Օտմար Մերգենթալեր | |
---|---|
Ծնվել է | մայիսի 11, 1854[1][2][3] |
Ծննդավայր | Hachtel, Գերմանիա[2][3] |
Մահացել է | հոկտեմբերի 28, 1899[4][1][5][…] (45 տարեկան) |
Մահվան վայր | Բալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ[6][2][3][…] |
Գերեզման | Loudon Park Cemetery[7] |
Քաղաքացիություն | ԱՄՆ և Վյուրտեմբերգի թագավորություն |
Կրոն | ավետարանական եկեղեցի[2] |
Երկեր | Լինոտիպ[2][8] |
Մասնագիտություն | գյուտարար և precision mechanic |
Ծնողներ | հայր՝ Johann Georg Mergenthaler?[2][3] |
Պարգևներ և մրցանակներ | |
Ստորագրություն | |
Ottmar Mergenthaler Վիքիպահեստում |
Օտմար Մերգենթալեր (գերմ.՝ Ottmar Mergenthaler, մայիսի 11, 1854[1][2][3], Hachtel, Գերմանիա[2][3] - հոկտեմբերի 28, 1899[4][1][5][…], Բալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ[6][2][3][…]), պոլիգրաֆիայի բնագավառի գյուտարար, ազգությամբ գերմանացի։
1872 թվականից բնակվել է ԱՄՆ-ում։ 1884 թվականին հայտնագործել, իսկ 1885 թվականին կատարելագործել է լինոտիպը, որի գյուտն օգտագործելով՝ ամերիկացի ձեռնարկատեր Դոջը 1886 թվականին կազմակերպել է «Մերգենթալեր լայնոթայփ քամփընի» ֆիրման[12]։
Մերգենթալերը ծնվել է Գերմանիայի Վյուրտեմբերգ դքսության Բադ Մերգենթհայմ քաղաքում։ Ընտանիքի երրորդ երեխան էր։ Հայրը՝ Յոհան Գեորգ Մերգենթալերը, ուսուցիչ էր դպրոցում[13]։
Նախքան 1872 թվականին ԱՄՆ գաղթելը Բիթիգհայմ Բիսինգենում աշակերտել է մի ժամագործի մոտ։ Վաշինգտոնում աշխատել է զարմիկի՝ Ավգուստ Հահլի հետ, այնուհետև տեղափոխվում է Բալթիմոր։
1876 թվականին Չարլզ Մուրի միջոցով նրան մոտեցավ Ջեյմս Քլեֆանը, որը փնտրում էր դատական գործերի մեքենագրման ավելի արագ միջոց[14]․ Չարլզը թերթերի մեքենագրման արտոնագիր ուներ, որը չէր աշխատում և նա խնդրեց Մերգենթալերին ավելի լավ մոդել նախագծել։ Մերգենթալերը հասկացավ, որ Մուրի նախագիծը սխալ է և 2 տարի անց մի մեքենա պատրաստեց, որը կնքում էր նամակները և բառեր էր տպում ստվարաթղթի վրա։ Թեև նրա բոլոր նախագծերը և մոդելները հրդեհվեցին, նա կրկին սկսեց աշխատել գյուտի վրա։
New York Tribune թերթից Մերգենթալերից արտոնագրեր ցանկացան։ 1886 թվականի հուլիսի 3-ին ևս 50 արտոնագիր պահանջեցին New York Tribune-ից նախքան Մերգենթալերը նրանց ցույց կտար շատ թե քիչ աշխատող մոդել։ Գնացքով ճանապարհորդելիս մի միտք ծագեց․ «ինչո՞ւ առանձին մեքենաներ դրոշմելու և տպելու համար։ Ինչո՞ւ չկնքել նամակները և անմիջապես դրանք չփորագրել մետաղի վրա միևնույն մեքենայով»։ 1884 թվականին այդպիսի մեքենա արդեն գործի դրվեց[15]։ Ըստ նախնական տվյալների՝ Մերգենթալերի մոտ արույրից կաղապարներ ձուլելու գաղափարը ծագեց գերմանական Սուրբ Ծննդյան թխվածքների համար օգտագործվող փայտե գրտնակներից՝ միայն այն տարբերությամբ, որ փայտը փոխարինվեց մետաղով։ Նրա առաջին փորձն ապացուցեց, որ գաղափարը իրագործելի էր, և նոր ընկերություն ստեղծվեց, որին հետևեցին բաժնետերերի վեճերը և մամուլի հարձակումներն իր անձին։ Վերջապես հաջողությունը ժպտաց[16]։
New York Tribune թերթի տպագրատանը մեքենան անմիջապես կիրառվեց օրաթերթի և մեծ գրքի վրա։ Առաջին գիրքը, որը տպագրվեց լինոտիպով, կոչվեց «The Tribune Book of Open-Air Sports»[17]։
Սկզբնական շրջանում The Mergenthaler Linotype Company ընկերությունը լինոտիպ մեքենաներ արտադրող միակ ընկերությունն էր, սակայն մոտ 1914 թվականին The Intertype Company ընկերությունը սկսեց արտադրել մեկ այլ մեքենա՝ օգտագործելով նույն կաղապարները, ինչ որ The Mergenthaler Linotype Company-ին, այն տարբերությամբ, որ Մարգենթալերի ընկերությունը մեքենաների մասերը պատրաստում էր երկաթից, իսկ Intertype ընկերությունը՝ չժանգոտող մետաղից և ալյումինից։
1970-1980-ական թվականներին լինոտիպ և նմանատիպ այլ մեքենաները հնացան և փոխարինվեցին ֆոտոտպագրման սարքավորումներով, ավելի ուշ՝ համակարգչային տողաշար մեքենայով և էջադրման համակարգերով։
Այժմ գործող լինոտիպ մեքենաներ կարելի է գտնել թերթերի թանգարաններում։ The Saguache Crescent թերթը և նրա հրատարակիչ Ռեյ Քումբսը այժմ էլ օգտագործում են լինոտիպ մեքենա իրենց շաբաթաթերթի համար[18]։
1878 թվականին Մերգենթալերը դարձավ ԱՄՆ քաղաքացի։ Մահացել է 1899 թվականին պալարախտից Բալթիմորում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օտմար Մերգենթալեր» հոդվածին։ |
|