Rainbow կամ RAINBOW (կորեերեն՝ 레인보우), Հարավկորեական աղջիկների խումբ, որը ստեղծվել է DSP Media գործակալության կողմից։ Խումբը բաղկացած է յոթ աղջիկներից։ Ամեն մեկը համապատասխանում է ծիածանի յոթ գույների հետ։ Նրանք ունեն յոթամյա պայմանագիր DSP Media ընկերության հետ[1]։ 2016 թ. հոկտեմբերի 27-ին ընկերությունը հայտարարել է խմբի ցրման մասին։
2009 թ. նոյեմբերի 12-ին թողարկվել է նրանց առաջին «Gossip Girl» մինի-ալբոմը, երկու օր անց MBC հեռուստաալիքի Show! Music Core հեռուստածրագրի շրջանակներում տեղի ունեցավ նրանց հեռուստադեբյուտը։ 2010 թ. օգոստոսի 12-ին թողարկվել է նրանց թվային սինգլը «A»։ Երգը զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը «Gaon» չարթում։ Ինչպես նաև երգը հայտնվել է տարվա վերջնական չարթի 80-րդ հորիզոնականում։ Այդ սինգլի համար խմբին տրվել է մրցանակ Cyworld Digital Music Award-ի ժամանակ, ամսվա նորեկներ կատեգորիայում[2]։
- Կո Ուրի (Հանգըլ 고우리,Go Woo-ri), ծնվել է 1988 թ. փետրվարի 22-ին
- Օ Սընա (Հանգըլ 오승아, Oh Seung-ah ), ծնվել է 1988 թ. սեպտեմբերի 13-ին
- Կիմ Չէգեն (Հանգըլ 김재경, Kim Jae-kyung), ծնվել է 1988 թ. դեկտեմբերի 24-ին
- Նոըլ (Հանգըլ 노을, No-eul),ծնվել է 1989 թ. մայիսի 10-ին
- Չոն Յունհե (Հանգըլ 정윤혜, Jung Yoon-hye), ծնվել է 1990 թ. ապրիլի 14-ին։
- Կիմ Չիսուկ (Հանգըլ 김지숙, Kim Ji-sook), ծնվել է 1990 թ. հունիսի 18-ին
- Չո Հենյոն (Հանգըլ 조현영, Cho Hyun-young), ծնվել է 1991 թ. օգոստոսի 11-ին
- Over the Rainbow (2012)
- Rainbow Syndrome (2013)
- INNOCENT (2015)
| |
---|
| Ֆոտո, վիդեո և աուդիո | |
---|
| Թեմատիկ կայքեր | |
---|
|