Օպերա-բալետ (ֆր.՝ opera-ballet) երաժշտական-թատերական ժանր, որը գերակշռում էր Ֆրանսիայում 17-18-րդ դարերի ընթացքում և բնորոշ էր այդ ժամանակաշրջանի պալատական թատրոնին («Թագավորական երաժշտական ակադեմիա»)։
Օպերա-բալետի տարրեը պատրաստվել են վաղուց՝ 16-րդ դարի այսպես կոչված պալատական բալետում (ֆր.՝ ballet de cour), կատակերգական բալետներում, ստեղծված Ժան-Բատիստ Լյուլիի և Մոլիերի կողմից, ինչպես նաև Լյուլիի բալետում և օպերայում։ Այդ ժամանակ օպերան և բալետը չէին բաժանվել առանձին ժանրերի, և երգն ու պարը համակցված էին մեկ ներկայացման մեջ։ Օպերա-բալետը ֆրանսիական օպերային բեմում վերջնականորեն որպես ժանր ձևավորվել է Լյուլիից հետո, Անդրե Կարդինալ Դետուշայի, Ժան-Ժոզեֆա Մուրեի ստեղծագործություններում և առավել գունեղ՝ Անդրե Կամպրայի «Նրբակիրթ Եվրոպայում» (1697) և հատկապես «Վենետիկյան տոնակատարություններին» (1710) ստեղծագործություններում։
Օպերա-բալետը սովորաբար բաղկացած են մի շարք նկարներից՝ անտրե ( ֆր.՝ entrėes), սյուժեն գրեթե միահյուսված չէ, որտեղ զարգացած պարային տեսարանները զուգորդվում են արիաների, ասերգությունների և օպերայի այլ ձևերի հետ։ Օպերա-բալետի ամենապայծառ օրինակներն են՝ «Նրբակիրթ Հնդկաստան» (1735), «Գեբի փառատոներ» (1739)` ստեղծված Ժան Ֆիլիպ Ռամոյի կողմից։
Հետևաբար, օպերայի և բալետի` որպես առանձին թատերական ժանրի ձևավորման ընթացքում, ժանրը ոչնչացնում է իրեն։ Այնուամենայնիվ, 19-20-րդ դարերի ընթացքում նորից հայտնվել են նրա առանձին նմուշները, որոնք խորեոգրաֆիայի և երգերի միասնություն են ֆանտաստիկ կամ առասպելական ներկայացումներում՝ «Վիլի» Պուչինի (1884), «Մլադա» Ռիմսկի-Կորսակով (1890) «Քնարի ծնունդ» Ռուսելի (1925), «Հրաշքների թատրոն» Հենզե (1948, 1965, երկրորդ հրատարակություն), «Պրուսական հեքիաթ» Բլահեր (1950), «Ձյունե թագուհի» Ռաուհվերգեր (1965), «Սասունցի Դավիթ» էդգար հովհաննիսյան (1976) և այլն։
|