Ամջադ Խան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 12, 1940[1][2] |
Ծննդավայր | Մումբայ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն[3] |
Մահացել է | հուլիսի 27, 1992[1][2] (51 տարեկան) |
Մահվան վայր | Մումբայ, Հնդկաստան |
Կրթություն | Rishi Dayaram and Seth Hassaram National College and Seth Wassiamull Assomull Science College? և St. Andrew's High School, Mumbai? |
Քաղաքացիություն | Հնդկաստան, Բրիտանական Հնդկաստան և Հնդկաստանի տիրապետություն |
Կրոն | իսլամ |
Մասնագիտություն | դերասան և կինոռեժիսոր |
Ծնողներ | հայր՝ Ջայանթ |
Երեխա(ներ) | Շադաաբ Խան և Ահլամ Խան |
Պարգևներ և մրցանակներ | |
Ամջադ Խան (հինդի` अमजद ख़ान, ամբողջական անունը` Ամջադ Զաքարիա Սինգհ Խան, նոյեմբերի 12, 1940[1][2], Մումբայ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն[3] - հուլիսի 27, 1992[1][2], Մումբայ, Հնդկաստան), հնդիկ թատրոնի և կինոյի դերասան, ռեժիսոր[4]։ Իր ստեղծագործական կյանքի 20 տարիների ընթացքում նկարահանվել է մոտ 165 կինոնկարում։ Արժանացել է Filmfare Awards մրցանակի։
Ամջադ Խանը ծնվել է Մումբայում, փեշավարցու ընտանիքում։ Նրա հայրը հռչակավոր դերասան Ջայանթն է։ Ամջադ Խանի եղբայրները՝ Իմթիազ Խանը և Ինայաթ Խանը նույնպես դերասաններ էին։ Ամջադն ավարտել է Մումբայի Սուրբ Թերեզայի միջնակարգ դպրոցը։ Ուսանողական տարիներին ընտրվել է ուսանողական խմբակի գլխավոր քարտուղար։ Մինչ կինոնկարահանման հրապարակում հայտնվելը, Ամջադ Խանը թատրոնի դերասան էր։
1957 թվականին պատանի Ամջադը «Դելին արդեն մոտ է» դրամայում խաղացել է նկարչի դեր[5]։ 1960-ական թվականների վերջում նկարահանված «Աստված և սեր» ֆիլմում կատարել է ծառայի ոչ մեծ դեր։ 1975 թվականին Ամջադ Խանին առաջարկվեց նկարահանվել Ռամեշ Սիպպիի «Վրեժ և օրենք» ֆիլմում ` ավազակապետ Գաբար Սինգհի դերում[6]։ Այդ կերպարը կերտելու նպատակով Ամջադն սկսեց ուսումնասիրել և կարդալ իրական ավազակների կյանքի մասին պատմող գրքեր և այլ նյութեր։ Ֆիլմն ունեցավ շռնդալից հաջողություն։ Նրա խաղընկերներն էին Ամիթաբհ Բաչչանը, Դհարմենդրան, Սանջիվ Կումարը, Հեմա Մալինին, Ջայա Բհադուրին և այլ բոլիվուդյան աստղեր։ Ամջադ Խանն այնքան բնական ու հիանալի վարպետությամբ էր կերտել ավազակի կերպարը, որ միանգամից դարձավ հանրաճանաչ։ Նա սկսեց ստանալ ֆիլմերում նկարահանվելու բազմաթիվ առաջարկներ և հետագա 17 տարիների ընթացքում աշխատում էր առանց դադարի։ Հիմնականում նրան առաջարկում էին չարագործի դերեր։ Հետագա նրա աշխատանքներից են «Շախմատիստները» (1977 թ.), «Քո թարթիչների ստվերի ներքո» (1977 թ.), «Երդումներ և խոստումներ» (1978 թ.), «Ճակատագրի տիրակալը» (1978 թ.), «Սամրատ» (1982 թ.) և այլ ֆիլմեր։
1986 թվականին Բոմբեյ-Գոա ավտոճանապարհին Ամջադ Խանը ենթարկվել է ավտովթարի, որի պատճառով հայտնվել էր կյանքի համար վտանգավոր իրավիճակում։ Դեղանյութերը, որոնք նա ընդունում էր բուժման նպատակով, առաջացրին քաշի հետ կապված լուրջ խնդիրներ։
