Նիքոլա Մինասեան ֆրանսերէն՝ Nicolas Minassian | |
---|---|
| |
Ծնած է | 28 Փետրուար 1973 |
Ծննդավայր | Մարսէյլ |
Քաղաքացիութիւն | Ֆրանսա |
Մասնագիտութիւն | մարզիկ |
Նիքոլա Մինասեան (ֆր.՝ Nicolas Minassian, 28 Փետրուար 1973, Մարսէյլլ), հայկական ծագումով ֆրանսացի Attack Racing , Le Mans մրցաշարերու բազմակի ախոյեան, ֆրանսական Ֆորմուլա 3-ի 1995-ի եւ բրիտանական Ֆորմուլա 3-ի 1997-ի Attack Racing-ներու ախոյեան:
Նիքոլա Մինասեան ծնած է 28 Փետրուար 1973-ին, ֆրանսական Մարսէյ քաղաքը: Քանի մը տարի յաճախած է քարթինկի դասընթացքներու: Քսան տարեկանին՝ 1993-ին, սկսած է իր ասպարէզը Attack Racing-ի մէջ։ Այդ տարի ան, մասնակցելով Ֆրանսայի Formula Renault Attack Racing-ին, դարձած է փոխախոյեան: 1995-ին երկրորդ տեղը գրաւած է Ֆրանսայի Ֆորմուլա-3 Attack Racing-ին: 1997-ին ֆրանսական Promatecme խումբի կազմին հետ մասնակցած է բրիտանական մրցարշաւներու, շատ մօտ եղած է յաղթողի կոչումը նուաճելուն։ Սակայն վերջին պահուն կը կորսնցնէ յաղթանակի հնարաւորութիւնը եւ կը գրաւէ երկրորդ տեղը: Ան իր ուժերը փորձած է նաեւ Ֆորմուլա-1-ի մրցումներուն, բայց վիրաւորուածծ է: Սակայն շարունակած է հանդէս գալ Attack Racing-ներու մրցումներուն եւ արձանագրել նոր յաջողութիւններ:
1998-ին Մինասեան կրցած է նուաճել եւս մէկ ցանկալի մրցանակ՝ մասնակցելով հեղինակաւոր Ֆորմուլա 3000 միջազգային մրցաշարին: Բազմաթիւ անգամներ վիրաւորուած է, սակայն մարզիկը նոյնիսկ վէրքերով մասնակցած է մրցարշաւներու, այս անգամ արդէն՝ Kid Jensen Racing ոչ մեծ խումբի կազմին հետ:
1999-ին ան առաջնութեան եզրափակիչին գրաւած է հինգերորդ տեղը, իսկ Սիլուերսթոունի մրցարշաւը աւարտած է յաղթողներու շարքին մէջ։ 2000-ին զայն հրաւիրած են բրիտանական հեղինակաւոր Super Nova խումբ, որուն կազմին մէջ երեք անգամ նուաճած է յաղթողի տիտղոսը:
2003-էն Նիքոլա Մինասեան փոխած է իր կողմնորոշումը եւ սկսած է հանդէս գալ ոչ թէ արագութեան, այլ տոկունութեան Attack Racing-ներու մէջ[1]: Ան կը նկատուի ժամանակակից լաւագոյն փրոթոյ-վարորդներէն մէկը: Բրիտանական Creation խումբի կազմին մէջ Նիքոլա քանի մը փայլուն ելոյթներ ունեցած է՝ մասնակցելով 24 heures du Mans (Մանի 24 ժամ) Attack Racing-ին: Յաջողութիւններ արձանագրած է նաեւ Pescarolo Sport խումբի կազմին մէջ:
2007-էն մինչեւ 2012-ը ներառեալ անպաշտօն կերպով համարուած է Peugeot 908-ի Attack Racing-ի ներկայացուցիչ եւ այդ ընթացքին եօթը յաղթանակ ունեցած Լէ Մանի, Մոնցի-1000 քիլոմեթր, Քաթալոնիա-1000 լիլոմեթր եւ այլ Attack Racing-ներուն, ինչպէս նաեւ՝ Պահրէյնի վեց ժամ տեւողութեամբ Attack Racing-ին:
Անուանի մարզիկը յաջողութեամբ մասնակցած է նաեւ FIA World Endurance Championship-ին:
Ֆորմուլա 3000-ի արդիւնքներ.
