Ֆինլանդիայի ազգային արխիվ | |
---|---|
Տեսակ | ազգային արխիվ |
Երկիր | Ֆինլանդիա |
Հիմնադրված | 1816 |
Գլխադասային գրասենյակ | National Archives of Finland, Հելսինկի |
Պարգևներ | |
Կայք | kansallisarkisto.fi(ֆին.)(շվեդ.)(ռուս.)(անգլ.)(շվեդ.) |
Ֆինլանդիայի ազգային արխիվ (ֆիններեն՝ Kansallisarkisto, շվեդ.՝ Riksarkivet i Finland, անգլերեն լեզվով անվանումը միայն հոգնակի թվով է` The National Archives of Finland), պետական իշխանության մարմին, մինչև 1994 թվականը՝ Պետական արխիվ, մինչև 2017 թվական յոթ գավառական արխիվների հետ միասին ստեղծվել է Ֆինլանդիայի պետական արխիվային ծառայությունը։ Ազգային արխիվը գտնվում է Ֆինլանդիայի կրթության և մշակույթի նախարարության ենթակայության ներքո։
Ազգային արխիվի հիմնական խնդիրներն են ղեկավարել պետական կառավարման մարմինների փաստաթղթաշրջանառությունը, ապահովել պետական մարմիններից, անհատներից և կազմակերպություններից ստացված համանման և էլեկտրոնային արխիվային փաստաթղթերի մշտական պահպանման կազմակերպումը[2]։ Պետական փաստաթղթերի միայն տասը տոկոսն է մշտական պահպանման համար ընդունվում թղթային տեսքով։ Ազգային արխիվի խնդիրներն են ոչ միայն ապահովել փաստագրական մշակութային ժառանգության պահպանումն ու դրանք հետազոտողներին ուսումնասիրության տրամադրելը, այլ նաև խթանել գիտական հետազոտությունների նպատակով դրանց օգտագործումը։ Ազգային արխիվը մասնակցում է արխիվային գործի բնագավառում գիտական հետազոտությունների կազմակերպմանը։
Ազգային արխիվը համարվում է գերբագիտության (հերալդիկայի) խորհրդատվական մարմին։ Այն հաստատում է պետության, տեղական ինքնակառավարման մարմինների և եկեղեցիների զինանիշագիտական խորհրդանիշները, գերատեսչությունների կնիքները և նավերի ու զորամասերի դրոշները։ Ազգային արխիվի գրադարանը համարվում է արխիվային գործի զինանիշագիտության և կնքագիտության մասնագիտացված գրադարան։
Ազգային արխիվի ղեկավարը համարվում է գլխավոր տնօրենը, որն ունի պետական արխիվագետի կոչում։ Գլխավոր տնօրենի օգնականներն են խորհրդականները և գործադիր տնօրենը։ Արխիվի կառուցվածքի մեջ են մտնում փաստաթղթերի դասակարգման և պահպանման բաժինը, գիտատեղեկատվական բաժինը, գիտահետազոտական և մշակումների բաժինը և գործունեության ապահովման բաժինը։ Ազգային արխիվում աշխատում է 240 մարդ։ Ազգային արխիվի մասնաճյուղեր կան Հելսինկի, Վաասա, Ինարի (Սամյան արխիվ), Իոենսուու, Միկկելի, Օուլու, Տուրկու, Հյամեենլինա և Յուվյասկուլյա քաղաքներում։ Գերատեսչության վարչական կառավարումն իրականացվում է Հելսինկիում՝ Ռաուհանկատու 17 հասցեում գտնվող գլխավոր շենքում։
Փաստաթղթերի դասակարգման և պահպանման բաժինը ընդունում, ձեռք է բերում և տեղակայում ֆոնդերը, ստուգում դրանց մատչելիությունն ու պահպանվածությունը։ Բաժնի խնդիրների մեջ են մտնում նաև պետական կառավարման մարմինների արխիվների տեղակայումը, մասնավոր արխիվների ձեռքբերումը, փաստաթղթերի թվայնացումը, ազգային էլեկտրոնային գրադարանում արխիվային ոլորտի աշխատանքի վերականգնումը և համակարգումը։ Պարզ ասած, բաժինը հոգ է տանում, որ մշտական պահպանման տակ գտնվող փաստաթղթերն իսկապես պահպանված լինեն։