1976 թվականին Ամջադ Խանն ամուսնացել է Շեյլա Խանի հետ և ունեցել երեք երեխա՝ երկու որդի և մեկ դուստր։ Նա մահացել է 1992 թվականի հուլիսի 27-ին՝ սրտի անբավարարությունից[7]։ Հուղարկավորությանը ներկա էին բոլիվուդյան բոլոր աստղերը։ Ամջադ Խանի որոշ ֆիլմեր, որոնց նկարահանումն ավարտվել էր դեռևս նրա կենդանության օրոք, թողարկվել են նրա մահվանից հետո։
Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
---|---|---|---|
1957 | Դելին արդեն մոտ է | Ab Dilli Dur Nahin | Լաչհու |
1975 | Վրեժ և օրենք | Sholay | Գաբար Սինգհ |
1976 | Հաշիշ | Charas | Ռոբերտ |
1977 | Շախմատիստները | Shatranj Ke Khilari | Վաջիդ Ալի Շահ |
1977 | Մենք ուրիշներից վատը չենք | Hum Kisise Kum Naheen | Սաուդագար Սինգհ |
1977 | Դաստիարակություն | Parvarish | Մանգալ Սինգհ |
1977 | Քո թարթիչների ստվերի ներքո | Palkon Ki Chhaon Mein | Նատու |
1977 | Անպատկառը | Besharam | Դիգվիջայ Սինգհ, Դհարամդաս |
1977 | Երդում | Kasum Khoon Ki | Բհաջիռաո |
1977 | Երեխայի առևանգումը | Inkaar | Ռաջ Սինգհ |
1977 | Ռամ Բհառոզե | Ram Bharose | Բհանուպրատապ |
1978 | Երդվում եմ Գանգեսով | Ganga Ki Saugand | Թհակուր Ջաշվանտ Սինգհ |
1978 | Պալատական խարդավանքների գերությունում | Bandie | Կանչան Սինգհ |
1978 | Երդումներ և խոստումներ | Kasme Vaade | Ջուդա |
1978 | Եղբորը որոնելիս | Des Pardes | Բհուտ Սինգհ, Ավտար Սինգհ |
1978 | Ծաղիկները բացվել են այգում | Phool Khile Hain Gulshan Gulshan | Կալանդհար |
1978 | Հարազատ արյուն | Apna Khoon | Խան |
1978 | Ճակատագրի տիրակալը | Muqaddar Ka Sikandar | Դիլավար |
1978 | Արյան կանչ | Khoon Ki Pukaar | Զալիմ Սինգհ, Սարդար |
1978 | Անձրևի երգերը | Sawan Ke Geet | - |
1979 | Փախուստ տաժանավայրից | Sarkari Mehmaan | Գուլ Խան |
1979 | Միրա | Meera | Բադշահ Աքբար |
1979 | Խիզախ տղան | Mr. Natwarlal | Վիկրամ Սինգհ |
1979 | Գիտակցում | Ahsaas | Պրադիպ Ռայ Չոուդհարի |
1979 | Ընտանեկան երջանկություն | Suhaag | Վիկրամ Կապուր |
1979 | Երազ | Lok Parlok | Ռամ Շաստրի, Ռաման Ռագհավ |
1979 | Քո սերը | Hum Tere Ashiq Hain | Թհակուր Շամշեր Սինգհ |
1979 | Երկու զոհ | Do Shikaari | Զորրո |
1980 | Հայացք երկնքից | Lootmaar | Վիկրամ |
1980 | Հավերժ ընկերներ | Qurbani | տեսուչ Ամջադ Խան |
1980 | Ռամ և Բալռամ | Ram Balram | Սուլեյման Սեթ |
1980 | Հրաբուխ | Jwalamukhi | Դակու Շեր Սինգհ |
1980 | 405 մղոն` մինչև Բոմբեյ | Bombay 405 Miles | Վիր Սինգհ |
1980 | Ընկերներ և թշնամիներ | Pyaara Dushman | - |
1981 | Ամուր ընկերություն | Yaarana | Բիշան |
1981 | Մի անձրևոտ գիշեր | Barsaat Ki Ek Raat | Կալիռամ Սահու |
1981 | Ճակատագիր | Naseeb | Դամու |
1981 | Ռոկի | Rocky | Ռոբերտ Դ'Սուզա |
1981 | Որբը | Laawaris | Ռանվիր Սինգհ |