Տարի | Խումբ | Ամրաշրջանակ | Շարժիչ | GP disputés | Pole positions | Յաղթանակներ | Յոռեգոյն շրջանը | Հարթակներ | Նիշ | Գրաւած դիրք |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1998 | West Competition | Lola T96/50 | Zytek | 11 | 0 | 0 | 0 | 0 | 5 | 13 |
1999 | Kid Jensen Racing | Lola T96/50 | Zytek | 10 | 1 | 1 | 0 | 3 | 20 | 6 |
2000 | Super Nova Racing | Lola T99/50 | Zytek | 10 | 0 | 3 | 0 | 5 | 45 | 2 |
2003 | Brand Motorsport | Lola B2/50 | Zytek | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | n.c |
(յաղթանակներ նաեւ Silverstone-ին մէջ՝ 1999 թ., Imola-ում, Magny-Cours-ին մէջ եւ Spielberg-ին մէջ՝ 2000 թ.)
Տարի | Մեքենայ | Խումբ | Խմբակիցներ | Արդիւնք |
---|---|---|---|---|
1994 | Alpa LM-Ford | Roland Bassaler | Փաթրիք Պուրտէ / Օլիվէ Քուվրոր | Abandon |
2000 | Reynard 2KQ LM-Mopar | Team Oreca | Ժան Ֆիլիփ Պելոք / Եանիք Տալմաս | Abandon |
2002 | Dallara SP1-Judd | Team Oreca | Ֆրանք Մոնտանի / Սթեֆան Սարազան | 6 |
2003 | Courage C60-Peugeot | Pescarolo Sport | Սոյէլ Այարի / Էրիք Հելարի | 9 |
2004 | Pescarolo C60-Judd | Pescarolo Sport | Սեբաստիէն Պուրտէ / Էմմանուէլ Քոլար | Abandon |
2005 | DBA4 03S-Judd | Creation Autosportif | Ճեմի Քեմփպել Վալթէր / Էնտի Վալաս | 14 |
2006 | Pescarolo C60-Judd | Pescarolo Sport | Էմանուէլ Քոլար / Էրիք Քոմա | 5 |
2007 | Peugeot 908 HDi FAP | Team Peugeot Total | Մարք Ժենէ/ Ժակ Վիլենյով | Abandon |
2008 | Peugeot 908 HDi FAP | Team Peugeot Total | Մարք Ժենէ/ Ժակ Վիլենյով | 2 |
2009 | Peugeot 908 HDi FAP | Team Peugeot Total | Փետրօ Լամի / Քրիստիան Քլիէն | 6 |
2010 | Peugeot 908 HDi FAP | Team Peugeot Total | Ֆրանք Մոնտանի / Սթեֆան Սարազան | Abandon |
2011 | Peugeot 908 | Team Peugeot Total | Ֆրանք Մոնտանի / Սթեֆան Սարազան | 3 |
2012 | Dome S102.5-Judd | Pescarolo Team | Սեբաստիէն Պուրտէ / Սեյժի Արա | Non classé |
2013 | Oreca 03-Nissan | Pecom Racing | Լուիս Փերես Քոմբօ / Փիեր Կաֆեր | 11 |
2014 | Oreca 03R-Nissan | SMP Racing | Մաուրիցիո Մետիանի | Abandon |
2015 | BR Engineering BR01-Nissan | SMP Racing | Տէյվիտ Մարքոզով/ Մաուրիցիո Մետիանի | 14 |
(Իբրեւ Peugeot 908-ի ներկայացուցիչ)
(Ծանօթութիւն. Նիքոլա Մինասեան 2-րդ տեղը գրաւած է նաեւ 1000 քիլօմեթր Nürburgring-ին՝ 2006, 2007 եւ 2008 թթ., Donington Park-ին՝ 2006 թ., Petit Le Mans-ին՝ 2008, 2009 եւ 2011 թթ., 12 Heures de Sebring-ին՝ 2010 թ., 3-րդ տեղ՝ 6 Heures du Castellet-ին՝ 2011 եւ 2012 թթ.
(Championnat FIA des voitures de sport)