Գիտատեղեկատվական բաժինը հոգ է տանում քաղաքացիներին օգտագործման համար արխիվային փաստաթղթերի տրամադրման մասին։ Բաժնի խնդիրներից է նաև պետական արխիվային ծառայության և փաստագրական մշակութային ժառանգության գործունեության վերաբերյալ տեղեկատվության տարածումը։ Բաժինը ապահովում է ընթերցասրահների և պահոցների փաստաթղթերի միջարխիվային առաքման աշխատանքը, մատուցում է թեմատիկ և սոցիալ-իրավական հարցումների, արխիվային մանկավարժության և գրադարանային գործունեության ծառայություններ։
Գիտական հետազոտությունների և մշակման բաժինը նպաստում է գիտական հանրության հետ համագործակցությանը և պատասխանատու է արխիվի գիտահետազոտական աշխատանքների համար։ Բաժնի խնդիրներից են նաև պետական մարմիններում փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային կառավարումը, հայրենական և արտասահմանյան գիտահետազոտական և արխիվային համագործակցությունը, հրատարակչական գործունեությունը, նորմատիվային փաստաթղթերի ստեղծումը, ստուգումների և դասընթացների կազմակերպումը, «VAPA» էլեկտրոնային փաստաթղթերի ստացման և սպասարկման համակարգի ներդրումը։
Գործունեության ապահովման բաժինը պատասխանատու է պլանավորման և վերահսկողության համար և աջակցություն է տրամադրում արխիվի բոլոր ստորաբաժանումներին։ Բաժնի խնդիրները ներառում են գործունեության ռազմավարական պլանավորում, արդյունավետ կառավարում, կադրային և ֆինանսական աջակցություն, տեղեկատվական և տեխնիկական աջակցություն, իրավական աջակցություն և միջազգային գործունեություն։
2012 թվականի փետրվարից Սաամական արխիվը (Ինարի) հանդիսանում էր Ֆինլանդիայի ազգային արխիվի կառուցվածքային ստորաբաժանում, որի խնդիրն է աջակցել և խթանել սաամական թեմաների վերաբերյալ գիտական հետազոտություններին, ինչպես նաև ամրապնդել և մեծացնել սաամների և սաամական մշակույթի մասին պատմական գիտելիքները։
2017 թվականի հունվարից ուժի մեջ է մտել Ֆինլանդիայի ազգային արխիվի մասին օրենքը (1145/2016), որը համախմբեց երկրում գոյություն ունեցող արխիվային համակարգը, ընդլայնելով ազգային արխիվի լիազորությունները` էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության կառավարման, մշակման և պահպանման սկզբունքների վերաբերյալ` պետական մարմիններից մշտական պահման համար ընդունվելուց հետո թղթային լրատվամիջոցների ոչնչացումը, եթե կա էլեկտրոնային փաստաթուղթ կամ փաստաթուղթը ներկայացված է էլեկտրոնային ձևով։ Այլ պետական մարմինների կամ կազմակերպությունների կողմից վարվող էլեկտրոնային գրանցամատյանների և նրանց կողմից Ազգային արխիվին մշտական պահպանության հանձնվող տեղեկատվական տվյալների մշակումը իրականացվում է գործող օրենքներով ու ենթաօրենսդրական ակտերով։
Սիլտավուորենրանտի մասնաճյուղում գործում է փաստաթղթերի թվայնացման կենտրոն։ Հելսինկիում Ազգային արխիվն իր տրամադրության տակ ունի չորս մասնաշենք և շինություններ 128 կիլոմետր երկարությամբ դարակաշարերով` փաստաթղթերի պահպանման համար։ Երկու ընթերցասրահ ունեցող հիմնական մասնաշենքը գտնվում է Ռաուհանկատու (Rauhankatu 17) փողոցի վրա։ Հալլիտուսկատուի (Hallituskatu 3) մասնաճյուղն ունի մեկ ընթերցասրահ, Սիլտավուորենրանտի (Siltavuorenranta 16) և Սյորնյայնենի (Työpajankatu 6) մասնաճյուղերում հաճախորդների չեն սպասարկում։ Հետազոտողների աշխատանքը հիմնականում կազմակերպվում է գլխավոր մասնաշենքում և Հալլիտուսկատուի մասնաճյուղում։
