Դեննի Թարխանյան Danny Tarkanian | |
Կուսակցություն՝ | Հանրապետական կուսակցություն (ԱՄՆ) |
---|---|
Կրթություն՝ | Դիքսիի պետական քոլեջ (Յուտա) Նևադայի համալսարան (Լաս Վեգաս) Սան Դիեգոյի իրավունքի համալսարան |
Մասնագիտություն՝ | բասկետբոլիստ, փաստաբան, բասկետբոլի մարզիչ և քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | դեկտեմբերի 18, 1961 (63 տարեկան) |
Ծննդավայր | Ռեդլենդս, Կալիֆորնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Հայր | Ջերրի Թարխանյան |
Ամուսին | Էմմի Հենսոն Թարխանյան |
Զավակներ | Լուիս, Էշլի, Ավա, Ջերրի |
Կայք՝ | dannytarkanian.com |
Դեննի Թարխանյան (դեկտեմբերի 18, 1961, Ռեդլենդս, Սան Բերնարդինո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկահայ քաղաքական գործիչ և բիզնեսմեն, Հանրապետական կուսակցության անդամ։ 2004 և 2006 թվականներին գլխավոր ընտրությունների ժամանակ Թարխանյանը եղել է Նևադա նահանգից Հանրապետական կուսակցության թեկնածու։ 2010 թվականին զիջելով միայն Շերոն Էնջելին և Սյու Լաուդենին՝ ԱՄՆ Սենատի անդամ լինելու հանրապետական թեկնածու էր։ Այժմ Դեննի Թարխանյանը ԱՄՆ Սենատի Նևադա նահանգի հանրապետական թեկնածուն է։
Թարխանյանը ծնվել է Ռեդլենդում (Կալիֆորնիա)․ ընտանիքի 4 երեխաններից երրորդն է։ Հայրը՝ Ջերրի Թարխանյանը, Լաս Վեգասի Նևադայի համալսարանի բասկետբոլի թիմի նախկին մարզիչն էր, մայրը՝ Լուի Թարխանյանը[1]՝ սահմանափակ կարողություններով երեխաների ուսուցչուհի է, Կալիֆորնիայի խուլերի համար նախատեսված առաջին մասնավոր դպրոցի համահիմնադիրը։
Երբ Դեննին դեռահաս էր, ընտանիքը 3 անգամ տեղափոխվեց Կալիֆորնիայի տարբեր քաղաքներ՝ Ռիվերսայդ, Փասադենա, Հանթինգտոն Բիչ, քանի որ հայրը կարիերայում մասնագիտական առաջընթաց ուներ։
Թարխանյանների ընտանիքը տեղափոխվեց Նևադա 1973 թվականին, երբ Դեննին 12 տարեկան էր։ Նա հաճախում էր Հայդ Փարկ Ջունիոր, իսկ ավելի ուշ Բիշոփ Գորման ավագ դպրոցները։ Սովորում էր բարձր առաջադիմությամբ։ Ավագ դպրոցն ավարտելուց հետո մեկ տարի ուսանեց Դիքսի քոլեջում, այնուհետև ընդունվեց Նևադայի համալսարան, որտեղ ուսանող-աթլետի մարզիչը հայրն էր։
Բիշոփ Գորման ավագ դպրոցում խաղում էր և բասկետբոլ և ֆուտբոլ։ Երկու թիմերն էլ դարձան նահանգային չեմպիոններ։ Բասկետբոլում նա խաղարկողի (փլեյմեյքեր) դիրքում էր հանդես գալիս, ֆուտբոլում՝ քուորթերբեք։ Համարվում էր Նևադայի ամենարժեքավոր խաղացողը։
Դիքսի նահանգում բասկետբոլ խաղաց միայն մեկ խաղաշրջան։ Թիմը դուրս եկավ եզրափակիչ, իսկ նրան անվանեցին դպրոցի տարվա առաջինկուրսեցի։
1981-1984 թվականներին՝ 3 խաղաշրջան խաղաց Նևադայի համալսարանի Ռանինգ Ռեբելս բասկետբոլային թիմում[2]։ Նա խաղարկող էր և թիմի կապիտանը։ Երկրորդ կուրսում թիմը հաղթեց 24 խաղում և համարվում էր բացարձակ առաջատար։
