիլիսիի հրետանավորների ուսումնարանը։
- 1949 թվականին Մոսկվայի Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան։
- 1962 թվականին ավարտել է Լենինգրադի զինվորական օկրուգի հրետանային ակադեմիայի բարձրագույն կուրսերը։
- 1938-1978 - ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։
- 1941-1945 - մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին։
- 1941-1942 - հրետանային գնդի շտաբի հրամանատարի խորհրդական։
- 1942-1943 - 195-րդ ականանետային գնդի հրամանատար։
- 1943-1944 - 318-րդ հրաձգային դիվիզիայի հրետանու հրամանատար (նրա կազմում հասել է Չեխոսլովակիա)։
- 1949-1952 - հրետանային կորպուսի նախապատրաստական բաժնի ղեկավար։
- 1952-1955 - 280-րդ Գվարդիական հակատանկային գնդի հրամանատար (ԳԴՀ-ում տեղակայված ԽՍՀՄ զորքերի կազմում)։
- 1956-1958 - Հատուկ հակատանկային Գվարդիական գնդի հրամանատար։
- 1958-1961 - Օդեսայի պետական համալսարանի զինվորական ամբիոնի ղեկավար։
- 1962-1968 - Օդեսայի զինվորական օկրուգի 52-րդ հրաձգային բրիգադի հրամանատար։
- 1968-1973 - Օդեսայի զինվորական օկրուգի 14-րդ բանակի հրթիռային զորքերի և հրետանու հրամանատար։
- 1973-1978 - Անդրկովկասյան զինվորական օկրուգի հրթիռային զորքերի և հրետանու հրամանատարի տեղակալ։
- 1992 - նշանակվում է Արցախի ինքնապաշտպանության կոմիտեի նախագահի խորհրդատու։ Եղել է ԼՂՀ Զինված ուժերի հրամանատարի առաջին տեղակալ, պաշտպանության նախարարի տեղակալ, ԼՂՀ նախագահին կից քննչական կոմիտեի նախագահ։
- Լենինի շքանշան (1941, 1943)
- Կարմիր դրոշի շքանշան
- Սուվորովի 3-րդ աստիճանի շքանշան
- Կարմիր Աստղի շքանշան
- Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
- «Զինվորական ծառայության ժամանակ տարբերվելու համար» I աստիճանի մեդալ
- Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ
- «Կովկասի պաշտպանության համար» մեդալ
- Արցախի հերոս
- Ոսկե արծիվ և ԼՂՀ Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշաններ
- «Մարշալ Բաղրամյան» մեդալ
- «Զինվորական ծառայության ժամանակ տարբերվելու համար» մեդալ
- «Խորհրդային բանակի ու նավատորմի 30-ամյակի հոբելյանական մեդալ»
- «ԽՍՀՄ զինված ուժերի 40-ամյակի հոբելյանական մեդալ»
- Քրիստափոր Իվանյանի անունով են անվանվել՝
- Արցախի Ասկերանի շրջանի Խոջալու գյուղը։
- Ստեփանակերտի զինվորական ուսումնարանը։
- Ստեփանակերտում Արցախի պաշտպանության նախարարությանը կից զինվորական-սպորտային քոլեջը։
- Քրիստափոր Իվանյանի կյանքի մասին նկարահանվել է վավերագրական կինոնկար։
- Դևրիկյան Տ., Երկու պատերազմների լեգենդը։ Քրիստափոր Իվանյան, Երևան, 2003։