Գյուղ | |||
---|---|---|---|
Նորաշենիկ | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Սյունիքի մարզ | ||
Համայնք | Կապան (համայնք) | Կապան համայնք[1] | ||
Մակերես | 9.16 կմ² | ||
ԲԾՄ | 1060 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 128[2] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | նորաշենիկցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 (285) | ||
|
Նորաշենիկ, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Կապան համայնքում[1]։
Գտնվում է Աճանան գետի ձախափնյա լեռնալանջին՝ ծովի մակերևույթից 1000-1100 մ բարձրության վրա։ Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից հեռու է 6 կմ դեպի հյուսիս-արևմուտք։
Գյուղում կա 17 դարի եկեղեցի, դեպի արևելք, հին գյուղատեղիում, կա ևս մի եկեղեցի, որը կիսականգուն է։ Հին գյուղատեղում կա X-XII դարերի եկեղեցի։ Նորաշենիկի պատմական հուշարձաններից է նաև 1884 թվականին կառուցված և 1990-1993 թվականներին վերանորոգված եկեղեցին։
Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Շրվենանցի մշտական բնակչությունը կազմել է 128, առկա բնակչությունը՝ 114 մարդ[2]։ Գյուղի բնակիչները հայեր են. 19-րդ դարում բնակվել են նաև թաթարներ (ադրբեջանցիներ), որոնք կազմել են փոքրամասնություն[3]։ Ստորև ներկայացված է Նորաշենիկ գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[3][4].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 97 | 396 | 496 | 374 | 206 | 257 | 203 | 151 | 158[5] | 128[2] |
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, բանջարաբուծությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։
Գյուղատնտեսությամբ զբաղվում է 70 գյուղացիական տնտեսություն։ Անասնագլխաքանակը 2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում է.
Համայնքում 2011 թվականին կատարվել է հացահատիկային մշակաբույսերի 130 հա աշնանացան։
Հողեր (ընդամենը)` 1028 հա, այդ թվում`
|
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Նորաշենիկ (գյուղ, Սյունիքի մարզ) կատեգորիայում։ |