Ֆաննի Էդելման | |||
| |||
---|---|---|---|
ապրիլի 15, 1970 – նոյեմբերի 1, 2011 | |||
Նախորդող | Վիկտորիո Կոդովիլյա | ||
Հաջորդող | Պատրիսիո Էչեգարայ | ||
Կուսակցություն՝ | Արգենտինայի կոմունիստական կուսակցություն | ||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ | ||
Ծննդյան օր | փետրվարի 27, 1911 | ||
Ծննդավայր | Սան Ֆրանցիսկո, Կորդովա, Արգենտինա | ||
Վախճանի օր | նոյեմբերի 1, 2011[1] (100 տարեկան) | ||
Վախճանի վայր | Բուենոս Այրես, Արգենտինա | ||
Քաղաքացիություն | Արգենտինա | ||
Պարգևներ |
Ֆաննի Ջաբկովսկի, ավելի հայտնի է Ֆաննի Էդելման անունով (փետրվարի 27, 1911, Սան Ֆրանցիսկո, Կորդովա, Արգենտինա - նոյեմբերի 1, 2011[1], Բուենոս Այրես, Արգենտինա)[2], արգենտինացի քաղաքական գործիչ, Իսպանիայի երկրորդ հանրապետության Ինտերնացիոնալ բրիգադների միավորման անդամ։ Նա Արգենտինայի կոմունիստական կուսակցության պատվավոր նախագահն էր մինչև կյանքի վերջին օրը։
Ֆաննի Ջաբկովսկին ծնվել է Կորդովայում, հայրը ռումինացի էր, մայրը՝ ռուս, ով գաղթել էր Ռուսական կայսրության հակահրեական պոգրոմից։ Ֆաննիի ընտանիքը տեղափոխվել է Բուենոս Այրես, երբ նա 13 տարեկան էր։ Ֆաննին աշխատել է տեքստիլ արդյունաբերությունում, ինչպես նաև եղել է երաժշտության ուսուցիչ[3]։
1934 թվականին Խոսե Ֆելիքս Ուրիբուրուի ընտրական կեղծիքների պատճառով նա դուրս մղվեց և միացավ Միջազգային կարմիր օգնությանը[2]։
1936 թվականին Ֆաննի Ջաբկովսկին ամուսնացավ լրագրող և հասարակական գործիչ Բեռնարդո Էդելմանի հետ, ու նրանք երկուսով միասին զորացրվեցին Կոմունիստական կուսակցությունից և 1937 թվականին Վալենսիայում ընդգրկվել են Հանրապետական դիմադրության շարքում։ Ֆաննի Ջաբկովսկին վերցնում է ամուսնու ազգանունը և դառնում Ֆաննի Էդելման[2]։ Բեռնարդոն թղթակցում էր Nueva España թերթին, միառժամանակ ներկայացնելով ՄՕՊՌ-ի շահերը, օրինակ կոմունիստական զինվորներին նյութերի տրամադրումը։
Ֆաննի էդելմանը իսպանական պայքարի ժամանակ հայտնի է դարձել և Արգենտինա է վերադարձել միայն 1937 թվականին։ Որպես կոմունիստական կուսակցության առաջնորդ, նա աջակցում էր բոլոր միջազգային «մարտերին», որոնք առաջնորդվում էին կուսակցության կողմից։ 1947 թվականին աշխատել է Արգենտինայի կանանց միության ստեղծման համար։ 1972 թվականին դարձել է Կանանց միջազգային դեմոկրատական ֆեդերացիայի ղեկավար[2]։
Ֆաննի Էդելմանը մահացել է 2011 թվականի նոյեմբեր 1-ին՝ Բուենոս Այրեսում[2]։ Նա ունի դուստր՝ Լյուսի Էդելմանը[4]։
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)