Ֆերենց Յուհաս հունգ.՝ Juhász Ferenc | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 16, 1928[1][2][3] |
Ծննդավայր | Bia |
Վախճանվել է | դեկտեմբերի 2, 2015[3][4] (87 տարեկան) |
Վախճանի վայր | Բուդապեշտ, Հունգարիա[5] |
Գերեզման | Ֆիումեի փողոցի գերեզմանոց |
Մասնագիտություն | բանաստեղծ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Բուդապեշտի համալսարան (1947) |
Անդամակցություն | Հունգարական գրողների միություն, Գրականության թվային ակադեմիա և Széchenyi Academy of Literature and Arts? |
Պարգևներ | |
Ամուսին | Erzsébet Szeverényi? |
Զավակներ | Աննա Յուհաս |
Ֆերենց Յուհաս Վիքիքաղվածքում | |
![]() |
Ֆերենց Յուհաս (հունգ.՝ Juhász Ferenc, օգոստոսի 16, 1928[1][2][3], Bia - դեկտեմբերի 2, 2015[3][4], Բուդապեշտ, Հունգարիա[5]), հունգարացի բանաստեղծ։ Եղել է «Уй ираш» հունգարական ամսագրի գլխավոր խմբագիրը։ «Ոսկե պսակ» մրցանակի դափնեկիր[6]։ 1976 թվականին դարձել է գրականության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր[7]։
Պատմաբան Գյուլա Յուհասի եղբայրը։
1947-1949 թվականներին սովորել է Բուդապեշտի համալսարանի բանասիրության ֆակուլտետում։ Բանաստեղծությունների առաջին ժողովածուն լույս է ընծայել 1950 թվականին։ Նույն թվականին հրատարակվել է նաև նրա «Շանտալի ընտանիքը» պոեմը, 1951 թվականին՝ «Իմ հայրը» պոեմը, որի համար արժանացել է Կոշուտի անվան մրցանակի։ Ֆերենց Յուհասը հունգարական բանաստեղծությունը հարստացրել է պատկերավոր ոճով, լեզվական տպավորչապաշտությամբ։ Հեղինակել է «Թևավոր նժույգ», «Նոր բանաստեղծություններ», «Ներբող թռիչքին», «Ծաղիկների իշխանությունը», «Բնության երկիր» ժողովածուները։
Աշխատել է «Сепирадолми» հրատարակչությունում։ 1960-1998 թվականներին հաճախակի եղել է Բելգրադում, Նովի Սադում, Սուբոտիցեում, Սարաևոյում[8]։
![]() | Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆերենց Յուհաս» հոդվածին։ |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆերենց Յուհաս» հոդվածին։ |
|