Քրիստիան Բարթոլոմե գերմ.՝ Friedrich Christian Leonhard Bartholomae | |
---|---|
Ծնվել է | հունվարի 21, 1855[1][2] Թուրնաու, Կուլմբախ, Վերին Ֆրանկոնիա, Բավարիա |
Մահացել է | օգոստոսի 9, 1925[1] (70 տարեկան) Langeoog, Wittmund, Aurich Government Region, Հանովեր նահանգ, Պրուսիայի ազատ պետություն[3] |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Մասնագիտություն | լեզվաբան և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Մյունստերի համալսարան, Հայդելբերգի համալսարան, Գիսենի համալսարան և Հալլե-Վիտենբերգի համալսարան |
Գործունեության ոլորտ | լեզվաբանություն և արևելագիտություն |
Անդամակցություն | ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա, Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Հայդելբերգի գիտությունների ակադեմիա և Ռուսաստանի գիտությունների ակադեմիա |
Գիտական աստիճան | դոկտորի աստիճան[3] |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն[4][5] |
Հայտնի աշակերտներ | Ալեքսանդր Ֆրեյման |
Քրիստիան Բարթոլոմե (հունվարի 21, 1855[1][2], Թուրնաու, Կուլմբախ, Վերին Ֆրանկոնիա, Բավարիա - օգոստոսի 9, 1925[1], Langeoog, Wittmund, Aurich Government Region, Հանովեր նահանգ, Պրուսիայի ազատ պետություն[3]), իրանագետ, համեմատաբան (կոմպարատիվիստ)։
Սովորել է Մյունխենի, Լայպցիգի և Էռլանգենի, դասախոսել՝ Հալլեի, Մյունստերի համալսարաններում։ Հնդեվրոպական լեզուների համեմատական քերականության մեջ հայտնի է Բարթոլոմեի օրենքը, ըստ որի ձայնեղ պայթական շնչեղներ+խուլ պայթական, տալիս են ձայնեղ պայթական + ձայնեղ պայթական շնչեղ (օրինակ` bh+t > bdh-հին հնդ. labh -«բռնել», անցյալ դերբայ՝ labdha)։ Աշխատություններից հայտնի են՝ «Իրանական լեզուների հետազոտություններ» (հ. 1-3, 1882-1887-ական թվականներին), «Հին իրաներենի բառարան» (1904 թ.) են, որոնք մեծ ներդրում են հնդեվրոպական, առանձնապես հնդիրանական և հայկական բաղաձայնական համակարգի (կոնսոնանտիզմի) ուսումնասիրության բնագավառում։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 316)։ |