NetherRealm Studios | |
---|---|
Տեսակ | տեսախաղեր մշակող |
Հիմնադրված է | 2010 |
Հիմնադիր | Էդ Բուն |
Վայր | Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ |
Երկիր | ![]() |
Տնօրեն | Էդ Բուն |
Արդյունաբերություն | տեսախաղերի արդյունաբերություն |
Մայր ընկերություն | Warner Bros. Interactive Entertainment |
Նախկին | Midway Games և Warner Bros. Interactive Entertainment |
Սեփականատեր | Warner Bros. |
Կայք | netherrealm.com(անգլ.) |
NetherRealm Studios, ամերիկյան ընկերություն, որը զբաղվում է համակարգչային խաղերի մշակմամբ։ Ընկերությունը հիմնադրվել է 2010 թվականին, Warner Bros. Interactive Entertainment-ի դուստր ընկերության WB Games Chicago-ի հիման վրա և տեղակայված է Իլինոյս քաղաքում։ Ընկերության տնօրենն է Շոն Հիմմերիկը, իսկ որպես գլխավոր դիզայներ հանդես է գալիս Էդ Բուն, որոնց գլխավորության ընթացքում ընկերությունը զբաղվել է մի շարք խաղերի մշակմամբ, այդ թվում Mortal Kombat խաղաշարքի տարբերակներից մեկը[1]։ Ընկերության լոգոտիպին նկարված է Սկարիպոնի (խաղային կերպար) գծապատկերը։
Midway Games ընկերությունը, որը զբաղվել է համակարգչային խաղերի մշակմամբ և հրապարակմամբ ու որին էր պատկանում Mortal Kombat-ի մտավոր սեփականությունը, 2009 թվականի փետրվարի 12-ին հայտարարեց սնանկության մասին[2][3]։ 2009 թվականի հուլիսի 10-ին, Warner Bros. Interactive Entertainment ընկերությունը գնեց Midway Games-ի գրեթե ողջ ակտիվները, այդ թվում Mortal Kombat, This is Vegas խաղերը, ինչպես նաև ընկերության պատկանող մասնաճյուղերը[4][5]։ Սկզբնական շրջանում Warner Bros.-ը պատրասվում էր փակել Midway Games-ին պատկանող բոլոր ստուդիաները, այդ թվում Չիկագոյում, Սան Դիեգոյում և Լիպերպուլում տեղակայված ստուդիաները, սակայն վերջին պահին որոշում ընդունեց թողնել Midway Games Chicago-ն, որն արդյունքում դարձավ Warner Bros-ի հիմնական մաս[6][7]։ Մի քանի օր անց, ստուդիան անվանափոխվեց դառնալով WB Games Chicago[8][9], իսկ արդեն 2010 թվականի ապրիլի 20-ից ընկերություն կրում է NetherRealm Studios անվանումը[10]։ Mortal Kombat նախագծի պրոդյուսեր Հեկտոր Սանչեսը, 2013 թվականի նոյեմբերի 15-ին Թվիթեր սոցալիական ցանցում կատարեց գրառում, որով հայտարարեց NetherRealm Studios-ից հեռանալու մասին[11]։
NetherRealm Studios-ին առաջին նախագիծը դարձավ Mortal Kombat խաղի 9-րդ մասին վերաթողարկված տարբերակը, որը թողարկվեց 2011 թվականի ապրիլին։ Ամբողջությամբ ընկերության կողմից մշակված և թողարկված առաջին խաղը դարձավ Injustice: Gods Among Us-ը, որը մշակված է DC-ի մոտիվներով, որը թողարկվել է 2013 թվականին[12][13]։ Խաղերի գրանցած հաջողությունը, ոգևորեց ստուդիային 2015 թվականին թողարկել Mortal Kombat X և 2017 թվականին Injustice 2 խաղերը[14][15]։ Բացի դա, ընկերությունը նաև զբաղվել է Android և iOS օպերացիոն համակարգերի համար նախատեսված Batman: Arkham City Lockdown, Batman: Arkham Origins և WWE Immortals խաղերի մշակմամբ։ NetherRealm Studios-ի հաջորդ խաղը դարձավ Mortal Kombat 11-ը, որը թողարկվեց 2019 թվականի ապրիլի 23-ին[16]։
Թվական | Անվանում | Պլատֆորմներ | ||||
---|---|---|---|---|---|---|
Microsoft | Sony | Nintendo | Բջջային հեռախոսներ | Այլ | ||
2011 | Mortal Kombat | Windows, Xbox 360 | PlayStation 3, PlayStation Vita | |||
Mortal Kombat Arcade Kollection | Windows, Xbox 360 | PlayStation 3 | ||||
Batman: Arkham City Lockdown | iOS, Android | |||||
2013 | Injustice: Gods Among Us | Windows, Xbox 360 | PlayStation 3, PlayStation 4, PlayStation Vita |
Wii U | iOS, Android | |
Batman: Arkham Origins (mobile) | iOS, Android | |||||
2015 | Mortal Kombat X | Windows, Xbox One | PlayStation 4 | iOS, Android | ||
WWE Immortals[en] | iOS, Android | |||||
2017 | Injustice 2 | Windows, Xbox One | PlayStation 4 | iOS, Android | ||
2019 | Mortal Kombat 11 | Windows, Xbox One, Xbox Series X/S | PlayStation 4, PlayStation 5 | Nintendo Switch | ||
2023 | Mortal Kombat 1 | Windows, Xbox Series X/S | PlayStation 5 | Nintendo Switch |