Ազգային արխիվի մեկնակետը եղել է Սենատի արխիվի հիմնադրումը 1816 թվականին։ Առաջին ֆոնդերը ստացվեցին Ստոկհոլմից, որտեղ պահվում էին Ֆինլանդիային վերաբերող փաստաթղթեր, որոնք, համաձայն Ֆրիդրիխսհամի հաշտության պայմանագրի դրույթների համաձայն, պետք է փոխանցվեին Ֆինլանդիային։ Սկզբում արխիվը ծառայում էր միայն վարչական նպատակներով։ Սենատի արխիվը այցելուների համար բացվեց 1859 թվականին։ Սենատի արխիվի անվանումը 1869 թվականին փոխվեց Պետական արխիվ, իսկ 1994 թվականից այն կոչվեց Ֆինլանդիայի ազգային արխիվ։ 2008 թվականին ռազմական արխիվը և Պետխորհրդի արխիվը մտան Ազգային արխիվի կազմի մեջ։ 2017 թվականի հունվարի 1-ից Ֆինլանդիայի պետական արխիվային ծառայության կառուցվածքը փոխվեց։ Հիմնական կառուցվածքային փոփոխությունը վերաբերում էր նահանգային արխիվային համակարգի վերացմանը։ Ֆինլանդիայի ազգային արխիվը և նահանգային յոթ արխիվները միավորվեցին մեկ պետական կառավարման մարմնում՝ Ազգային արխիվում։
Պետական արխիվագետի պաշտոնի անվանումը 1992 թվականին փոխվեց և կոչվեց Պետական արխիվային ծառայության գլխավոր տնօրեն։ Տնօրենի պաշտոնը դեռ ներառում է պետական արխիվագետի պատվավոր կոչում[3]։ Նախկինում պետական արխիվագետն ուներ պրոֆեսորի կոչում[4]։
Պետական արխիվի արխիվագետներ ու տնօրեններն են եղել`
Ազգային արխիվի շենքը կառուցվել է նեոկլասսիցիզմի ոճով։ Արխիվն ի սկզբանե գործում էր Սենատի շենքում (այժմ Պետխորհրդի շենք), որտեղից 1890 թվականին տեղափոխվեց իր սեփական շենքը՝ Ռաուհանկատուի վրա։ Առաջին անգամ ամբողջ Սկանդինավիայում և Ռուսական կայսրությունում շենքը կառուցվել էր որպես արխիվային շենք։ Շենքը նախագծել էր Գուստավ Նյուստրյոմը, որի վրա մեծ ազդեցություն էին թողել մի քանի տասնամյակ առաջ կառուցված Բրիտանական թանգարանի գրադարանի և Ֆրանսիայի ազգային գրադարանի շենքերը։ Շենքում նորամուծություն էին չհրկիզվող չուգունի կառույցներն ու խցիկները, որոնք միմյանցից առանձնացված էին հակահրդեհային պատերով, որոնց միջև տեղակայված էին ավտոմատացված փակվող դռներ։ Հետագայում կասկածի տակ դրվեց չուգունի միջնապատերի հակահրդեհային անվտանգությունը և 1950-ականներին դրանք փոխարինվեցին բետոնե միջնապատերով։ Թուջե կառույցները մինչ այժմ պահպանվել են արխիվի հին ընթերցասրահում։
Գլխավոր մասնաշենքի ճակատային մասում հիմնականում օգտագործվել է ապակի, քանի որ շենքում արհեստական լուսավորություն չի եղել մինչև 1909 թվականը։ Ամբողջ լույսը գալիս էր պատուհաններից և չուգունե ցանցերի միջով թափանցում ամբողջ շենքը։ Պատերազմի ընթացքում Ֆինլանդիայի բանկի բակում ընկավ խորհրդային ավիառումբ, որի արդյունքում պատուհանների մեծ մասը ջարդվեց։
Ազգային արխիվի շենքը երեք անգամ ընդլայնվել է։ 1928 թվականին ավարտվեց Սնելլմաննինկատու փողոցում գտնվող մասնաշենքի կառուցումը։ Աշխատանքներն իրականացվել են Մագնուս Շջերֆբեկի նախագծով։ 1950-ականներին ժայռի մեջ փորելու միջոցով պատրաստվեց փաստաթղթերի ներժայռային պահպանման պահեստարան։ Վերջին ընդլայնումն ավարտվում է 1972 թվականին։ Այն ներառում էր նոր ընթերցասրահ, նախասրահ, Café Hausen սրճարան և լրացուցիչ պահեստային մասնաշենք, որը նախագծվել է ճարտարապետ Օլոֆ Հանսոնի կողմից։
