Բոգդան Զադուրա լեհ.՝ Bohdan Zadura | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 18, 1945 (79 տարեկան) |
Ծննդավայր | Puławy, Լյուբլինի վոյեվոդություն, Լեհաստան |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծ, գրական քննադատ և թարգմանիչ |
Լեզու | լեհերեն |
Քաղաքացիություն | Լեհաստան |
Կրթություն | Վարշավայի համալսարան |
Զավակներ | Marek Sergiusz Zadura?[1] |
Bohdan Zadura Վիքիպահեստում |
Բոգդան Զադուրա (լեհ.՝ Bohdan Zadura, փետրվարի 18, 1945, Puławy, Լյուբլինի վոյեվոդություն, Լեհաստան), լեհ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ։ Թարգմանություններ է կատարում ռուսերենից, ուկրաիներենից, անգլերենից և հունգարերենից։
Բոգդան Զադուրան ծնվել է 1945 թվականի փետրվարի 18-ին Պուլավիում (Լեհաստան)։ Ավարտել է Վարշավայի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը։ Առաջին բանաստեղծությունները սկսել է գրել 1962 թվականին։ 1970-ական թվականներին աշխատել է գավառական թանգարանում, կառավարել է Լյուբլինի թատրոնի գրական մասը։ 2004 թվականից համարվում է Twórczość ամսագրի գլխավոր խմբագիրը։
Թարգմանել է Միհալի Բաբիչի, Ջոն Էշբերիի բանաստեղծությունները, ինչպես նաև ուկրաիներենից թարգմանել է Դմիտրի Պավլիչկոյի, Նատալկա Բելոցերկովեցի, Յուրի Անդրուխովիչի, Սերգեյ Ժադանի, Անդրեյ Բոնդարի, Գալինա Կրուկի, Վասիլի Մահնոյի, Անդրեյ, Լյուբկայի, Լյուբով, Յակիմչուկի, Օստապ Սլիվինի պոեզիան։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոգդան Զադուրա» հոդվածին։ |
|