Ֆորսայթների պատմությունը անգլ.՝ The Forsyte Saga | |
---|---|
Հեղինակ | Ջոն Գոլսուորսի |
Տեսակ | գրավոր աշխատություն և վեպերի շարք |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Ստեղծման տարեթիվ | 1906 |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Հրատարակիչ | Heinemann |
Հրատարակման տարեթիվ | 1906—1921 |
Թարգմանիչ հայերեն | Կարպիս Սուրենյան |
Հրատարակում հայերեն | 1975-1980 |
«Ֆորսայթների պատմությունը» (անգլ.՝ The Forsyte Saga), անգլիացի գրող Ջոն Գոլսուորսիի դասական դարձած վիպաշար Ֆորսայթների ընտանիքի մասին։ 1932 թվականին հեղինակն արժանացավ Նոբելյան մրցանակի «ներկայացման բարձրագույն մշակույթի համար, որի բարձրակետը «Ասք Ֆորսայթների մասինն» է»... Վիպաշարը բաղկացած է վեց վեպից, որոնք կազմում են 2 եռերգություններ՝ «Ասք Ֆորսայթների մասին» և «Ժամանակակից կատակերգություն»։ Չորս պատմվածքներ միջերգանք և կապող օղակ են հանդիսանում վեպերի միջև։
Աշուն, ոսկեշող... ոսկեշող... ոսկեշող... Անձայն քայլերը խոտի վրա... |
Ֆորսայթներ ընտանիքի տարբեր ժամանակաշրջանների սերունդների վերաբերյալ բոլոր հրատարակումները խմբավորված են մի քանի ցիկլերում։ «Ֆորսայթի փրկությունը» նովելը հեղինակի կողմից Ջոն Սինջոն (անգլ.՝ John Sinjohn) կեղծանվամբ հրատարակված առաջին գիրքն է։
Անվանում | Ժանր | Բնօրինակ անվանում | Տարեթիվ |
---|---|---|---|
Ֆորսայթի փրկությունը | նովել | Salvation of a Forsyte | 1901 |
«Ասք Ֆորսայթների մասին» (անգլ.՝ The Forsyte Saga) անվամբ վեպերի և վիպակների շարքը լույս տեսավ 1922 թվականին։ Այն ներառում է հետևյալ ստեղծագործությունները.
Անվանում | Ժանր | Բնօրինակ անվանում | Թվական |
---|---|---|---|
Սեփականատերը | վեպ | The Man of Property | 1906 |
Ֆորսայթի վերջին ամառը |
միջերգանք | Indian Summer of a Forsyte | 1918 |
Ծուղակի մեջ | վեպ | In Chancery | 1920 |
Զարթոնք | միջերգանք | Awakening | 1920 |
Վարձով է տրվում | վեպ | To Let | 1921 |
Այնուհետև հրատարակվում է «Ֆորսայթյան բիրժայում» ընդհանուր անվամբ պատմվածքների շարքը (անգլ.՝ On Forsyte ‘Change)։ Նախաբանում հեղինակը նշում է, որ «…ժամանակային առումով պատմվածքները դրված են Ասքի և կատակերգության միջև, քանի որ առանց Ասքի նրանք չեն հասկացվի, և ավարտվում են այնտեղ, որտեղ սկսվում է կատակերգությունը…». Միաժամանակ, հեղինակն իր ստեղծագործություններն անվանում է «Ֆորսայթների ընտանիքի քրոնիկոն» (Ֆորսայթների պատմություն)(անգլ.՝ Chronicles of the Forsyte family) ընդհանուր անվամբ։
Անվանում | Ժանր | Բնօրինակ անվանում | Թվական |
---|---|---|---|
նախերգանք | Foreword to «On Forsyte ‘Change» | 1930 | |
պատմվածք | The Buckles of Superior Dosset | 1930 | |
Ժամանակի ատամնավոր ավազները | պատմվածք | Sands of Time | 1930 |
պատմվածք | Hester’s Little Tour | 1930 | |
Թիմըթին մահվան եզրին | պատմվածք | Timothy’s Narrow Squeak | 1930 |
Թեդի Ջուլիի պատմությունը | պատմվածք | Aunt Juley’s Courtship | 1929 |
պատմվածք | Nicholas-Rex | 1930 | |
պատմվածք | A Sad Affair | 1929 | |
պատմվածք | Revolt at Roger’s | 1930 | |
պատմվածք | June’s First Lame Duck | 1929 | |
Թիմըթիի շունը | պատմվածք | Dog at Timothy’s | 1929 |
պատմվածք | Midsummer Madness | 1929 | |
պատմվածք | The Hondekoeter | 1929 | |
Սիրամարգի ճիչը | պատմվածք | Cry of Peacock | 1930 |
պատմվածք | Francie’s Fourpenny Foreigner | 1930 | |
պատմվածք | Four-In-Hand Forsyte | 1930 | |
պատմվածք | The Sorrows of Tweetyman | 1930 | |
պատմվածք | The Dromios | 1930 | |
պատմվածք | A Forsyte Encounters the People | 1930 | |
Սոմզն ու Անգլիան | պատմվածք | Soames and the Flag | 1930 |
«Ժամանակակից կատակերգություն» (անգլ.՝ A Modern Comedy) անվամբ թողարկվեցին հետևյալ ստեղծագործությունները.
