Անձնական տվյալներ | ||||||
---|---|---|---|---|---|---|
Ամբողջական անուն | Արտյոմ Փիլիպոսյան | |||||
Ազգությունը | Ուզբեկ | |||||
Քաղաքացիությունը | Ուզբեկստան | |||||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 6, 1988 (37 տարեկան) | |||||
Ծննդավայր |
![]() | |||||
Հասակ | 188 | |||||
Քաշ | 81 | |||||
Դիրք | պաշտպան | |||||
Ակումբային տեղեկություններ | ||||||
Ներկա ակումբ | Դինամո Սամարկանդ | |||||
Համար | 60 | |||||
Պատանեկան կարիերա | ||||||
Ակումբ | ||||||
| ||||||
| ||||||
Ազգային հավաքական | ||||||
| ||||||
| ||||||
|
Արտյոմ Փիլիպոսյան (անգլ.՝ Artyom Filiposyan, հունվարի 6, 1988[1], Սամարղանդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայկական ծագմամբ ուզբեկ ֆուտբոլիստ, պաշտպան, ով խաղում է «Դինամո» ֆուտբոլային ակումբում[2]։
Արտյոմ Փիլիպոսյանը պարապում և խաղում է Սամարղանդ քաղաքի «Դինամո» ֆուտբոլային ակումբում։ Նա իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2006 թվականին Մուբարեկ քաղաքի «Մաշալ» ֆուտբոլային ակումբում։ «Մաշալ» ֆուտբոլային ակումբում Փիլիպոսյանը խաղաց մինչև 2008 թվականը և այդ ժամանակահատվածում նա խաղաց 44 խաղ և խփեց 1 գոլ։
2009 թվականի գարնանը Փիլիպոսյանը գործարք է կնքում Կարշի քաղաքի «Նասաֆ» ֆուտբոլային ակումբի հետ։ «Նասաֆ» ֆուտբոլային ակումբի կազմում նա խաղաց 3 մրցաշրջան և այդ ժամանակահատվածում իր թիմի հետ նվաճեց մի քանի տիտղոս։ «Նասաֆա» ֆուտբոլային ակումբում ընդհանուր հաշվարկով նա խաղացել է 62 խաղ և խփել 3 գոլ[3]։
2014 թվականի փետրվարին Փիլիպոսյանը պայմանագիր է կնքում չինական «Լյանին Խուվին» ֆուտբոլային ակումբի հետ[4], բայց նա չկարողացավ հաստատվել հիմնական կազմում և մայիսին նա լքեց չինական ակումբը[5]։ 2015 թվականին տեղափոխվել է Տաշկենդի «Բունյոդկոր», սակայն մրցակցությունը ակումբում խաղալու համար պարտվեց և տեղափոխվեց «Դինամո Սամարկանդ»։