- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ակունք (այլ կիրառումներ)
Ակունք, գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում[1]։
Ծովի մակարդակից 1991 մետր բարձրության վրա։
Նախկինում Ղըրխբուլաղ անվանումով ընդգրկված է եղել Երևանի նահանգի Նոր Բայազետի գավառում։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Նոր Բայազետի գավառի, 1930 թվականից` Վարդենիսի շրջանի։ Վերանվանվել է Ակունք 1935 թվականին[2]։ 1995 թվականից մտնում է ՀՀ Գեղարքունիքի մարզի մեջ։Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Ակունքը բարեկարգ գյուղ է, գազիֆիկացված, ապահովված խմելու և ոռոգման ջրով։ Ունի միջնակարգ դպրոց` հիմնանորոգված և ջեռուցվող, համակարգչային նոր տեխնոլոգիաներով հարուստ դասասենյակ։ Համայնքն ունի մշակույթի տուն, գրադարան, գործող մանկապարտեզ, առողջության առաջնային պահպանման կենտրոն։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Ակունքի մշտական բնակչությունը կազմել է 4443, առկա բնակչությունը՝ 4313 մարդ[3]։ Ըստ առկա տվյալների` 1873 թվականից ի վեր բնակեցված է հայերով[4], որոնց մի մասը հին բայազետցիներ են[2]։ Ակունքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.
Բնակչության 1831-2023 թվականների վիճակագրություն
|
|
- ↑ 1,0 1,1 Գեղարքունիքի մարզի համայնքների մասին տեղեկություններ մարզպետարանի կայքում, (արխիվացված 12․08․2023 թվականին)։
- ↑ 2,0 2,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 1, էջ 146
- ↑ 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 Հայաստանի բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — էջ 12. — 184 p.
- ↑ Կորկոտյան Զ. Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931) (հայ.) — Երևան: 1932. — 185 p.
- ↑ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
- Գևորգ Խաչատրյան, Ակունքի կանաչ սիմֆոնիան, «Հայաստանի աշխատավորուհի», 1980, № 1, էջ 17-20։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 235)։
|