Քաղաքացիությունը | Նիգերիա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 10, 1990[1][2] (34 տարեկան) | ||
Ծննդավայր | Լագոս, Նիգերիա | ||
Հասակ | 193 սանտիմետր | ||
Քաշ | 84 կիլոգրամ | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Ֆանենդո Ադի (անգլ.՝ Fanendo Adi, հոկտեմբերի 10, 1990[1][2], Լագոս, Նիգերիա), նիգերացի ֆուտբոլիստ, «Պորթլենդ Թիմբերս» ֆուտբոլային ակումբի հարձակվող։
Սկսել է հանդես գալ «Յունիոն Բանկի» երիտասարդական թիմում։ Հետո խաղացել է «Լոգա Այլենդերս» ֆուտբոլային ակումբում։
2009 թվականին տեղափոխվել է սլովակյան «Թրենչին» ֆուտբոլային ակումբ։ 2009-2010 մրցաշրջանում ակումբը Սլովակիայի առաջին լիգայում զբաղեցրել է երկրորդ տեղ՝ զիջելով միայն «ՎիՕնուին»։ Հաջորդ մրցաշրջանում 17 խաղերի ընթացքում Ադին խփել է 11 գնդակ։ Դրանից հետո խաղացողով հետաքրքրվում էին «Ֆեյենորդ» և «Գրոնինգեն» ֆուտբոլային ակումբները[3][4]։ 2011 թվականի ձմռանը Ադիին դիտարկում էր ամսթերդամական «Այաքս» ֆուտբոլային ակումբը[5]։
2011 թվականի փետրվարին նա երեք տարի ժամանակահատվածով պայմանագիր է կնքել Դոնեցկի «Մետալուրգ» ֆուտբոլային ակումբի հետ[6]։ Ադին խմբում ստացավ 22-րդ համարը, այդ համարով նա արդեն խաղացել էր «Թրենչինում»։ «Մետալուրգը» գնեց Ֆանենդո Ադիին Մուսավենկոս Մգունին փոխարինելու համար, որը տեղափոխվել էր ռուսական «Թերեկ»[7]։ 2011 թվականի փետրվարի 20-ին Ադին խաղացել է իր առաջին խաղը, երբ Թուրքիայի հավաքականը ընկերական խաղում մրցում էր Բելառուսի «Միսնկի» դեմ (0:1)[8], Ադին Ջունիոր Մորաեսի հետ դուրս եկան խաղի 70-րդ րոպեին։
Ուկրաինայի Պրեմիեր լիգայում 2011 թվականի մարտի 12-ին իրենց դաշտում «Սևաստոպլ» ֆուտբոլային ակումբի դեմ խաղում Ադին խաղաց իր առաջին խաղը (1:0)[9], Ադին դուրս եկավ խաղի 78-րդ րոպեին Չիպրիանա Թենասեի հետ։ Հաջորդ՝ 30-րդ փուլում, Ուկրաինայի առաջնությունում խաղացել է Լուցկի «Վոլինի» ֆուտբոլային ակումբի դեմ (1:3)[10], Ադին խփել է իր առաջին գոլը Վիտալի Նեդելկոյի դարպասը։ 2010-2011 մրցաշրջանում Ադին խաղացել է 9 խաղ և խփել 1 գոլ։
2011 թվականի հունիսին Ադին հրավիրվեց դիտարկվելու Կիևի «Դինամո» ֆուտբոլային ակումբում[11]։ Ավստրիայի հավաքականի հետ խաղի ժամանակ նա ստացավ ազդրի վերին հատվածի միկրովնասվածք, որից հետո վերականգնվելու համար պահանջվեց երկու շաբաթ[12]։ Բուժման կուրսի համար նա տեղափոխվել է Կիև[13]։ Չնայած վնասվածքին՝ «Դինամոն» Ադիին 2011 թվականի վերջին վարձավճարով վերցրեց[14]։
2011 թվականի օգոստոսի 27-ին առաջին անգամ հանդես է եկել Ուկրաինայի երիտասարդական առաջնության «Դինամոյի» կազմում Դնեպրոպետրովսկի «Դնեպրի» դեմ արտագնա հանդիպման ժամանակ (0:1), Ադին խաղաց ամբողջ խաղը։ «Դինամոյի» հիմնական կազմում առաջին խաղը տեղ է ունեցել 2011 թվականի սեպտեմբերի 21-ին 1/16 Ուկրաինայի գավաթի ժամանակ եզրափակչում խաղացին Կրեմենչուգի «Կրեմնյայի» դեմ (2:3)[15], Ադին խաղացել է հիմնական կազմում, 15 րոպե անց Կարլոս Կորեի փոխանցումից հետո նա խփել առաջին գոլը։ 2012 թվականի հունվարին տեղափոխվել է Սիմֆերոպոլի «Թավրյու» ֆուտբոլային ակումբ, հետո վերադարձել «Թրենչին»։ 2013 թվականի օգոստոսի 25-ին տեղափոխվել է «Կոպենհագեն» ֆուտբոլային ակումբ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆանենդո Ադի» հոդվածին։ |
|