European Hot 100 Singles, կազմվել է Billboard և Music & Media ամսագրերի կողմից 1984 թվականի մարտից մինչև 2010 թվականի դեկտեմբեր։ Չարթը հիմնվել է 17 եվրոպական երկրներում՝ Ավստրիա, Բելգիա (առանձին երկու չարթ Ֆլանդրիայի և Վալոնիայի համար), Դանիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Գերմանիա, Հունաստան, Հունգարիա, Իռլանդիա, Իտալիա, Նիդերլանդներ, Նորվեգիա, Պորտուգալիա, Իսպանիա, Շվեդիա, Շվեյցարիա, և Միացյալ Թագավորություններ սինգլների վաճառքի ազգային չարթերի վրա։
2010 թվականի նոյեմբերի 13-ին European Hot 100-ը հավաքել է 400 թիվ մեկ հիթ։ Վերջնական չարթը հրապարակվել է 2010 թվականի դեկտեմբերի 11-ին՝ Billboard-ի լոնդոնյան գրասենյակի փակման և Մեծ Բրիտանիայից աշխատակիցների հեռացման մասին լուրերից հետո[1]։ Չարթում վերջին համար մեկ սինգլը եղել է Ռիհաննայի «Only Girl (In the World)»-ը։
Համաեվրոպական չարթի ստեղծման առաջին փորձը եղել է Europarade-ը, որը թողարկվել է 1976 թվականի սկզբին հոլանդական TROS ռադիո ցանցի կողմից։ Ի սկզբանե չարթը բաղկացած է եղել միայն վեց երկրներից՝ Նիդերլանդներ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Բելգիա և Իսպանիա[2][3]։ 1979 թվականին ավելացվեցին Իտալիան և Դանիան, իսկ 1980 թվականին՝ Ավստրիան և Շվեյցարիան։ Իռլանդիան ավելացվել է որպես տասնմեկերորդ երկիր 1983 թվականի հոկտեմբերին[4]։ Կազմողները յուրաքանչյուր երկրից հավաքել են լավագույն 15 ձայնագրությունները, այնուհետև շնորհել համապատասխան միավորներ՝ կախված այն բանից, թե յուրաքանչյուր ձայնագրություն որտեղ է գտնվում 1-ից 15 դիրքերից։ 1980-ական թվականների սկզբից «Europarade»-ը հրատարակվել է Music Week-ում և հոլանդական Hitkrant ամսագրում։ 1984 թվականն այն տարին էր, երբ չարթի երկարությունը մեծացավ՝ Թոփ 30-ից դառնալով Թոփ 40[5]։
1984 թվականի մարտին Ամստերդամում Music & Media ամսագիրը սկսել է իր սեփական սինգլների չարթը՝ «European Top 100 Singles», որը նրանք հրապարակել են Eurotip Sheet-ում առաջին երկու տարիների ընթացքում մինչև 1986 թվականի ապրիլի 19-ի թողարկումը[6][7], որից հետո դրա անունը փոխվել է Music & Media-ի՝ 1986 թվականի ապրիլի 26-ի թողարկումից հետո[8]։ Չարթը հիմնվել է 16 եվրոպական երկրներում՝ Ավստրիա, Բելգիա (առանձին երկու չարթ Ֆլանդրիայի և Վալոնիայի համար), Դանիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Արևմտյան Գերմանիա, Հունաստան, Իռլանդիա, Իտալիա, Նիդերլանդներ, Նորվեգիա, Պորտուգալիա, Իսպանիա, Շվեդիա, Շվեյցարիա, և Միացյալ Թագավորություններ, սինգլների վաճառքի ազգային չարթերի վրա[9]։ Այս չարթը կազմվել է՝ հաշվի առնելով յուրաքանչյուր երկրի չարթերի դիրքերը՝ զուգակցված տվյալ երկրում ձայնագրությունների վաճառքի ազգային տոկոսի հետ։
1986 թվականին պաշտոնական Eurochart-ը դարձել է նաև Music Box հեռուստաալիքի երաժշտական հեռուստաշոուն՝ հոլանդացի հաղորդավար Էրիկ դե Զվարտի հետ[10]։ Այն հայտնի էր որպես «Coca-Cola Eurochart Hot 100 Singles» 1988 թվականի մայիսից մինչև 1992 թվականի վերջը[11]։ Որպես սինդիկացված շոու, այն ներկայացվել է նաև Մեծ Բրիտանիայի առևտրային ռադիոյով և հեռարձակվել է 1989 թվականիի ամառ-աշուն և 1991 թվականի հունվարից ապրիլ ընկած ժամանակահատվածում. սակայն, դրա մեկնարկի և ավարտի ճշգրիտ ամսաթվերը հայտնի չեն։ 1989 թվականի սեպտեմբերին «Coca-Cola Eurochart Hot 100» չարթը հեռարձակվել է եվրոպական 65 ռադիոկայաններով[12]։
Հաղորդավար Փեթ Շարփի հյուրընկալմամբ[13], այն հեռարձակվել է մի շարք կայաններում, այդ թվում՝ Radio Trent, BRMB, Viking FM և GWR FM: Հեռուստատեսային տարբերակը հեռարձակվել է Super ալիքով 1989 և 1990 թվականներին[14][15], և այն վարել է հոլանդացի հաղորդավարուհի Քերոլայն Թենսենը։ Eurochart-ը արագորեն թափ հավաքեց, քանի որ ավելի շատ երկրներ սկսեցին ներգրավվել դրանում[9]։
Մադոննան այն արտիստն է, ով միաժամանակ զբաղեցրել է առաջին հորիզոնականը յոթ սինգլով և վեց ալբոմով, նրան հաջորդում են Մայքլ Ջեքսոնը՝ հինգ սինգլով և երեք ալբոմով, և Լեդի Գագան՝ երեք սինգլով և մեկ ալբոմով։
|
|
Քայլի Մինոուգ]] (2001)
|
|
Այս երգերը մասամբ անգլերեն են, մասամբ նաև այլ լեզվով։