Գյուղ | ||
---|---|---|
Գարգառ | ||
![]() Գարգառը Պուշկինի լեռնանցքից | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Լոռու | |
Համայնք | Գյուլագարակ (համայնք) | Գյուլագարակ համայնք[1] | |
Հիմնադրված է | 1790 թ. | |
Այլ անվանումներ | Գյառգյառ | |
Մակերես | 14,58 կմ² | |
ԲԾՄ | 1 410 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 1478[2] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | Գարգառեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Հեռախոսային կոդ | +374 (256) | |
Փոստային դասիչ | 1909 | |
Պաշտոնական կայք | lori.mtad.am/about-communities/489 (հայ.) | |
| ||
Գարգառ, գյուղ Հայաստանի Լոռու մարզի Գյուլագարակ համայնքում[1]։
Գտնվում է Ստեփանավան քաղաքից մոտ 6 կմ հարավ-արևելք։ Գյուղի հիմնադիր տոհմերն են Քալաշյանները, Մուրադյանները, Զալինյանները և Հարությունյանները։
Բնակավայրի հին անվանումը Գյառգյառ է, որ նշանակում է հպարտ-հպարտ։
Գարգառը գտնվում է ծովի մակարդակից 1400-1500 մ բարձրության վրա։ Հեռավորությունը մարզկենտրոն Վանաձորից կազմում է 26 կմ։
Գյուղի աշխարհագրական դիրքը շատ նպաստավոր է, առաջին հերթին, հաղորդակցման տեսակետից, քանի որ նրա միջով է անցնում հանրապետական նշանակության Երևան-Թբիլիսի մայրուղին։ Հենց այս պատճառով էլ գյուղը հաճախակի է ենթարկվել թուրք ու պարսիկ նվաճողների ասպատակություններին, թալանվել ու ավերվել, բայց և նորից ոտքի է կանգնել։
Շատ բարենպաստ են նաև գյուղի բնակլիմայական պայմանները։
Գյուղը շրջապատված է բարձրաբերձ լեռներով, թավուտ անտառներով, որոնց հաշվին գյուղն ապահովված է մոտ 50% խմելու ջրով (ջրագիծ չլինելու պատճառով է, որ 100%-ով ապահովված չէ)։ Հյուսիսից Արջասարն ու Յամաջն են, արևմուտքից՝ վեհանիստ Թոդորը, իսկ հարավից՝ Բզովդալի անտառապատ լեռնապարը։ Գեղեցկատես ու հրապուրիչ է լեռների գրկում բազմած Գարգառը։
Գյուղը հարուստ է սառնորակ ջրերով, արոտավայրերով, վարելահողերով, իսկ վերջին մի քանի տարիներին գյուղում կա նաև փորձադաշտ, ուր մշակում են ոչ ավանդական մշակաբույսեր, ինչպես օրինակ՝ բրոկոլի, ֆիզալիս, պատիսոն և այլն։
Գարգառ գյուղի մոտ գտնվում է Գյառգյառ, անտառակը[3]։
Գյուղի կլիման ձմռանը ցրտաշունչ է, ամռանը՝ զով։ Տեղումները երբեմն չափից ավելի են լինում, որից տուժում է գյուղացին՝ չկարողանալով աշխատանքները ժամանակին կազմակերպել։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Գարգառի մշտական բնակչությունը կազմել է 1478, առկա բնակչությունը՝ 1320 մարդ[2]։ Հին հայաբնակ գյուղ է[4]։
Գարգառի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[5].
Տարի | 1831 | 1886 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 158 | 1005 | 1268[4] | 1600 | 1523 | 1313 | 1431 | 1395 | 1553[6] | 1546 | 1478[2] |
Համայնքի հողերն անջրդի են։ Այդ պատճառով համայնքը դժվարությամբ է կազմակերպում գյուղմթերքների արտադրությունը։ Երաշտի տարիներին գյուղացին կորցնում է բերքի 70-80%-ը։ Գյուղում հիմնականում զբաղվում են ցորենի, կարտոֆիլի, բանջարաբոստանային կուլտուրաների արտադրությամբ։ Անասնապահությամբ զբաղվողներն արտադրում են կաթ, միս, բուրդ, ձու, մեղր։
Գյուղն ունի միջնակարգ դպրոց, որը նախկին մանկապարտեզի վերակառուցված շենքն է։ Դպրոցը երկհերթ է, ուր սովորում է 315 աշակերտ։ Համայնքն ունի մշակույթի տուն, որի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են 2011 թ., և այն արդեն հանձնված է շահագործման։
Համայնքի տարածքում գործում է Առողջության առաջնային պահպանման կենտրոն, որը գտնվում է 1990-1991 թթ. գերմանական «Կարմիր Խաչ»-ի կողմից կառուցված հարմարավետ շենքում։ Գյուղում գործում է ս. Հովհաննես եկեղեցին, և կա երեք ուղտատեղի՝ Սուբնիշանը, Յամաջը և ու Ամենափրկիչը։
Գարգառում են ծնվել այնպիսի հայտնի մարդիկ, ինչպես օրինակ՝
Կրասնոյարսկ քաղաքը նախագծող Արեգ Դեմիրխանովը արմատներով Գարգառից է։
Գյուղում և շրջակայքում կա 6 խաչքար, մեկ եկեղեցի, մեկ մատուռ և մեկ գերեզմանոց։ Ծայրերում գտնվում են 10-13-րդ դարերի գյուղատեղի և Ք. ա. 3-2-րդ հազարամյակների ամրոց։ Գյուղից հարավ են գտնվում երկրորդ աշխարհամարտում զոհվածներին նվիրված մեկ հուշակոթող և մեկ հուշաղբյուր. «Ալ. Պուշկինի հանդիպումը Ալ. Գրիբոյեդովի դիակառքին»։
2013 թ.-ի դրությամբ գյուղն ունի միջնակարգ դպրոց, որը նախկին մանկապարտեզի շենքն է[7]։