Կառլ Պետերսոն Շմիդտ Karl Patterson Schmidt | |
---|---|
Ծնվել է | հունիսի 19, 1890[1] Լեյք Ֆոտեսթ, Լեյք շրջան, Իլինոյս, ԱՄՆ[2] |
Մահացել է | սեպտեմբերի 26, 1957[1] (67 տարեկան) Չիկագո մահը պատահարից |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | կենդանաբան և հերպեսաբան |
Հաստատություն(ներ) | Ամերիկյան բնագիտական թանգարան |
Գործունեության ոլորտ | կենսաբանություն |
Անդամակցություն | ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Ալմա մատեր | Կոռնելի համալսարան[2] և Լեյք Ֆորիսթ քոլեջ[2] |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[3] |
Հայտնի աշակերտներ | Ռոբերտ Ինգեր |
Պարգևներ | |
Karl Patterson Schmidt Վիքիպահեստում |
Կառլ Պետերսոն Շմիդտ (անգլ.՝ Karl Patterson Schmidt, (հունիսի 19, 1890[1], Լեյք Ֆոտեսթ, Լեյք շրջան, Իլինոյս, ԱՄՆ[2] - սեպտեմբերի 26, 1957[1], Չիկագո)), ամերիկացի հերպետոլոգ, կենսաբան։
Կառլ Շմիդտը Ջորջ Շմիդի և Մարգարեթ Պետերսոնի որդին է։ Ջորջը Շմիդը եղել է գերմանացի պրոֆեսոր, ով Կառլի ծննդյան օրերին աշխատում էր Լեյք Ֆորիսթի ակադեմիայում։ Նրա ընտանիքը 1907 թվականին տեղափոխվել և ապրել է Վիսկոնսինում։ Նրանք աշխատել են Սթենլիի մոտակայքում[4], որտեղ Կառլի մայրը և ավագ եղբայրը 1935 թ. օգոստոսի 7-ի հրդեհին զոհ գնացին։ Ֆրանկլին Շմիդը՝ Կառլի եղբայրը, բնագետ էր և հայտնի Վայրի բնության ուսումնասիրման բնագավառում[5]։ Կառլ Շմիդտն ամուսնացել է Մարգարեթ Վայթմանի հետ 1919 թվականին, ունեցել են 2 որդի՝ Ջոնը և Ռոբերտը[6]։
1913 թ. Կառլ Շմիդտն ընդունվել է Կոռնելի համալսարան, սովորել կենսաբանություն և աշխարհագրություն։ Լուիզիանայում գտնվող «Perdee Oil Company»-ում 4 ամսյա վերապատրաստման դասընթացի ժամանակ 1915 թ. հայտնաբերեց իր մեջ հերպետոլոգիայի բնագավառում ունեցած իր հետաքրքրությունները։ 1916 թ. նա ստացել Արվեստի բակալավրի աստիճան և կատարել իր առաջին երկրաբանական արշավանքը դեպի Սանտո Դոմինգո։ 1952 թ. նա Էռլհամ քոլեջի կողմից ստացել է պատվավոր դոկտորի աստիճան[6]։
1916-1922 թթ. Նյու Յորքի Ամերիկյան բնագիտական թանգարանում աշխատել է որպես հերպետոլոգիայի գիտաշխատող՝ ամերիկացի հայտնի հերպետոլոգ Մարի Դիքերսոնի և Գլեդվին Նոբելի գլխավորությամբ։ 1919 թ. նա կատարել է իր առաջին համատեղ արշավանքը դեպի Պուերտո Ռիկո, 1922 դարձել է Չիկագոյի Բնության պատմության թանգարանի սողունների և երկկենցաղների բաժնի գիտաշխատող-վարիչ։ 1937 թ. նա դարձել է «Copeia» ամսագրի խմբագիր՝ երկկենցաղների և ձկների վերաբերյալ թեմաներով, որտեղ գործունեություն է ծավալել մինչև 1949 թ.: 1938 թվականին նա զորակոչվել է Ամերիկյան բանակ։ 1941 թվականին դարձել է Ֆիլդի անվան թանգարանի կենդանաբանության գլխավոր ղեկավար, որտեղ նա մնացել է մինչև 1955 թվականը՝ թոշակառու դառնալը։ 1942-1946 թթ. նա American Society of Ichthyologists and Herpetologists (ASIH) կազմակերպության նախագահն էր։ 1953 թվականին նա կատարել է իր վերջին արշավանքը դեպի Իսրայել։
Երկկենցաղների և սողունների շատ տեսակներ և ենթատեսակներ անվանվել են ի պատիվ Կառլի[7][8]՝ տվյալ բնագավառում նրա ունեցած ներդրումների և ուսումնասիրությունների համար.
Կառլ Շմիդտը հեղինակ է ավելի քան 200 հոդվածների և գրքերի, այդ թվում՝ «Living Reptiles of the World», որը դարձել է միջազգային բեսթսելլեր
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կառլ Պետերսոն Շմիդտ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կառլ Պետերսոն Շմիդտ» հոդվածին։ |
|