Անվանում | Ժանր | Բնօրինակ անվանում | Թվական |
---|---|---|---|
Սպիտակ կապիկը | վեպ | The White Monkey | 1924 |
միջերգանք | (Interlude) a Silent Wooing | 1926 | |
Արծաթե գդալը | վեպ | The Silver Spoon | 1926 |
Հանդիպումներ | միջերգանք | (Interlude) Passers By | 1926 |
Կարապի երգը | վեպ | Swan Song | 1928 |
Վերջապես, վիպաշարի վերջին մասը լույս է տեսնում «Գլխի ավարտը» (անգլ.՝ End of the Chapter) ընդհանուր անվամբ։ Այն ներառում է երեք վեպեր.
Անվանում | Ժանր | Բնօրինակ անվանում | Թվական |
---|---|---|---|
Աղջիկը սպասում է | роман | Maid In Waiting | 1931 |
Ծաղիկն անապատում | վեպ | Flowering Wilderness | 1932 |
Գետից այն կողմ | վեպ | Over the River (One more River) | 1933 |
«Ֆորսայթի փրկությունը» (Salvation of the Forsyte) նովելն առաջին անգամ տպագրվել է 1901 թվականին։ Երկու եղբայրները՝ Ջեմս և Սուիզին Ֆորսայթները հանդիպում են երկարատև բաժանումից հետո։ Նրանք արդեն հասակն առած, կյանքում հաջողված մարդիկ են, բավականին հեղինակավոր։ Սուիզինը մահացու հիվանդ է և փորձում է վերլուծել իր կյանքն ու հետևություններ անել։ Նրան թվում է, որ ինչ որ բան է կորցրել, առանց որի կյանքն անիմաստ է։ Սուիզինը քնում է և երազում հիշում է դեռևս երիտասարդ տարիքում իր ուղևորությունը Զացբուրգ, հարբած կռիվը, ծանոթությունը հունգարացի Բոլեշկի և իր աղջիկների՝ Մարգարետի և Ռոզիի հետ։ Ֆորսայթը սիրահարվում է վերջինիս, սակայն սոցիալական կարգավիճակը խանգարում է ամուսնությանը։ «Ինչ կմտածեն իմ մասին Լոնդոնում, ինչպես պետք է նայեմ հորս աչքերին…», - այդ մտորումներով վերադառնում է Լոնդոն, իսկ Ռոզին ստիպված վերադառնում է Հունգարիա, քանի որ Զալցբուրգում, բացի նվաստացումից, իրեն ոչնինչ չէր սպասվում սիրավեպից հետո։ Սուիզինն արթնանում է. նա կրկին մենակ է, անպետքական և հասկանում է, որ թուլակամ է եղել Ռոզիի հարցում։ Մահամերձ վիճակում սպասավորից շամպայն է խնդրում, և նրան հայտնվում է Ռոզին, որը խոստանում է հետ բերել կորցրածը։
Սա ամենաքննադատված ու ամենասուր վեպն է ամբողջ վիպաշարից։ Ջեյմս Ֆորսայթը և իր որդին՝ Սոմզը սեփականատիրական տիպիկ վարքով Ֆորսայթներ են։ Ծերուկ Թիմըթիի տանը հավաքվում են բոլոր Ֆորսայթները։ Այնտեղ են նաև Սոմզն ու նրա կինը՝ գեղեցկուհի Այրինը։ Սոմզը կնոջը դիտում է որպես իր սեփականություն։ Նա որոշում է Ռոբին-Հիլլում կառուցել տուն և այնտեղ տեղափոխվել կնոջ հետ։ Ճարտարապետ է դառնում Ֆիլիպ Բոսինին, որը Սոմզի հորեղբոր թոռան՝ Ջունի փեսացուն էր։ Սակայն Այրինի և Ֆիլիպի միջև սիրավեպ է սկսվում, որը ցավալի ավարտ է ունենում։ Չդիմանալով նվաստացումներին, Այրինը հեռանում է ամուսնուց, իսկ Ֆորսայթների տարբեր անդամների միջև ավելի է խորանում միմյանց մերժելու ու թերագնահատելու վարքը։