2000 թվականին Ազգային արխիվի աստիճաններին հայտնվեց Յուրկի Սիուկոնենի (Jyrki Siukonen) «Իմաստուն մուկը» (Viisas hiiri) քանդակը։ Աշխատանքը «Մշակույթի տարվա» շրջանակներում իրականացված «Կանգ առ և տես» շարքի 9 նախագծերից մեկի արդյունքն էր։
Ազգային արխիվի ամենահին փաստաթուղթը Կարելիայի կանանց պաշտպանության պատվոգիրն է, որը ստորագրվել է Շվեդիայի արքա Բիրգերի կողմից և թվագրվում է 1316 թվականով։ Այս մագաղաթը վկայում է այն մասին, որ Շվեդիայի թագավորը Կարելիան համարել է իր տարածքը Օրեխովսկու հաշտության կնքումից տաս տարի առաջ։ Շվեդական տիրապետության ժամանակների արխիվային հիմնական հավաքածուներն են համարվում բնակչության մարդահամարի ցուցակների փաստաթղթերը, դատարանի որոշումները, ծխական համայնքների և գեոդեզիական վերահսկողություն ֆոնդերը։ Այդ փաստաթղթերը իրենցից ներկայացնում էին մի մեծ համալիր, որը հատկապես պահանջված էր ծագումնաբանների կողմից։
Ֆինլանդիայի ինքնավարության վերաբերյալ տեղեկատվության աղբյուրները (1809-1917) առաջին հերթին համարվում էին Ֆինլանդիայի կենտրոնական իշխանությունների փաստաթղթերը, Ֆինլանդիայի մեծ դքսության պետական քարտուղարության և Ֆինլանդիայի Գլխավոր նահանգապետի գրասենյակի ֆոնդերը։ Ֆիննական բանակի արխիվային ֆոնդերը նույնպես պահվում են Ազգային արխիվում։
20-րդ դարի սկզբի կենտրոնական արխիվի հիմնական հավաքածուներն են համարվում քաղաքացիական պատերազմի, 1939-1940 թվականների խորհրդա-ֆիննական պատերազմի մասին փաստաթղթերը (ֆիննական պատմագրության մեջ` Ձմեռային պատերազմ) և 1941-1944 թվականների խորհրդա-ֆիննական պատերազմի մասին փաստաթղթերը։ Վերջին պատերազմների մասին փաստաթղթերն ունեն մոտ 20 կիլոմետր դարակաշարային երկարություն։ Ազգային արխիվում պահվում են նաև շատ հայտնի մարդկանց անձնական արխիվներ։ Դրանց թվին են դասվում Ֆինլանդիայի բոլոր նախագահների արխիվները (բացառությամբ նախագահ Ուրխո Կեկկոնենի արխիվի, որը գտնվում է Օրիմատիլայում), կոմպոզիտորների և նկարիչների մասնավոր ֆոնդերը։
Քարտեզների հավաքածուն թվագրվում է 1600-ականներով։ Քարտերն ի սկզբանե օգտագործվել են հարկաբյուջետային նպատակներով[5]։ Քարտեզագրական ամենակարևոր նյութերն են, օրինակ, գավառների հողային քարտեզները, Սենատի Արխիվացված 2020-07-02 Wayback Machine քարտեզները և Ազգային հողային ծառայության նորագույն արխիվը, որը պարունակում է Ֆինլանդիայի բոլոր տարածքների ավելի քան մեկ միլիոն քարտեզներ, սկսած 18-րդ դարից մինչև 20-րդ դարի վերջերը[6]։
Arkistojen Portti Arkistojen Portti(չաշխատող հղում)-ն այսպես կոչված դարպաս է դեպի Արխիվ։ Տեղեկատվական և կրթական Portti պորտալը ստեղծվել է արխիվային տեղեկատվության աղբյուրներից օգտվողներին ծանոթացնելու համար։ Պորտալը պարունակում է արխիվային փաստաթղթերի հավաքածուների նկարագրություն և տեղեկություններ է տրամադրում այն մասին, թե որտեղ և ինչպես կարելի է մուտք գործել այդ հավաքածուներ։