Համալսարանն ավարտելուց հետո Դեննին ընդունվեց Սան Դիոգոյի իրավաբանական համալսարան։ Ավարտելուց հետո 8 տարի աշխատում էր իր մասնագիտությամբ իր սեփական ընկերությունում։
1995 թվականին Ջերրի Թարխանյանը դարձավ Ֆրեզնո նահանգի Ֆրեզնոյի պետական Բուլդոգս բասկետբոլային թիմի գլխավոր մարզիչը։ Դեննին միացավ հորը որպես մարզչի օգնական։ Թարխանյանի կողմից թիմը մարզվելուց հետո, ամեն տարի դուրս եկավ փոսթ-մրցաշրջան։
Դեննին վերադարձավ Լաս Վեգաս 2002 թվականին, երբ հայրը թոշակի անցավ։ Սկսեց անշարժ գույքի բիզնեսով զբաղվել և համահիմնադրեց Թարխանյան բասկետբոլի ակադեմիան։
2004 թվականի մայիսի 4-ին Թարխանյանը Նևադայի 11-րդ շրջանի թեկնածուն էր, ով Մայքլ Ա․ Շնայդերի հակառակորդն էր[3]։
2004 թվականի Նևադայի 11-րդ՝ Քլարկ քաունթի շրջանի՝ սենատի ընտրություններ[4] | ||||
---|---|---|---|---|
Կուսակցություն | Թեկնածու | Ձայներ | % | ±% |
Դեմոկրատական կուսակցություն | Մայքլ Ա․ Շնայդեր | 13,649 | 54% | |
Հանրապետական կուսակցություն | Դեննի Թարխանյան | 11,746 | 46% |
2005 թվականի դեկտեմբերին Թարխանյանը հայտարարեց իր՝ Նևադա նահանգի քարտուղարի ընտրություններին թեկնածությունը դնելու մասին[5]։ Նա պարտության մատնեց հանրապետական Բրայան Սկրոգինսին և հանդիպեց դեմոկրատ Ռոս Միլլերին, ով Նևադայի նահանգապետ Բոբ Միլլերի որդին էր։
Նևադա նահանգի քարտուղարի ընտրություններ (2006)[6] | ||||
---|---|---|---|---|
Կուսակցություն | Թեկնածու | Ձայներ | % | ±% |
Դեմոկրատական կուսակցություն | Ռոս Միլլեր | 279,510 | 48.7% | |
Հանրապետական կուսակցություն | Դեննի Թարխանյան | 232,705 | 40.6% | |
Նևադայի անկախ ամերիկյան կուսակցություն | Ջենին Հանսեն | 38,757 | 6.8% | |
Վերոնշյալ թեկնածուներին ձայն չեն տվել | 22,666 | 4.0% |
2009 թվականին Թարխանյանը հայտարարեց, որ առաջադրվելու է ԱՄՆ սենատոր դեմոկրատ Հարրի Ռեյդի դեմ։ Մինչև մնացած թեկնածուները պայքարի մեջ կմտնեին, Թարխանյանը Հանրապետական կուսակցության առաջատար թեկնածուն դարձավ։ Նևադայի նախկին ղեկավար հանրապետական Սյու Լոուդենը և օրենսդիր մարմնի նախկին ղեկավար Շարոն Էնջելը Թարխանյանի հայտարարությունից քիչ անց մտան ընտրապայքարի մեջ և շուտով շրջանցեցին վեջինիս։ Մայիսի 28-հունիսի 3-ն ընկած քվեարկության արդյունքում Թարխանյանը երրորդ տեղը զբաղեցրեց հանրապետականների ցուցակում։ Նևադա նահանգից սենատոր առաջադրվեց Հարրի Ռեյդը։
Հանրապետական կուսակցության առաջադրվող թեկնածուներ[7] | |||
---|---|---|---|
Կուսակցություն | Թեկնածու | Ձայներ | % |
Հանրապետական կուսակցություն | Շարոն Էնջել | 70,422 | 40.1% |
Հանրապետական կուսակցություն | Սյու Լոուդեն | 45,871 | 26.1% |
Հանրապետական կուսակցություն | Դեննի Թարխանյան | 40,926 | 23.3% |
Հանրապետական կուսակցություն | Ջոն Չաչաս | 6,925 | 3.9% |
Հանրապետական կուսակցություն | Չադ Քրիստենսեն | 4,803 | 2.7% |