Բոսինիի մահից չորս տարի անց Ռոբին-Հիլլում կառուցված տունը գնում է ծեր Ջոլիոնը և տեղափոխվում այնտեղ իր որդու՝ երիտասարդ Ջոլիոնի, նրա երկրորդ կնոջ և թոռների հետ։ Ծեր և երիտասարդ ջորիոնների միջև լարվածությունն արդեն անցել էր։ Կար ժամանակ, որ երիտասարդ ջոլիոնը մերժվել ու հեռացել էր ընտանիքից, քանի որ տարաձայնություններ ուներ իր երկրորդ կնոջ հետ կապված հատկապես հոր և աղջկա՝ Ջունի հետ։ Ծեր Ջոլիոնը մենակ է մնում Ռոբին-Հիլլում ամենափոքր թոռնուհու հետ և պատահաբար հանդիպում է Այրինին, որը սկսումէ թոռնուհուն դաշնամուրի դասեր տալ։ Ծեր Ջոլիոնը դառնում է Այրինի հովանավորյալը, չնայած եղբոր՝ Սոմզի հոր առարկություններին ու վրդորմունքին։ Ծեր Ջոլիոնի համար գեղեցկուֆի ու քնքուշ Այրինը դառնում է կյանքին կապող մի թել։
Նկարագրվում են դեպքեր, որոնք կատարվում են ծեր Ջոլիոնի հահից 12 տարի անց։ Երիտասարդ Ջոլիոնը, որը կորցնում է կնոջը, շարունակում է ապրել Ռոբին-Հիլլում աղջկա՝ Հոլլի հետ, քանի որ մեծ աղջիկը՝ Ջունն ապրում է Լոնդոնում, իսկ տղան՝ Ջոլլին, սովորում է Օքսֆորդում։ Ջոլիոնը, հոր կտակի համաձայն, դառնում է Այրինի հովանավորը։ Այրինն ապրում է մենակ։ Մենակ է նաև Սոմզը, որը դեռ շարունակում է սիրել Այրինին, չնայած հանդիպում է ֆրանսիուհի Աննետի հետ։ Սոմզի հայրը տղա է ուզում իր որդու համար, որպեսզի տեսնի իր սերնդի շարունակությունը։ Սոմզը, չկարողանալով հետ բերել Այրինին, բաժանվում է նրանից ու ամուսնանում Աննետի հետ։ Հոր՝ Ջեյմսի հոգևարքի պահին Սոմզը մտնում է հոր սենյակ և հայտնում, որ նա որդի է ունեցել… Սակայն իրականում նրան աղջիկ էր ծնվել՝ Ֆլերը, սակայն խաբելով հորը, փորձում է գեթ վերջին վայրկյանին նրան ուրախություն պարգևել։
Ջոլիոնի և Այրինի միջև սիրավեպ է սկսվում, որն ավարտվում է ամուսնությամբ։ Նրանք որդի են ունենում՝ Ջոնին։ Դրանով Սոմզն իրեն ավելի կոտրված ու տրորված է զգում, քանի որ Այրինն այդպես էլ իրեն որդի չպարգևեց, իսկ իր կինը նրան ընդամենը մեկ աղջիկ պարգևեց։
Սոմզի քույրը՝ Ուինիֆրիդ Դրաթին վիճում է հարբեցող ամուսնու հետ, որը մեկնում է Արգենտինա։ Եղբոր խորհրդով Ուինիֆրիդը սկսումէ ամուսնալուծության պրոցեսը, սակայն ըստ օրոնքի, նա սկզբում պետք է պահանջի ամուսնական պարտականությունների վերականգնումը՝ պահանջելով Դարթիի վերադարձը։ Սոմզն ու քույրը հույս ուներին, որ Դարթին չի վերադառնա, սակայն նրանք սխալվում են։
Վել Դարթին՝ Ունինիֆրիդի տղան, Ռոբին-Հիլում հանդիպում է Հոլլիին և նրանք սիրահարվում են ու գաղտնի նշանվում։ Սակայն Հոլլիի եղբայրը՝ Ջոլլին ատում է Վելին և զայրույթի պահին ստիպում է քրոջ նշանածին զինվորագրվեն ու մեկնեն Հարավային Աֆրիկա՝ անգլո-բուրական պատերազմին մասնակցելու համար։ Ջունն ու Հոլլին հետևում են նրանց, որպես գթության քույրեր։ Այնտեղ Վելն ու Հոլլին ամուսնանում են։