Վակկա արխիվային տվյալների բազան Արխիվացված 2011-03-03 Wayback Machine արխիվային ֆոնդերի մանրամասն ուղեցույց է և պարունակում է բոլոր ֆոնդերի նկարագրությունը և արխիվային փաստաթղթերի ցուցակները մինչև պահպանվող յուրաքանչյուր միավորը ներառյալ։ Աարրի ռեգիստրում նկարագրված են միայն ռազմական գերատեսչության փաստաթղթերը։ Վակկա արխիվի տվյալների շտեմարանի որոնման համակարգը աշխատում է նաև ռուսերեն։
Թվայնացվել են ամենապահանջված փաստաթղթերը և գործերի միլիոնավոր էջերն արդեն գտնվում են Էլեկտրոնային արխիվում Թվայնացված փաստաթղթերը դիտարկման համար առաջարկվում են նաև տնային համակարգիչներում։ Էլեկտրոնային արխիվի որոնման համակարգը ինքնին հեշտ է օգտագործել, բայց աշխատում է ֆիններեն։
Ֆինլանդիայի մեծ դքսության, Ռուսական կայսրության կամ նախկին Խորհրդային Միության պատմության մասին Ազգային արխիվում և դրան ենթակա գավառական արխիվներում պահվող ռուսալեզու արխիվային փաստաթղթերը մանրամասն ներկայացված են Портти(չաշխատող հղում)-ում։
Ֆինլանդիայի ազգային արխիվը համագործակցում է բազմաթիվ ռուսական արխիվների հետ։ Ներկայումս ֆոնդի «Ven databasel fundiset kopiokokoelmat»-ով ՎԱԿԿԱ տվյալների շտեմարանում ներկայացված է նոր ֆոնդաստեղծ` փաստաթղթերի ռուսական կրկնօրինակներ Արխիվացված 2015-05-18 Wayback Machine` ֆիններեն «Venäläiset kopiokokoelmat»:
Արխիվային փաստաթղթերի թվայնացված պատճենները պահվում են Էլեկտրոնային արխիվում և օգտվողներին են տրամադրվում Ֆինլանդիայի ազգային արխիվի և նրա ենթակայության տակ գտնվող գավառական արխիվների ընթերցասրահներում գտնվող համակարգիչներով։ Միկրոֆիլմերի տեսքով փաստաթղթերի թվայնացումը սկսվել է 2014 թվականից և դրանք տեղադրվել են Էլեկտրոնային արխիվում։ Փաստաթղթերի թվային պատճենները տրամադրվում են միայն արխիվի ներքին համակարգչային ցանցի միջոցով, դրանք չեն կարող կրկնօրինակվել կամ օգտագործվել առևտրային կամ այլ նպատակներով։ Ֆոնդերի օգտագործման տրամադրման սահմանափակումները հիմնված են ռուս գործընկերների հետ կնքված պայմանագրերի վրա։ Ավելի մանրամասն տեղեկություններ ռուսական արխիվների, ռուսերեն և ֆիններեն լեզուներով փաստաթղթերի պատճենների մասին ներկայացված է Venäläiset tietokannat Արխիվացված 2016-03-04 Wayback Machine կայքում։
Ազգային արխիվը հրապարակային է և բաց բոլորի համար։ Արխիվի շենք մուտք գործելու կամ փաստաթղթերով աշխատելու համար հատուկ թույլտվություն չի պահանջվում։ Նյութերը բաց են և տրամադրվում են բոլոր շահագրգիռ օգտվողներին անվճար։ Որոշակի փաստաթղթերի հետ աշխատելու համար հնարավոր է հատուկ թույլտվության անհրաժեշտություն, որը տրվում է ընթերցասրահում։ Սահմանափակումները կարող են վերաբերել անձնական արխիվներից ստացվող փաստաթղթերին, որոնց օգտագործումը նախատեսված է պայմանագրով կամ փաստաթղթի ոչ բավարար ֆիզիկական վիճակով։ Առանձին պետք է նշել, որ թվայնացված փաստաթղթերի բնօրինակները տրվում են հազվադեպ դեպքերում։ Էլեկտրոնային արխիվը պարունակում է ավելի քան 40,000,000 ֆայլ, և միանգամայն հնարավոր է, որ ձեր փնտրած փաստաթուղթը կարող է դիտվել ձեր տան համակարգչում։
