Բուրաստան

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բուրաստան (այլ կիրառումներ)
Գյուղ
Բուրաստան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրարատի
ՀամայնքԱրարատի մարզ
ԲԾՄ830 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն2867 մարդ (2015)
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Բուրաստան (Հայաստան)##
Բուրաստան (Հայաստան)

Բուրաստան, գյուղ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատի տարածաշրջանում, մարզկենտրոնից 4-5 կմ հյուսիս-արևմուտք։ Նախկինում ունեցել է Գարահամզա, Թամամլու, Կարահամզալի անվանումը։ Գյուղն ընկած է Երևան-Արտաշատ խճուղու վրա։ Գյուղի երեխաները հաճախում են հարակից Մասիս գյուղի դպրոց։

Գյուղը գտնվում է Արարատյան դաշտում` Ազատ գետի ափին։ Ծովի մակարդակից ունի 830 մ բարձրություն։ Գյուղի հարավային մասում է գտնվում Սուրբ Աստվածածին եկեղեցին (19-րդ դար), հարավարևմտյան` Սուրբ Հակոբ եկեղեցին (1642

Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վերածվել են կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։ Խմելու ջուրը բերվում է Գառնուց։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի 1831 1916 1923 1939 1959 1970 1979 1989 2001 2004 2011 2015
Բնակիչ 261 1440 891 1226 1459 1761 1853 2096[1] 2206 1791 1865[2] 2867

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն ունի 480 տնտեսություն, դպրոց, կապի հանգույց։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 308 հա։ Գյուղատնտեսական հողահանդակները ոռոգվում են, դրանք զբաղեցնում են ողջ մակերեսի 70%։ Համայնքի հողերի գրեթե կեսն օգտագործվում են որպես վարելահողեր՝ զբաղեցնելով մոտ 223 հա։ Պտղատու և խաղողի այգիները կազմում են համապատասխանաբար 13 հա և 25 հա։ Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ՝ լոլիկ, տաքդեղ, սմբուկ, ձմերուկ, սեխ, ինչպես նաև հացահատիկ։ Զբաղվում են նաև կաթնամսատու անասնապահությամբ, մեղվաբուծությամբ։ Պահուստային հողերը նույնպես յուրացվում են որպես այգիներ, վարելահողեր։

Արդյունաբերության մեջ զարգացած է սննդի արդյունաբերությունը, ունի գինու և կոնյակի հումքի գործարաններ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 606
  2. 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բուրաստան» հոդվածին։