1981 | Բանտային կալանք | Jail Yatra | Կուլդիպ |
1981 | Կալիա | Kaalia | Շահանի Սեթ, Ջասվանտ |
1981 | Ես կապացուցեմ ողջ աշխարհին | Zamaane Ko Dikhana Hai | Շարիֆ Խան, Շարաֆատ Ալի |
1981 | Սիրո պատմություն | Love Story | Հավալդար Շեր Սինգհ |
1981 | Աստծո մարտակառքը | Katilon Ke Kaatil | Սև Կոբրա |
1981 | Պրոֆեսոր Պյարելալ | Professor Pyarelal | Ռոնի, Ռանջիտ Սինգհ |
1982 | Հրաշալի յոթնյակը | Satte Pe Satta | Ռանջիտ Սինգհ |
1982 | Բարին և չարը | Teesri Aankh | Ջաբար Սինգհ |
1982 | Հայրենասերը | Desh Premee | Թհակուր Պրատապ Սինգհ |
1982 | Աստվածային պատիժ | Dharam Kanta | Չանդան Սինգհ, Ջվալա Սինգհ |
1982 | Օտար կյանք | Teri Maang Sitaron Se Bhar Doon | Մոհամեդ, Սուլթան Սինգհ Ռաթոդ |
1982 | Խռովություն | Baghavat | Մահառաջ Դհուրջան Սինգհ |
1982 | Հարստություն | Daulat | Ջոզեֆ Դ'Սուզա |
1982 | Սամրատ | Samraat | Ռանբիր |
1982 | Իր բախտի տերը | Taqdeer Ka Badshah | - |
1983 | Աստվածների պատիժը | Nastik | - |
1983 | Զարմանալին | Mahaan | Վիկրամ Սինգհ |
1983 | Թանկագին ընկեր | Jaani Dost | Հարի, Նուրուդդին |
1983 | Առատաձեռն սիրտը | Bade Dil Wala | Բհագվատ Սինգհ |
1983 | Ողջ աշխարհը մեր կողմն է | Hum Se Hai Zamana | Իքբալ |
1983 | Ոստիկանը | Chor Police | Բարխի Խան |
1984 | Հարազատ հող | Maati Maangey Khoon | Թհակուր Բալռամ Սինգհ |
1984 | Օձային աստված | Maqsad | Բիրջու |
1984 | Փառատոն | Utsav | Վաթսյայան |
1985 | Մոր օրհնությունը | Maa Kasam | Չակրադհարի |
1985 | Կրիմինալ քառյակը | Chaar Maharathi | - |
1986 | Չամելիի հարսանիքը | Chameli Ki Shaadi | փաստաբան Հարիշ |
1986 | Կյանքի պատմություն | Zindagani | Բհոլա |
1986 | Կտակ | Nasihat | - |
1986 | Ջիվա | Jeeva | Սարդար |
1987 | Ժողովրդի թշնամին | Insaniyat Ke Dushman | Պրատապ Սինգհ |
1987 | Գիտան Սիտապուրից | Sitapur Ki Geeta | Թհակուր Պրատապ Սինգհ |
1988 | Գերեզմանոց | Kabrastan | Նեպոլիան Դ'Կոստա |
1988 | Քսան տարի անց | Bees Saal Baad | Բհավանի Բաբա |
1989 | Հավատարիմ ընկերը | Dost | Շեր Սինգհ |
1989 | Իմ լեզուն | Meri Zabaan | տեսուչ Մալպանի, Արջուն Վասվանի |
1989 | Քող | Naqab | Դադա Սարկար |
1990 | Մեծ ճակատամարտ | Maha-Sangram | Բադա Գոդհա |
1990 | Ժամանակի թակարդը | Lekin | Շաֆի Ահմեդ Սիդիքույ |
1990 | Սիրային եռանկյունի | Pati Patni Aur Tawaif | Սուլեյման Դիլդար |
1991 | Կալի աստվածուհու երդումը | Kasam Kali Ki | - |
1991 | Սիրային պատմություն | Love | Գուրուջի |
1992 | Սիրտս միայն քեզ համար | Dil Hi To Hai | Մահառաջ Վիկրամ Գարգ |
1992 | Իմ ընկեր Էլին | Ele, My Friend | Օմար |
1993 | Սգվորը | Rudaali | Թհակուր Ռամ Ավտար |
1994 | Կալանքի մեջ | In Custody | - |
1996 | Խորթ եղբայրը | Sautela Bhai | Թհակուր Նարայանդաս |
1996 | Ծնոտներ | Aatank | Ալֆոնսո |
|