Ֆինն Մորթենսեն | |
---|---|
Բնօրինակ անուն | նորվ.՝ Finn Mortensen |
Ծնվել է | հունվարի 6, 1922[1][2][3][…] Քրիստիանիա, Նորվեգիա[4] |
Երկիր | ![]() |
Մահացել է | մայիսի 21, 1983[5][6][4] (61 տարեկան) Օսլո, Նորվեգիա |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, պրոֆեսոր և երաժշտական քննադատ |
Գործիքներ | դաշնամուր |
Աշխատավայր | Օսլոյի համալսարան, Oslo Conservatory of Music?[4][6] և Երաժշտության նորվեգական ակադեմիա[4][6] |
Կրթություն | Oslo Conservatory of Music? |
Ֆինն Էյնար Մորթենսեն (նորվ.՝ Finn Einar Mortensen, հունվարի 6, 1922[1][2][3][…], Քրիստիանիա, Նորվեգիա[4] - մայիսի 21, 1983[5][6][4], Օսլո, Նորվեգիա) , նորվեգացի կոմպոզիտոր, երաժշտական քննադատ և մանկավարժ։
Ֆինն Էյնար Մորթենսենը ծնվել է 1922 թվականի հունվարի 6-ին Նորվեգիայում։ 1941-ից 1944 թվականներին մայրաքաղաք Օսլոյում դաշնամուրի դասեր է ստացել Էրլինգ Վեսթերի մոտ, հարմոնիա՝ Թորլեյդ Էքենի և բազմադաշնակություն՝ Քլաուս Էգգեի մոտ։ Ֆինն Էյնար Մորթենսենը 1956 թվականին Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում Նիլս Վիգգո Բեյթսոնի մոտ երաժշտական կրթություն է ստացել։
1973 թվականից Ֆինն Էյնար Մորթենսենը Օսլոյի բարձրագույն երաժշտական դպրոցի պրոֆեսոր է։ 1961-ից 1964 թվականներին Նոր երաժշտության կազմակերպության վարչության նախագահն է եղել։ Ֆինն Էյնար Մորթենսենը նորվեգական արվեստի ավանգարդիստական ուղղության կարկառուն ներկայացուցիչներից մեկն է համարվում։ Վաղ տարիների ստեղծագործությունները գրվել են Պաուլ Հինդեմիթի ազդեցությամբ։ Բայց ժամանակի ընթացքում կոմպոզիտոր Ֆինն Մորթենսենը սկսեց ստեղծագործել իր ոճի մեջ՝ դիմելով ալեաթորիային և սոնորիստիկային։
Կամպոզիտոր Ֆինն Էյնար Մորթենսենն իր մահկանացուն կնքել է վաթսունմեկ տարեկան հասակում՝ 1983 թվականի մայիսի 23-ին։
|