Պատմվում է Ջոլիոնի և Այրինի մանկահասակ տղայի՝ Ջոնի (չորրորդ Ջոլիոն) մանկության մասին։ Նրա մանկությունը լցված էր սիրով ու քնքշանքով՝ ծնողների կողմից։ նա սիրում էր հհորը և աստվածացնում մորը։ Դայակի հեռացումից հետո նա ավելի է կապվում մորը։ Դրանով Այրինը, միգուցցե անկախ իր կամքից, այլևս իրեն է ենթարկեցնում որդուն։
1918 թվականն է։ Սոմզի աղջիկը՝ Ֆլերը և Այրինի որդին՝ Ջոնն արդեն մեծացել են։ Սոմզն անհունորեն սիրում է իր աղջկան, չնայած մշտապես երազել է որդի ունենոլւ մասին։ Այդ պատճառով Ֆլերը մեծացել է, ստանալով ամեն ինչ հոր կողմից և դարձլ փորք ինչ երես առած աղջնակ։ Սոմզի և կնոջ՝ Աննետի հարաբերությունները կարված են, այն աստիճան, որ Աննետը սիրեկան է պահում։
Մի օր պատկերասրահում Սոմզը Ֆլորի հետ պատահաբար հանդիպում է Այրինին ու Ջոնին։ Ֆլերի ու Ջոնի հարցերին, թե ովքեր էին Այրինն ու Սոմզը, Սոմզն ու Այրինը պատասանում են, թե հետու բարեկամներ են։ Ջոնը մեկնում է Հոլլի ու Վելլի ագարակ ու այնտեղ կրկին հանդիպում Ֆլերին։ Նրանք սիրահարվում են, որն անհանգստացնում է երկուսի ծնողներին էլ։ Ջոլիոնն ու Այրինը որոշում են Ջոնին ուղարկել Եվրոպա, հույս ունենալով որ նա կմոռանա Ֆլերին։ Մի քանի շաբաթից վերադառնալով, Ջոնը կրկին փնտրում է Ֆլերին։ Այդ ժամանակ Ֆլերին սկսում է սիրահետել երիտասարդ Մայքլ Մոնթը։ Նա Սոմզին հայտնում է իր ամուսնանալու մտադրության մասին, սակայն այդ հարցոը Սոմզը թողնում է Ֆլերի որոշմանը։ Նա նույնպես անհանգստացած էր Ֆլերի ու Ջոնի հարաբերությամբ, սակայն ի վիճակի չէ հայտնել իր աղջկան ընտանեկան գաղտնիքի մասին։ Ֆլերը գաղտնիքի մասին իմանում է իր մոր սիրեկանից՝ Պրոսպեր Պրոֆոնից, որը հաճախակի հյուր էր Վելի ու Հոլլիիի ագարակում։ Հենց նրանից էլ իմանում է, որ Ջոնի մայրն ու իր հայրը ժամանակին ամուսիններ են եղել։ Չնայած ամեն ինչին, նա խնդրում է Ջոնին, միասին մեկնել Շոտլանդիա և այնտեղ ամուսնանալ։ Ջոնը չի կարողանւոմ որոշում կայացնել. մի կողմից անհունորեն սիրում է Ֆլերին, մյուս կողմից չի կարողանւոմ խաբել մորը, որին աստվածացնում էր։
Հավանաբար, մինչև այս պահը բոլոր ընթերցողների մոտ միշտ կարեկցանք է եղել Այրինի նկատմամբ, քանր ոն նա միտ դրտարկվում է տանջված, Սոմզի կողմից ոտնահարված անձնավորություն։ Բայց այստեղ վեր է հառնում Այրինի՝ ներ կերպարը, որ չի ուզում թողնել սեփական անցյալը, իր ատելությունը Սոմզի նկատմամբ ու դրանով խանգարում իր որդու երջանկությանը, քանի որ Ջոնը որոշում է լքել Ֆլերին, երբ կարդում է իր հոր նամակն ուղղված իրեն, որտեղ պատմվում է, թե Սոմզն ինչպես է վարվել Այրինի հետ։ Այդ ժամանակ մահանում է Ջոլիոնը։ Սոմզը, Ֆլորի խնդրանքով, մեկնում է Ռոբին-Հիլլ ու փորձում համոզել Ջոնին, վերադառնալ Ֆլերի մոտ, սակայն Ջոնի հրաժարվում է ու մոր հետ մեկնում ճամփորդության։ Ֆլերն ամուսնանում է Մայքլի հետ։
1. Ջոլիոն Ֆորսայթ (մոտ. 1680 - ?) + Մերի Բիր
1.1. Ջոլիոն «Մեծ Ֆորսայթ» (մետ. 1710 - 1777) + ?
