Անտոնիո Գարսիա Գուտիերես | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 5, 1813[1] |
Ծննդավայր | Չիկլանա դե լա Ֆրոնտերա, Կադիս, Անդալուզիա, Իսպանիա[2] |
Վախճանվել է | օգոստոսի 26, 1884[1] (70 տարեկան) |
Վախճանի վայր | Մադրիդ, Իսպանիա[2] |
Գերեզման | Սան Խուստո գերեզմանատուն և Sacramental de San Lorenzo y San José cemetery |
Մասնագիտություն | բանաստեղծ, լրագրող, լիբրետիստ, դրամատուրգ և գրող |
Լեզու | իսպաներեն |
Քաղաքացիություն | ![]() |
Ժանրեր | պոեզիա |
Գրական ուղղություններ | ռոմանտիզմ |
Անդամակցություն | Իսպանիայի արքայական ակադեմիա և Cuerpo Facultativo de Archiveros, Bibliotecarios y Arqueólogos? |
![]() |
Անտոնիո Գարսիա Գուտիերես (իսպ.՝ Antonio García Gutiérrez, հոկտեմբերի 5, 1813[1], Չիկլանա դե լա Ֆրոնտերա, Կադիս, Անդալուզիա, Իսպանիա[2] - օգոստոսի 26, 1884[1], Մադրիդ, Իսպանիա[2]), իսպանացի դրամատուրգ, բանաստեղծ, գրող։ Իսպաներեն լեզվի թագավորական ակադեմիայի անդամ (1862)։
Անտոնիո Գարսիա Գուտիերեսը ծնվել է Չիկլանա դե լա Ֆրոնտերա քաղաքում, որտեղ ուսանել է բժշկություն, 1833 թվականին տեղափոխվել է Մադրիդ՝ օրվա ապրուստը վաստակել թարգմանելով Էժեն Սկրիբի և Ալեքսանդր Դյումայի պիեսները։ Նրան ճանաչում է բերել «Տրուբադուր» ստեղծագործությունը, որն առաջին անգամ բեմականացվել է 1836 թվականի մարտի 1-ին, այնուհետև նրան հաջողություն բերեց Simón Bocanegra ստեղծագործությունը 1843 թվականին։
Գուտիերեսի Poesías (1840) և այլ լիրիկական հատորներ Luz y tinieblas (1842) ծավալով քիչ են, սակայն նրա պիեսների հանգավորումը, կանանց հույզերը վերլուծելու ուժը Գարսիա Գուտիերեսի համար ճանապարհ հարթեց 19-րդ դարի իսպանական դրամատիզմ։
Չնայած Գուտիերեսը համարվում է Իսպանիայի ռոմանտիկ շարժման անդամներից, նրա պիեսները եկամտաբեր չէին, և նա արտագաղթեց իսպանական Ամերիկա, որտեղ որպես լրագրող, մինչև 1850 թվականն աշխատել է Կուբայում և Մեքսիկայում, այնուհետև վերադարձել է Իսպանիա։
1850 թվականին Իսպանիա վերադառնալով՝ Գարսիա Գուտիերեսը հայտնի է դարձել ամբողջ Եվրոպայում Ջուզեպպե Վերդիի «Տրուբադուր» ստեղծագործությամբ (1853)։ Նրա վերջին շրջանի լավագույն աշխատանքներից են El grumete սարսուելան (1853), La venganza catalana (1864) և «Խուան Լորենցոն» (1865)։
1870-1872 թվականներին եղել է Իսպանիայի հյուպատոսը Բայոնայում և Ջենովայում։ 1972 թվականից ղեկավարել է Մադրիդի ազգային հնագիտական թանգարանը։
Նախորդող Անտոնիո Գիլ ի Սարատե |
![]() Իսպաներեն լեզվի թագավորական ակադեմիա 1862 - 1884 |
Հաջորդող Միգել Միր |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոնիո Գարսիա Գուտիերես» հոդվածին։ |
|