![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 20, 1894[1][2][3][…] |
Ծննդավայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Մահացել է | օգոստոսի 10, 1988[1][2][3][…] (94 տարեկան) |
Մահվան վայր | Arroyo Grande, Սան Լուիս Օբիսպո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Գերեզման | Ֆորեսթ Լոուն հուշայգի |
Կրթություն | Հոլիվուդի ավագ դպրոց |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | լրագրող, սցենարիստ, վիպասան, գրող, ակնարկագիր և կենսագիր |
Աշխատավայր | Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան |
Ծնողներ | հայր՝ Earl Rogers? |
Պարգևներ և մրցանակներ | |
Ադելա Նորա Ռոջերս Սենտ Ջոնս (անգլ.՝ Adela Nora Rogers St Johns;մայիսի 20, 1894[1][2][3][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ - օգոստոսի 10, 1988[1][2][3][…], Arroyo Grande, Սան Լուիս Օբիսպո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի լրագրող, գրող և սցենարիստ։ Նա գրել է մի քանի համր կինոյի սցենարներ, բայց ամենամեծ ներդրումը կատարվել է ձայնային կինոյում։
Սենտ Ջոնսը ծնվել է Լոս Անջելեսում, քրեական գործերով ականավոր փաստաբան Էրլ Ռոջերսի և նրա կնոջ Հարիեթ Գրին Բելի ընտանիքի միակ դուստրն է[4]։
1912 թվականին նա ստացել է իր առաջին աշխատանքը, աշխատել է որպես թերթի թղթակից[4]։ Տեսնելով իր աշխատանքը San Francisco Examiner–ում՝ Ջեյմս Ռ Կվիրկը առաջարկել է աշխատանքը նոր Photoplay ամսագրում. Սենտ Ջոնսը համաձայնել է աշխատել որպեսզի ամուսնու երեխաների հետ ավելի շատ ժամանակ անցկացնի։ Հայտնի մարդկանց հետ նրա հարցազրույցները օգնել են ամսագրին հայտնի դառնալ, և դրա համար նա վաստակել է «Արցունքաբեր քրոջ» հեղինակությունը հոլիվուդյան աստղերի հետ իր բազմաթիվ անկեղծ հարցազրույցների պատճառով[5]։
1932 թվականին Սենտ Ջոնսը (Ջեյն Մերֆինի հետ համատեղ) «Լավագույն սցենար» անվանակարգում առաջադրվելէ «Օսկար» մրցանակի, բայց չի հաղթել։
1930 թվականների կեսերին մեկնել է Վաշինգթոն, Կոլումբիայի շրջան, որպեսզի Washington Herald–ի համար գրի ազգային քաղաքականության մասին։ 1948 թվականին Սենտ Ջոնսը կրկին աշխատանքից ազատվել է գրքեր գրելու պատճառով։
1970 թվականի ապրիլի 22-ին Ադելա Սենտ Ջոնսը պարգևատրվել է Ազատության նախագահական մեդալով[6]։
Սենտ Ջոնսը երեք անգամ ամուսնացած է եղել, չորս երեխա է ունեցել։ Նրա առաջին ամուսինը Los Angeles Herald-Examiner թերթի խմբագիր Ուիլյամ Իվան Սենտ Ջոնսն էր, ում հետ նա ամուսնացել է 1914 թվականին։ Նրանք ունեին երկու երեխա։ Ամուսնալուծվել է 1927 թվականին[7][8]։ Սակայն արդեն հաջորդ տարի նա ամուսնացել է Սթենֆորդ համալսարանի ֆուտբոլային աստղ Ռիչարդ Հայլենդի հետ։ Այս ամուսնությունից ծնվել է մեկ որդի՝ Ռիչարդ անունով։ Ադելան և Ռիչարդը բաժանվել են 1934 թվականին։ Սենտ Ջոնսի երրորդ ամուսնությունը տեղի է ունեցել Ֆ.Պատրիկ Օ'Տուլոմի հետ։ Նրանք ամուսնացել են 1936 թվականին և ամուսնալուծվել 1942 թվականի հոկտեմբերին[9]։
Սենթ Ջոնսը մահացել է 1988 թվականի օգոստոսի 10-ին Կալիֆոռնիայի Արրոյո Գրանդեի առողջարանում՝ 94 տարեկան հասակում։ Թաղված է Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքի Forest Lawn հուշահամալիրում։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադելա Ռոջերս Սենտ Ջոնս» հոդվածին։ |
|