Ներկայանալով արխիվ՝ օգտագործողն ընտրում է արխիվի անհրաժեշտ փաստաթղթերը՝ օգտվելով գիտական և տեղեկատու ապարատներից, արխիվային գույքագրումներից, կատալոգներից։ Նախապես դրանց կարելի է ծանոթանալ Վակկա արխիվային տվյալների շտեմարանում Արխիվացված 2011-03-03 Wayback Machine:
Ընթերցասրահում փաստաթղթերի պատվիրումը կատարվում է էլեկտրոնային եղանակով ընթերցասրահի համակարգիչների կամ տնային համակարգչի միջոցով (պահանջվում է համակարգում նախնական գրանցում) փաստաթղթերի պատվիրման ընդհանուր ծառայության, Աստիայի Արխիվացված 2021-01-04 Wayback Machine տեղեկագրերի և վկայագրերի միջոցով։ Այդ ծառայության միջոցով կատարվում է վճարովի պատվերներ այլ արխիվներից փաստաթղթերի առաքման համար, խնդրանք է ներկայացվում աշխատել սահմանափակ օգտագործման փաստաթղթերի հետ և փաստաթղթերի պատճենների արտադրության պատվեր։
Ընթերցասրահից պատվիրված փաստաթղթերը մինչև երեկոյան 14:30-ն ընկած ժամանակահատվածում, որոնք պահվում էին Ռաուհանկատուի գլխավոր շենքում, առաքվում են նույն օրը։ Այլ շենքերում (Սիլտավուրորենրանտա և Սյորնինեն) պահված փաստաթղթերը գալիս են հաջորդ շաբաթ օրը։ Փաստաթղթերի այլ արխիվներից առաքումն իրականացվում է վճարովի։ Ընթերցասրահների աշխատակիցները, անհրաժեշտության դեպքում, օգնում են փաստաթղթեր պատվիրելու հարցում։ Ընթերցասրահում կարելի է օգտվել ֆիններեն, շվեդերեն և անգլերեն լեզուներով գրականությունից։
2017 թվականի սկզբից կազմակերպչական փոփոխությունների պատճառով Ֆինլանդիայի պետական արխիվային ծառայությունը փոխում է իր անվանումը `դառնալով Ֆինլանդիայի ազգային արխիվ։ Նահանգային արխիվները դառնում են պետական նոր կառույցի մի մասը։ Աղբյուրին ճիշտ հղում կատարելու համար անհրաժեշտ է նշել փաստաթղթի պահպանման վայրը Ֆինլանդիայի ազգային արխիվում` Kansallisarkisto-ում, իսկ դրանից հետո` ֆոնդի և փաստաթղթի տեղեկատվությունը ըստ կարգի։
Օրինակ` նախկինում Միկկելի (հապավումով MMA) նահանգային արխիվից մի փաստաթղթի հղում կատարվում էր հետևյալ կերպ՝ NAF) KA, Lappeenrannan piirilääkäri DA: 12, Lääkintöhallitukselle, vastaus kiertokirjeeseen 327: 2017 թվականից պետք է նշվի փաստաթղթի գտնվելու վայրը Ֆինլանդիայի ազգային արխիվում (հապավումը՝ ֆիներեն KA, ռուսերեն՝ NAF)՝ KA, Lappeenrannan piirilääkäri DA: 12, Lääkintöhallitukselle, vastaus kiertokirjeeseen 327:
Ազգային արխիվի գրադարանը համարվում է գիտական մասնագիտացված համապետական գրադարան արխիվային գործի, դիվանագիտության, գերբագիտության և կնքագիտության ոլորտում։ Գրադարանը պարունակում է գիտական գրականության զգալի հավաքածու, որն աջակցում է հիմնավոր հետազոտություններին, այդ թվում Ֆինլանդիայի պատմության վերաբերյալ:
Ազգային արխիվի գրադարանը տրամադրում է անհրաժեշտ գրականություն արխիվացման և աղբյուրագիտության ոլորտում կատարվող հետազոտությունների վերաբերյալ, կատարում է արխիվային ծառայությունից օգտվողների տարբեր խմբերի տեղեկատվական կարիքների բավարարման գործառույթներ։ Գրադարանը պատասխանատու է Ազգային արխիվում, ինչպես նաև գիտատեղեկատվական սպասարկման ծառայություններում անհրաժեշտ գրականություն և այլ տեղեկատվական նյութեր տրամադրելու համար։ Ազգային արխիվի գրադարանն իր ոլորտում միակ մասնագիտացված հետազոտական գրադարանն է Ֆինլանդիայի ազգային գրադարանային ցանցում։
