Գյուղ | |||
---|---|---|---|
Աղձք | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Արագածոտնի մարզ | ||
Համայնք | Արագածոտնի մարզ | ||
Հիմնադրված է | 1939 թ. | ||
Այլ անվանումներ | Ձորափ | ||
ԲԾՄ | 1260±1 մետր | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | ▼1614 մարդ (2011)[1] | ||
Ազգային կազմ | հայեր | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Աղձք, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում[2]։ Մարզկենտրոնից 7 կմ հյուսիս-արևմուտք[3]։ Հիմնադրվել է 1939 թ.-ին հին բնակավայրի տեղում։
Նախկինում Ախիզ անվանումով մտել է Երևանի նահանգի Էջմիածնի գավառի կազմի մեջ[4]։
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, երկրագործությամբ և այգեգործությամբ։
Ըստ Հայաստանի 2001 թվականի մարդահամարի, Աղձքի մշտական բնակչությունը 1801, իսկ առկա բնակչությունը 1655 հոգի է[5]։
Աղձքի ազգաբնակչության փոփոխությունը[6].
Ժամանակին եղել է ուրարտական ամրոց, որի հետքերը այժմ պահպանվում են, ապա եղել է՝ հին հայոց սեփական ամրոցներից մեկը։ Այստեղ է գտնվում Արշակունյաց ստորերկրյա կամարակապ դամբարանը, որի մեջ հատուկ շինված տապանների ճակատին քանդակված են հայոց հնագույն շրջանի հատուկ քանդակներ։
Այս դամբարանին մոտիկ կա մի հին եկեղեցու մնացորդ, որի փլատակների բեկորները ցույց են տալիս, որ V դարում կանգնված մի եկեղեցի է եղել։ Այս շրջանի ձորերի մեջ խիստ շատ կան հետաքրքրական քարայրեր ուշագրավ մանրամասնություններով, որոնցից ոմանք քարե դռներով են[10]։ Ամենայն հայոց կաթողիկոս Կոմիտաս Ա Աղցեցու (ծ. թ. անհայտ - 628) ծննդավայրն է։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աղձք» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 266)։ |
|