1.1.1. Ջոլիոն Ֆորսայթ (1741 - 1812) վերջին ֆերմերը Ֆորսայթներից + Ջուլիա Հեյթեր
1.1.1.1. Ջոլիոն «Հպարտ Դոսսեթ» Ֆորսայթ (1770 - 1850). Ծեր 10 Ֆորսայթների հայրը։ + Էնն Պիրս (1 փետրվար 1780 - 16 ապրիլ 1821)
1.1.1.1.1. էնն Ֆորսայթ (23 սեպտեմբեր 1799 - 27 սեպտեմբեր 1886)
1.1.1.1.2. Ծեր Ջոլիոն Ֆորսայթ (1806 - 1892)+ Էդիթ Մուր (? - 1874)
1.1.1.1.2.1. Երիտասարդ Ջոլիոն Ֆորսայթ (դեկտեմբեր 1847 - 1920)+(1) Ֆրենսիս Կրեսսոն (1847 - 1884)
1.1.1.1.2.1.1. Ջուն Ֆորսայթ (1869 - ?)+(2) Էլեն Հիլմեր (1855 - 1892)
1.1.1.1.2.1.2. Ջոլլի Ֆորսայթ (1878 - 1900)
1.1.1.1.2.1.3. Հոլլի Ֆորսայթ (1881 - ?)+(3) Այրին Ֆորսայթ (Էրրոն) (9 նոյեմբեր 1862 - ?)
1.1.1.1.2.1.4. Ջոն Ֆորսայթ (12 մայիս 1901 - ?)+ Էնն Ուիլմոթ (1904 - ?)
1.1.1.1.3. Ջեյմս Ֆորսայթ (5 օգոստոս 1811 - 20 նոյեմբեր 1901)+ Էմիլի Գուլդինգ (1829 - 1910)
1.1.1.1.3.1. Սոմզ Ֆորսայթ (1855 - 1926)+(1) Այրին Էրրոն+(2) Աննետ Լեմմոթ (1880 - ?)
1.1.1.1.3.1.1. Ֆլեր Ֆորսայթ (Մոնթ) (20 նոյեմբեր 1901 - ?)+ Մայքլ Մոնթ (1896 - ?)
1.1.1.1.3.1.1.1. Քրիստոֆեր Մոնթ (1923)
1.1.1.1.3.2. Ունինիֆրիդ Ֆորսայթ (Դարթի) (1858 -?)+ Մոնթեգյու Դարթի (1855 - 1920 կամ 1913)
1.1.1.1.3.2.1. Վել Դարթի (1880 - ?)+ Հոլլի Ֆորսայթ
1.1.1.1.3.2.2. Իմոջին Դարթի (1882 - ?)+ Ջեք Քարթիգան
1.1.1.1.3.2.3. Բենեդիկտ Դարթի (1886 - ?)
1.1.1.1.3.2.4. Մոդ Դարթի (1884 - ?)
1.1.1.1.3.3. Ռեյչլ Ֆորսայթ (1861 - ?)
1.1.1.1.3.4. Սիսիլի Ֆորսայթ (1865 - ?)
1.1.1.1.4. Սուիզին Ֆորսայթ (1811 - 1891)
1.1.1.1.5. Ռոջեր Ֆորսայթ (1813 - 1899)+ Մերի Մոնկ
1.1.1.1.5.1. Երիտասարդ Ռոջեր Ֆորսայթ (1853 - ?)+ Մերի Ուոքեր
1.1.1.1.5.1.1. Ավելի երիտասարդ Ռոջեր Ֆորսայթ (1890 - ?)
