MBAND, ռուսական բոյ բենդ, որը ստեղծվել է 2014 թվականին Մոսկվայում։ Խմբի ստեղծմանը նպաստել է «Хочу к Меладзе» հեռուստաշոուն[1]։ Ներկայումս խումբը բաղկացած է 3 անդամից՝ Անատոլի Ցոյ, Արտյոմ Պինդյուրա և Նիկիտա Կիոսսե[2]։ Խմբի պրոդյուսերը համարվում է Կոնստանտին Մելաձեն[3][4]։
«Хочу V ВИА Гру» շոուի հաջող ավարտից հետո, Կոնստանտին Մելաձեն որոշում է կայացնում նախագծի սկզբում ընտրել մասնակից նորաստեղծ բոյ բենդի համար։ 2014 թվականի ապրիլի 30-ին հայտարարվում է տղաների քասթինգ ԱՊՀ երկրներից։ Նախագծի պրեմիերան կայանալու էր Ռուսաստանում (ՆՏՎ), Բելառուսում (Համազգային հեռուստատեսություն) և Ղազախստանում (Յոթերորդ ալիք)՝ 2014 թվականի սեպտեմբերի 6-ին։ Իսկ Ուկրաինայում (Ուկրաինա)՝ 2014 թվականի սեպտեմբերի 7-ին։ Նախագծի սկզբնական շրջանում մասնակիցները ընտրվում էին ժյուրիի կողմից։ 2014 թվականի նոյեմբերի 22-ին, եզրափակիչ փուլում հաղթողն ընտրվեց հեռուստադիտողի SMS քվեարկությամբ։ Արդյունքում հաղթող ճանաչվեց Անատոլի Ցոյից, Արտյոմ Պինդյուրայից, Նիկիտա Կիոսսեյից և Վլադիսլավ Ռամմից բաղկացած քառյակը։
2014 թվականի դեկտեմբերին խումբը ստացավ «MBAND» անվանումը, ներկայացրեց իր առաջին երգի տեսահոլովակը՝ «Она вернётся»[5][6]: Սկզբում ստեղծագործությունը ներկայացվել է «Хочу к Меладзе» նախագծի եզրափակչում, իսկ որպես սինգլ պաշտոնապես թողարկվել է 2014 թվականի նոյեմբերի 14-ին։ Երգը նրանց համար գրել է Կոնստանտին Մելաձեն։ Երգի բառերը գրվել է Կոնստանտին Մելաձեի և Արտյոմ Պինդյուրայի կողմից։ Տեսահոլովակը, որը նկարահանվել էր Սերգեյ Սոլոտկիյի կողմից, Յություբում 5 ամսում հավաքում է 10 միլիոն դիտում[7]։ Դրանից հետո խումբը սկսում է ակտիվ շրջագայել[8]։ 2015 թվականի մարտին թողարկվում է խմբի երկրորդ սինգլը՝ «Дай мне» անվանումով[9]։ Երգի բառերը գրել է Կոնստանտին Մելաձեն, ինչպես նաև խմբի անդամներ՝ Նիկիտա Կիոսսեն և Արտյոմ Պինդյուրան, իսկ երաժշտությունը՝ Կոնստանտինն ու Նիկիտան։ Նույն ամսվա վերջում հայտարարվեց «Kids’ Choice Awards 2015» մրցանակաբաշխության արդյունքները, որտեղ խումբը հաղթեց «Ռուսական երաժշտության տարվա առաջընթաց» անվանակարգում[10]։ Իսկ անցած տարվա մարտին «RU.TV 2015» մրցանակաբաշխությունում հաղթեց «Իսկական մուտք» անվանակարգում[11]։ Խումբը ներկայացվել է «Муз-ТВ 2015» մրցանակաբաշխության «Տարվա առաջընթաց» անվանակարգում, սակայն արդյունքում հաղթել չհաջողվեց[12]։ 2015 թվականի մարտի 29-ին խումբը «Love Radio»-ի եթերում, ներկայացրեց նոր սինգլը՝ «Посмотри на меня»: Խոսքերի և երաժշտության հեղինակը Կոնստանտին Մելաձեն է։ Հունիսի 8-ին «Fashion People Awards-2015» մրցանակաբաշխությունում բոյ բենդը հաղթում է «Տարվա բացում» անվանակարգում։ 2015 թվականի հունիսի 16-ին սկսվում են «Один день с MBAND» շոուի նկարահանումները, որն ավելի ուշ ցուցադրվեց «СТС Love» հեռուստաալիքով[13]։ 2015 թվականի հունիսի 23-ին «RU.TV» հեռուստաալիքի եթերում խումբը ներկայացրեց «Посмотри на меня» երգի նոր տեսահոլովակը[14]։ Հատկանշական է, որ տեսահոլովակի նկարահանմանը մասնակցել է Կոնստանտին Մելաձեն, որտեղ նա եղել է այգեպանի դերում, ինչպես նաև երգչուհի Նյուշան, այն աղջկա դերում՝ ում վերաբերվում էր երգը։ 2015 թվականի նոյեմբերի 12-ին հայտնի դարձավ, որ Վլադիսլավ Ռամմը լքում է խումբը[15]։
№
|
Ժամանակաշրջանը
|
Կազմը
|
Տվողությունը
|
1.