Հանրապետական կուսակցություն | Վերոնշ․ թեկն․ ձայն չեն տվել | 3,090 | 1.8% |
Հանրապետական կուսակցություն | Բիլ Փարսոն | 1,483 | 0.8% |
Հանրապետական կուսակցություն | Գարի Բեռնշտեյն | 698 | 0.4% |
Հանրապետական կուսակցություն | Գարն Մաբեյ | 462 | 0.2% |
Հանրապետական կուսակցություն | Սեսիլիա Շտերն | 355 | 0.2% |
Հանրապետական կուսակցություն | Բրայան Նադել | 235 | 0.1% |
Հանրապետական կուսակցություն | Թերի Սուոմինեն | 223 | 0.1% |
Հանրապետական կուսակցություն | Գարի Մարինչ | 178 | 0.1% |
Ընդհանուր | 175,691 | 100% |
2012 թվականի հունվարին Թարխանյանը հայտարարեց, որ մտադիր է առաջադրվել կոնգրեսի ընտրություններին Նևադայի նորաստեղծ 4-րդ շրջանից[8]։ Շրջանն ընդգրկում էր հյուսիսային Քլարկ քաունթին, ինչպես նաև Էսմերալդայի, Լինքոլնի, Լիոնի, Միներալի, Նայի և Ուայթ Փայնի քաղաքամերձ ավանները[9]։ 2008 թվականին Օբաման այստեղ հավաքել է ձայների 56%-ը։ ԱՄՆ սենատոր Հարրի Ռեյդը պարտության մատնեց հանրապետական Շերոն Էնջելին 51%-44% հարաբերակցությամբ։ Շրջանում սպիտակամորթները կազմում են 62%, սևամորթները՝ 16%, իսպանախոսները՝ 27%։ Բնակչության 46%-ը դեմոկրատներ են, 33%-ը՝ հանարպետականներ[10]։
Հանրապետական կուսակցության նախնական արդյունք | |||
---|---|---|---|
Կուսակցություն | Թեկնածու | Ձայներ | % |
Հանրապետական կուսակցություն | Դեննի Թարխանյան | 7,605 | 31.5% |
Հանրապետական կուսակցություն | Բարբարա Սեգավսկի | 6,674 | 27.7% |
Հանրապետական կուսակցություն | Քեննեթ Վագներ | 5,069 | 21.0% |
Հանրապետական կուսակցություն | Դեն Շվարց | 2,728 | 11.3% |
Հանրապետական կուսակցություն | Կիրան Հիլ | 666 | 2.8% |
Հանրապետական կուսակցություն | Դայանա Անդերսոն | 607 | 2.5% |
Հանրապետական կուսակցություն | Մայք Դելառոսա | 370 | 1.5% |
Հանրապետական կուսակցություն | Սիդ Զելլեր | 252 | 1.0% |
Հանրապետական կուսակցություն | Ռոբերտ Իքս Լիդս | 165 | 0.7% |
Ընդհանուր | 24,136 | 100% |
Նևադայի 4-րդ շրջանի կոնգրեսական ընտրություններ (2012)[11] | |||
---|---|---|---|
Կուսակցություն | Թեկնածու | Ձայներ | % |
Դեմոկրատական կուսակցություն | Ստիվեն Ա․ Հորսֆորդ | 120,501 | 50.11% |
Հանրապետական կուսակցություն | Դեննի Թարխանյան | 101,261 | 42.11% |
Նևադայի անկախ ամերիկյան կուսակցություն | Ֆլոյդ Ֆիցգիբոնս | 9,389 | 3.90% |
Լիբերտարիական կուսակցություն | Ջոզեֆ Փ․ Սիլվեստրի | 9,341 | 3.88% |
Ընդամենը | 240,492 | 100.0% |
2001 թվականի հոկտեմբերին Դեննին ամուսնացավ Էմմի Հանսոնի հետ; Զույգն այժմ ապրում է Լաս Վեգասում և ունի 3 դուստր, 1 որդի՝ Լուին, Էշլին, Ավան, Ջերրի կրտսերը։ 2011 թվականին Էմմի Թարխանյանը Նևադայի հանրապետական կուսակցությունից ընտրվեց ղեկավար, աշխատեց մոտ 8 ամիս և 2012 թվականի փետրվարին՝ ամուսնու ընտրարշավի ժամանակ, հրաժարվեց պաշտոնից[12]։