Անկիտա Մայանկ Շարմա | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 7, 1987 (37 տարեկան) |
Ծննդավայր | Դելի, Դելիի ազգային մայրաքաղաքային տարածք, Հնդկաստան |
Քաղաքացիություն | Հնդկաստան |
Մասնագիտություն | դերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի |
Ակտիվ շրջան | 2009 - մեր օրեր |
Ամուսին(ներ) | Մայանկ Շարմա (2015-մեր օրեր) |
Անկիտա Մայանկ Շարմա (Անկիտա Շարմա, փետրվարի 7, 1987, Դելի, Դելիի ազգային մայրաքաղաքային տարածք, Հնդկաստան), հնդիկ դերասանուհի[1]։ Նա խաղացել է «Sony TV» հեռուստաալիքի «Մենք գործարք ենք կնքել», «Կրքի գույները», «Կայսր Աշոկա» հեռուստասերիալներում, որտեղ կատարել է համապատասխանաբար՝ Սաչի Ջայշվալի, Լեյլայի և Նոր Խորասանի դերերը[2][3][4][5]։ Խաղացել է Միրինալինի Սինխի դերը «Կալ Բհայրավա տաճարի գաղտնիքը» սերիալում։
Անկիտան անցել է դասական երաժշտության և պարի դասընթացներ։ 2008 թվականին՝ դասընթացը ավարտելուց հետո արժանացել է Վիշարդի աստիճանի։ Այս աստիճանը շատ կարևոր էր նրա համար, քանի որ միշտ երազել է դառնալ խորեոգրաֆ (պարի արվեստագետ)։
2015 թվականին նշանադրվել է Մայանկ Շարմայի հետ[6]։ Ամուսնությունը տեղի է ունեցել 2015 թվականի մարտի 9-ին[7][8]։