|
նոյեմբերի 22, 2014 - նոյեմբերի 11, 2015
|
Անատոլի Ցոյ
|
Արյոմ Պինդյուրա
|
Նիկիտա Կիոսսե
|
Վլադիսլավ Ռամմ
|
1 տարի
|
2.
|
նոյեմբերի 12, 2015 - ներկա ժամանակ
|
|
այժմ գոյություն ունի
|
- Անատոլի Ցոյ Վասիլևի - ծնվել է 1988 թվականի հուլիսի 28-ին Ալմա Ատայում։ Եղել է «National» խմբի կազմում, մասնակցել է X Factorնախագծի ղազախական տարբերակին։ 2007 թվականին ընդունում է իր մասնակցությունը SuperStar KZ նախագծի չորրորդ եթերաշրջանում։
- Արտյոմ Պինդյուրա Վիկտորի - ծնվել է 1990 թվականի փետրվարի 13-ին Կիևում։ Մինչև նախագիծը Արտյոմը հայտնի էր նեղ շրջանակներում‚ ինչպես հիփ հոփ մենակատար «Kid»[16]:
- Նիկիտա Կիոսսե Վյաչեսլավի - ծնվել է 1998 թվականի ապրիլի 13-ին Ռյազանում։ Նա մասնակցել է «Մանկական Եվրատեսիլ»ին (2002 թվականին) և «Մանկական Նոր ալիք»ին[16]։ 13 տարեկանում մասնակցել է «Երեխաների ձայնը» նախագծի առաջին եթերաշրջանին‚ որը ցուցադրվել է ուկրաինական «1+1» հեռուստաալիքով‚ հասնելով մինչև եզրափակիչ[16]։
- Վլադիսլավ Ռամմ Ալեքսեյի - ծնվել է 1995 թվականի սեպտեմբերի 17-ին Կեմերովոյում։ Ամուսնացած է եղել Վերոնիկա Գեներալովի հետ։ Ամուսնությունից հետո ունեցել է աղջիկ՝ Նիկոլ անունով[17]:2014 թվականին հայտնի դարձավ,որ Վլադիսլավ Ռամմը ամուսնալուծվել է կնոջից։ Երկրորդ անգամ ամուսնացել է «Виа Гра» խմբի Միշա Ռամանովայի հետ:Սակայն կարիերայի պատճառով զույգը բաժանվել է։ 2015 թվականի նոյեմբերի 12-ին հանտնի դարձավ այն‚ որ Վլադիսլավ Ռամմը լքում է խումբը։
Տարի
|
Սինգլի անվանումը
|
Ամենաբարձր հորիզոնականը Tophit չարթում[18]
|
Ֆորմատ
|
Շաբաթվա ամբողջական չարթ
|
Ամսվա չարթերը դիմումներով
|
Ռուսական շաբաթվա չարթ
|
Մոսկովյան շաբաթվա չարթ
|
Ուկրաինական շաբաթվա չարթ
|
Կիևյան շաբաթվա չարթ
|
Սանկտ Պետերբուրգյան շաբաթվա չարթ[19][20]
|
Ամսվա չարթ ՅուԹյուբ (Տեսահոլովակներ)[21]
|
Ռուսական տարվա չարթ[22]
|
2014
|
Она вернётся[23]
|
1
|
4
|
3
|
8
|
1
|
1
|
9
|
2
|
195
|
տեսահոլովակ‚ ռադիո
|
2015
|
Дай мне[24]
|
110
|
49
|
132
|
177
|
507
|
487
|
66
|
տեսահոլովակ չկա
|
|
ռադիո
|
Посмотри на меня[25]
|
27
|
7
|
36
|
63
|
21
|
44
|
36
|
39
|
|
տեսահոլովակ‚ ռադիո
|
Чего ты хочешь?[26]
|
32
|
7
|
41
|
50
|
151
|
92
|
56
|
տեսահոլովակ չկա
|
|
ռադիո
|
Տարի
|
Տեսահոլովակի անվանումը
|
Ռեժիսոր
|
Անձնակազմը
|
2014
|
Она вернётся
|
Սերգեյ Սոլոդկիյ
|
Ա. Ցոյ, Ա. Պինդյուրա, Ն. Կիոսսե‚ Վ. Ռամմ
|
2015
|
Посмотри на меня
|
| |
---|
| Ֆոտո, վիդեո և աուդիո | |
---|
| Թեմատիկ կայքեր | |
---|
|