Ֆելիքս Գոնզալես-Տորրես | |
---|---|
Կեղծանուն | Torres, Félix González- |
Ծնվել է | նոյեմբերի 26, 1957[1][2][3][…] |
Ծննդավայր | Guáimaro, Camagüey Province, Կուբա[3][4] |
Վախճանվել է | հունվարի 9, 1996[5][6][1][…] (38 տարեկան) |
Մահվան վայր | Մայամի, Ֆլորիդա, ԱՄՆ[3][4] |
Քաղաքացիություն | Կուբա և ԱՄՆ |
Կրթություն | Պրատտի ինստիտուտ, Նյու Յորքի համալսարան և Պուերտո Ռիկոյի համալսարան |
Մասնագիտություն | քանդակագործ, նկարիչ, նկարիչ-փորագրող, լուսանկարիչ, վիզուալ արտիստ, կոնցեպտուալ արվեստագետ և ինստալյացիոն արտիստ |
Ոճ | մինիմալիզմ և կոնցեպտուալիզմ |
Ժանր | կոնցեպտուալիզմ[7] և social-artistic project? |
Թեմաներ | քանդակագործություն |
Անդամակցություն | Group Material?[8] |
Ֆելիքս Գոնզալես-Տորրես (անգլ.՝ Félix González-Torres, նոյեմբերի 26, 1957[1][2][3][…], Guáimaro, Camagüey Province, Կուբա[3][4] - հունվարի 9, 1996[5][6][1][…], Մայամի, Ֆլորիդա, ԱՄՆ[3][4]), կուբայական ծագմամբ ամերիկացի նկարիչ։
Ֆելիքս Գոնզալես-Տորրեսը մեծացել է Պուերտո Ռիկոյում, որտեղի համալսարանում սկսել է արվեստ ուսումնասիրել։ 1979 թվականից ապրել և աշխատել է Նյու Յորքում:1983 թվականին Պրատտի ինստիտուտի լուսանկարչի դիպլոմ է ստացել։ 1986 թվականին Գոնզալես-Տորրեսը ճամփորդել է Եվրոպայում և սովորել Վենետիկում։ 1987 թվականին Լուսանկարչության միջազգային կենտրոնում և Նյու Յորքի համալսարանում ստացել է մագիստրոսի աստիճան։ Դասավանդել է Նյու Յորքի համալսարանում և Վալենսիայի Կալիֆորնիական արվեստի ինստիտուտում։
Գոնզալես-Տորրեսը «1990-ականների արվեստի» հիմնադիրներից մեկն է. ուղղակի գործողության և հանդիսատեսի հետ բաց հաղորդակցության արվեստ՝ ի տարբերություն պատկառելի, կայուն, փակ գեղարվեստական օբյեկտի։ Հայտնի է իր մինիմալիստական ինստալյացիաներով և քանդակներով, որոնցում նա օգտագործել է այնպիսի նյութեր, ինչպիսիք են՝ լարեր, լամպեր, ժամացույցներ, թղթեր, կոնֆետներ։ Նկարչի վաղ աշխատանքները եղել են արդյունաբերական եղանակով պատրաստված փազլներ՝ մամուլից վերցված լուսանկարների հիման վրա՝ «Անվերնագիր» (Կլաուս Բարբին՝ որպես ընտանիք մարդ), 1988։ Առաջին քանդակները եղել են գրեթե դատարկ սպիտակ թղթի կապոցներ (դրանց վրա կար միայն արձանագրություն)։ Թղթի կապոցները խորհրդանշել են վետերանների գերեզմանոցներում գտնվող սգո կոթողները՝ «Անվերնագիր» («Հուշահամալիր»), 1989։
Գոնզալես-Տորրեսի աշխատանքները մինիմալիստական քանդակներ են՝ վերացական, երկրաչափական, սառը։
Օրինակ՝ տեքստերով և լուսանկարներով կոկիկ թղթի կապոցներ, որոնք հանդիսատեսին առաջարկվում էին վերցնել իրենց հետ։ Սակայն նման պաստառները սպառելուց հետո թանգարանը, որը գնել էր այդ աշխատանքը, իր վրա էր վերցնում այն տպագրելու հավերժական պարտավորությունը՝ պաշարների սպառումից հետո։ Դրանով իսկ խախտվում էր տնտեսությունը, և միաժամանակ ժամանակակից արվեստի, արվեստի եզակի օբյեկտների և սահմանափակ հրատարակության գաղափարախոսությունը։
Կամ՝ «Անվերնագիր» («Placebo», 1991)՝ արծաթե փայլաթիթեղով փաթաթված սառնաշաքարները հատակին դրվում էին ճիշտ ուղղանկյունով։ Կոնֆետի ընդհանուր քաշը կազմում էր ՁԻԱՀ-ից մահացած սիրահար նկարչի մարմնի քաշը։ Կոնֆետների քաղցրությունն այս համատեքստում սադրիչ էր դարձել ինչպես սեռական, այնպես էլ կրոնական իմաստով։ Չէ՞ որ հանդիսատեսին առաջարկվում էր ճաշակել «հանգուցյալի մարմինը», մինչև ամբողջ պաշարը սպառվի, և ուղղանկյունը անհետանա։ Դրանից հետո, ըստ նկարչի մտահղացման, թանգարանը կոնֆետների նոր բաժին էր շաղ տալիս, նոր հրապարակ էր դնում, և գործընթացը նորից էր սկսվում[9]։
«Անվերնագիր» (1991)՝ 24 գովազդային վահանակ՝ ապամոնտաժված մահճակալի լուսանկարներով, որոնք դեռ պահպանում էին երկու մարմինների հետքերը, տեղադրվել էին Մանհեթենում։ Կորստի և անհետացման այս նողկալի խորհրդանիշը միաժամանակ խախտել է հասարակության և անհատի միջև սահմանները։ Լուսանկարները դատական քննության առարկա են դարձել։
«Անվերնագիր» («Իդեալական սիրահարներ», 1987-1990)՝ ամենահայտնի գործը, որն ընդգրկված է բոլոր դասագրքերում։ Ինստալյացիան բաղկացած է երկու նմանատիպ պատի ժամացույցներից, որոնք կախված են կողք կողքի, սկզբում համաժամացված, բայց, ի վերջո, կորցնելով համաժամացումը կամ ամբողջովին կարգուկանոնից դուրս։
Նկարչի առաջին անհատական ցուցահանդեսը ներկայացվել է Նյու Յորքում՝ 1984 թվականին։ Գոնզալես-Տորրեսը մի քանի կարևոր ցուցահանդեսներ է կազմակերպել «Andrea Rosen» պատկերասրահում և «Hirchhorn» թանգարանում։ Մահից մեկ տարի առաջ նա անհատական ցուցահանդեսով հանդես է եկել Սողոմոն Գուգենհայմի թանգարանում։ Նրա մահից հետո մի քանի հետադարձ ցուցադրություններ են տեղի ունեցել Ժամանակակից արվեստի թանգարանում (Նյու Յորք) և այլ թանգարաններում։ 1997 թվականին ավարտվեց նրա ավելի վաղ նախագիծը Վենետիկի բիենալեի ամերիկյան տաղավարի համար և սա դարձավ նկարչի ամենահաջողված հետմահու ցուցահանդեսը։
|