Մարսել Պրևո ֆր.՝ Marcel Prévost | |
---|---|
Ծնվել է | մայիսի 1, 1862[1][2][3][…] |
Ծննդավայր | Փարիզ, Ֆրանսիա[4] |
Վախճանվել է | ապրիլի 8, 1941[4][1][3][…] (78 տարեկան) |
Վախճանի վայր | Vianne |
Մասնագիտություն | գրող և դրամատուրգ |
Լեզու | ֆրանսերեն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Պոլիտեխնիկական դպրոց |
Ժանրեր | վեպ |
Անդամակցություն | Ֆրանսիական ակադեմիա[5] |
Պարգևներ | |
Marcel Prévost Վիքիպահեստում |
Մարսել Պրևո (ֆր.՝ Marcel Prévost, մայիսի 1, 1862[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա[4] - ապրիլի 8, 1941[4][1][3][…], Vianne), ֆրանսիացի արձակագիր, դրամատուրգ։
Կրթություն է ստացել Բորդոյի և Փարիզի ճիզվիտական դպրոցներում։ 1982 թվականին ընդունվել է Փարիզի պոլիտեխնիկական դպրոցը։ Առաջին պատմվածքը «Le Clairon»-ում տպագրել է դեռևս 1881 թվականին, սակայն բարձրագույն կրթությունն ստանալուց հետո որոշ ժամանակ զբաղվել է ծխախոտի արդյունաբերությամբ։ 1909 թվականին ընտրվել է Ֆրանսիական ակադեմիայի անդամ։ 1922-1940 թվականներին եղել է «Revue de France» պարբերականի գլխավոր խմբագիրը։ 1937-1940 թվականներին ղեկավարել է Երեխաների օգնության ֆրանսիական միությունը։
Մարսել Պրևոյի ստեղծագործության թեման հիմնականում կենցաղագրական՝ ժամանակի ֆրանսիական բոհեմյան հասարակության կյանքի քննադատությամբ։ Նրա առաջին վեպը՝ «Le Scorpion»-ը («Կարիճը», 1887), մասամբ ինքնակենսագրական է և պատմում է ճիզվիտական քոլեջի կյանքի մասին։ Ավելի հայտնի են նրա վաղ շրջանի ստեղծագործությունները, որտեղ դատապարվում է բարոյական անկումը, անուղղակիորեն քննադատվում է կաթոլիկ եկեղեցին և պարունակում է էրոտիկ տեսարաններ՝ «Շոնշետա» («Chonchette», 1888), «Մադմուազել Ժոֆր» («Mlle Jaufre», 1889), «Կնոջ աշունը» («L'Automne d'une femme», 1893), «Կիսակույս» (1894)։ Վերջինիս հիման վրա 1898 թվականին գրել է նաև պիես։ Այս վեպը, որ նկարագրում է Փարիզի կանանց սեռական կյանքը, հասարակության մեջ հարուցեց հսկայական բանավեճեր, ինչը հեղինակին բերեց մեծ, սակայն որոշ չափով կասկածելի համբավ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարսել Պրևո» հոդվածին։ |
|