Ազգային արխիվի գրադարանի հավաքածուն ունի շուրջ 334 հազար միավոր ներքին և արտասահմանյան գրականություն, ինչպես նաև 200 անվանում հայրենական և արտասահմանյան պարբերական հրատարակություններ։ Արխիվային գրականության, գիտական նյութերի և Ֆինլանդիայի և օտարերկրյա պետությունների պատմության վերաբերյալ փաստաթղթերի հավաքածուի հետ մեկտեղ, տասնամյակներ շարունակ գրադարանային ֆոնդը համալրվել է գերբագիտության և կնիքագիտության մասին գրքերով։ Բացի գիտատեղեկատվական, աղբյուրագիտական ուսումնասիրությունից և պաշտոնական հրատարակություններից, գրադարանում առկա է նաև գրականություն Ֆինլանդիայի և հարևան երկրների պատմության, իրավագիտության, պետական կառավարման և սոցիալական ուսումնասիրությունների, գավառագիտության, տոհմաբանության վերաբերյալ գրականություն, ինչպես նաև մի շարք կենսագրական հրատարակություններ։ Գրադարանն ունի ռուսերեն լեզվով գրքերի հավաքածու, որոնք հիմնականում պարունակում են արխիվային գործերի, գերբագիտության և Ռուսաստանի պատմության վերաբերյալ գրականություն։ Գրադարանում առկա է տպագիր գրքերի զգալի հավաքածու պատմական հետազոտությունների վերաբերյալ, որոնք հրատարակվել են մինչև 1850 թվականը։
Գրադարանի ֆոնդերը առաջին հերթին համալրվում են արխիվային գործերի, գրասենյակային աշխատանքների և արխիվների հետ աշխատանքների վերաբերյալ հայրենական և արտասահմանյան գրականությամբ։ Հնարավորությունների սահմաններում գրադարանային ֆոնդերը համալրվում են Ֆինլանդիայի պատմության հետազոտությունների վերաբերյալ գրականությամբ։ Տոհմաբանության և տեղագրության վերաբերյալ գրականության զգալի մասը ձեռք է բերվում անհատույց։ 2006 թվականից Ազգային արխիվի գրադարանի ֆոնդերում ստացված հայրենական և օտարերկրյա նյութերի վերաբերյալ տվյալները մուտքագրվում են մասնագիտացված գիտական գրադարանների մեկ էլեկտրոնային գրացուցակ` ERKKI - Erikoiskirjastojen tietokanta Արխիվացված 2018-09-01 Wayback Machine, որը վարում է Ֆինլանդիայի ազգային գրադարանը։ Գրացուցակ կարելի է մուտք գործել ինտերնետին միացված ցանկացած համակարգչից։ Ներկայումս էլեկտրոնային գրացուցակում ներառված են ազգային արխիվի գրադարանի բաց հավաքածուի, ինչպես նաև հայրենական և արտասահմանյան պարբերականների մեծ մասի վերաբերյալ մատենագիտական տվյալներ բոլոր տեսակի գրականության վերաբերյալ։ Փակ ֆոնդից ստացված նյութերի վերաբերյալ տվյալները մասամբ ներառված են գրացուցակում։
Գրադարանի ֆոնդերից նյութեր չեն տրամադրվում տուն տանելու նպատակով և չեն ուղարկվում միջգրադարանային աբոնեմենտի միջոցով։ Գրադարանի փակ ֆոնդի գրականությունը օգտագործման համար տրամադրվում է ընթերցասրահում գրավոր դիմումի համաձայն։ Օգտագործողները կարող են պատվիրել կրկնօրինակներ գրքերի առանձին էջերից։ Պատճենահանման հարցերով անհրաժեշտ է դիմել ընթերցասրահի հերթապահ աշխատակցին։