1.1.1.1.5.2. Ջորջ Ֆորսայթ (1856 - 1922)
1.1.1.1.5.3. Յուստաս Ֆորսայթ (1860 - ?)
1.1.1.1.5.4. Թոմաս Ֆորսայթ (1862 - ?) 1.1.1.1.5.5. Ֆրենսի Ֆորսայթ (1858 - ?)
1.1.1.1.6. Նիքոլաս Ֆորսայթ (1817 - 1908)+ Էլիզաբեթ Ֆլեյն
1.1.1.1.6.1. Երիտասարդ Նիքոլաս Ֆորսայթ (1849 - ?)+ Դորոթի Բաքսոն
1.1.1.1.6.1.1. Ավելի երիտասարդ Նիքոլաս Ֆորսայթ (1879 - ?)
1.1.1.1.6.1.2. Բլանչ Ֆորսայթ (1880 - ?)
1.1.1.1.6.1.3. Քրիստոֆեր Ֆորսայթ (1881 - ?)
1.1.1.1.6.1.4. Վիոլետա Ֆորսայթ (1884 - ?)
1.1.1.1.6.1.5. Գլեդիս Ֆորսայթ (1886 - ?)
1.1.1.1.6.1.6. Պատրիկ Ֆորսայթ (1894 - ?)
1.1.1.1.6.2. Յուֆիմիյա Ֆորսայթ (1862 - ?)
1.1.1.1.6.3. Էռնեստ Ֆորսայթ (1853 - ?)
1.1.1.1.6.4. Արչիբալդ Ֆորսայթ (1857 - ?)
1.1.1.1.6.5. Ֆլորենս Ֆորսայթ (1861 - ?)
1.1.1.1.6.6. Մերիեն Ֆորսայթ (1859 - ?)
1.1.1.1.7. Ջուլիա Ֆորսայթ (Սմոլլ) (1814 - 1905) + Սեմպիմուս Սմոլլ (? - 1868)
1.1.1.1.8. Էսթեր Ֆորսայթ (1816 - 1907)
1.1.1.1.9. Թիմըթի Ֆորսայթ (1820 - 1920)
1.1.1.1.10. Սյուզեն Ֆորսայթ (1821 - 1895)+ Ջոն Հեյմեն
1.1.1.1.10.1. Սենթ-Ջոն Հեյմեն (1852 –ի և 1855-ի միջև - ?)+ ?
1.1.1.1.10.2. Ջայլս Հայմեն
1.1.1.1.10.3. Ջեսս Հայմեն
1.1.1.1.10.4. Օգաստոս Հայմեն
1.1.1.1.10.5. Աննաբել Հայմեն
1.1.1.2. Էդգար Ֆորսայթ
1.1.1.3. Նիքոլաս Ֆորսայթ
1.1.1.4. Ռոջեր Ֆորսայթ
1.1.1.5. Ջուլիա Ֆորսայթ
«Ասք ֆորսայթների մասին» վիպաշարը մի քանի անգամ էկրանավորվել է։
1925 թվականին էկրանավորվում է առաջին ֆիլմը՝ «Սպիտակ կապիկը», Ֆիլ Ռոզենի կողմից։ Սկզբում համարվում էր կորսված, սակայն ներկայումս կան տվյալներ, որ ֆիլմը հայտնաբերվել է[1]։
1934 թվականին Ջոյմս Ուեյլը (Ֆրանկենշտեյն, Երկաթե դիամակով մարդը) նկարահանում է «Գետից անդին» ֆիլմը (անգլ.՝ One More River)։
1949 թվականին դուրս է գալիս «Ասք Ֆորսայթների մասին» ֆիլմը (անգլ.՝ That Forsyte Woman) Metro Goldwyn Mayer ընկերությամ կողմից։
1967 թվականին BBC ընկերության կողմից թողարկվում է հեռուստասերիալ 26 մասերից բաղկացած։]]. Այս սերիալը համարվում է առաջին անգլիական հաղորդումը, որը գնվեց ԽՍՀՄ-ի կողմից[2]։
2002 թվականին Granada Television[3] ընկերությունը նկարահանեց 11,5 ժամ տևողությամբ նոր ֆիլմ։
|