Ազգային արխիվի ընթերցասրահներում հնարավոր է ինքնուրույն լուսանկարել և փաստաթղթեր սկանավորել։ Հարցումների միջոցով Ազգային արխիվը ծառայություններ է մատուցում թեմատիկ հարցումների կատարման և արխիվային փաստաթղթերի պատճենների տրամադրման միջոցով։ Հարցումների մեծ մասը կատարվում է վճարովի հիմունքներով։ Արխիվը չի զբաղվում ծագումնաբանական հետազոտություններով։ Անհատ անձի համար հարցում կազմելու դեպքում անհրաժեշտ է նշել անհատական տվյալները, անունը, ազգանունը և որոնվող անձի ծննդյան ամսաթիվը, ինչպես նաև հնարավորության դեպքում ցանկացած տեղեկատվություն, որը նպաստում է տվյալների հայտնաբերմանը։ Հարցումը կարող է ուղարկվել ֆիններեն, շվեդերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով փոստով `ազգային արխիվի փոստային հասցեով կամ kirjaamo [@] arkisto.fi էլեկտրոնային փոստով։
Էքսկուրսիաներ` Արխիվում խմբերի համար տեղեկատվական էքսկուրսիաները կազմակերպվում են ֆիններեն, շվեդերեն և անգլերեն լեզուներով։ Էքսկուրսիաները անվճար են, եթե դրանք կազմակերպվում են Ազգային արխիվի աշխատանքային ժամերին։ Ցուցահանդեսների օրերին ցուցասրահի մուտքն անվճար է։ Առաջիկա կամ վիրտուալ ցուցահանդեսների մասին տեղեկություններ կարելի է ստանալ Ազգային արխիվների կայքյց։
Լուսանկարում և սկանավորում` Ֆինլանդիայի ազգային արխիվի ընթերցասրահներում օգտվողներին հնարավորություն է ընձեռվում ինքնուրույն լուսանկարել փաստաթղթեր՝ ինչպես ընթերցասրահի ցանկացած աշխատանքային սեղանի մոտ, այնպես էլ ընթերցասրահում, այդնպատակի համար նախատեսված է սեղանի մոտ, որն ունի ամրակապված լուսային լամպեր։ Լուսանկարչությունն իրականացվում է ձեր սեփական տեսախցիկով, բայց առանց լուսարձակման։
Բացի այդ, օգտվողները կարող են ինքնուրույն թվայնացնել անհրաժեշտ փաստաթղթերը գիտատեղեկատվական բաժնի աշխատակիցների կողմից հաճախորդների սպասարկման սրահում գտնվող սկաների վրա։ Փաստաթղթերը սկանավորելու համար առկա են ձեռնոցներ, թվային պատճենի որակի վերաբերյալ տեղեկատվություն և կարճ ուղեցույց փաստաթղթերը սկանավորելու ու ֆլեշ քարտի վրա պահպանելու վերաբերյալ։
Նյութերը լուսանկարելու մտադրության մասին անհրաժեշտ է հաղորդել ընթերցասրահի աշխատակիցներին, ովքեր ստուգում են փաստաթղթերի օգտագործման հնարավոր սահմանափակումները, այսինքն. Ֆինլանդիայի օրենսդրությունը պետական կառավարման ոլորտում ազատության մասին (օրենք 621/99) և անձնական տվյալների մասին (օրենք 523/99):
Ֆինլանդիայի ազգային արխիվը թվային կամ էլեկտրոնային եղանակով հրապարակում է իր սեփական հետազոտական նախագծերի, արխիվային հետազոտությունների և ազգային պատմության ուսումնասիրությունների արդյունքները։ Ազգային արխիվը համագործակցում է այլ կազմակերպությունների հետ հրատարակչության ոլորտում, ինչպես նաև հրատարակում է գիտական հոդվածների և փաստաթղթերի ժողովածուներ, մենագրություններ և այլ հրապարակումներ։ Հրապարակումների ցանկը և դրանց էլեկտրոնային տարբերակները կարելի է գտնել Ֆինլանդիայի ազգային արխիվի կայքում Արխիվացված 2022-09-29 Wayback Machine։
Ազգային արխիվը հրատարակում է ամսագիր, որը 2009 թվականից կոչվում է «Akti» Արխիվացված 2022-03-23 Wayback Machine (Գործ)։ Ֆինլանդերեն հրատարակված ամսագիրը կարելի է կարդալ էլեկտրոնային եղանակով։ 2018 թվականից ամսագիրը լույս է տեսնում տարեկան երկու անգամ՝ խոշորացված ծավալով։ Դրա նպատակային լսարանը համարվում են ինչպես արխիվային գործի մասնագետները, այնպես էլ բոլոր շահագրգիռ անձիք։