Գրեգուար Կոլեն | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 25, 1975[1][2][3] (49 տարեկան) |
Ծննդավայր | Շատնե-Մալաբրի |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | սցենարիստ, թատրոնի դերասան, կինոդերասան և կինոռեժիսոր |
Գրեգուար Կոլեն (ֆր.՝ Grégoire Colin. հուլիսի 25, 1975[1][2][3], Շատնե-Մալաբրի)[4], ֆրանսիացի դերասան։
Թատերական ներկայացումներում խաղալ սկսել է 12 տարեկանից։ Նրա մասնակցությամբ առաջին ֆիլմը, որ գրավել է կինոքննադատների ուշադրությունը, 1992 թվականին Ագնեշկա Խոլանդի նկարահանած Olivier, Olivier հոգեբանական-ընտանեկան դրաման էր (այդ ֆիլմում նկարահանվելիս Գրեգուարը եղել է 17-ամյա մի պատանի)։ Հետագայում նա գլխավոր հերոսների կերպարների մարմնավորումով հանդես է եկել Ադելա (2000), Beau travail (1999), Անձրևից առաջ (1994) և այլ ֆիլմերում։ Հիշարժան են նաև նրա դերակատարումները ֆրանսիական Proie թրիլլերում[5][6], միջազգային լայն արձագանք ստացած La Vie Rêvée Des Anges / «Հրեշտակների երևակայական կյանք»-ում, որտեղ խաղում է ակումբի անգութ տիրոջ դերը։
Կոլենն իր ուժերը փորձել է նաև ռեժիսուրայի ասպարեզում. 2009 թվականին նա նկարահանել է իր առաջին ֆիլմը՝ La Baie Du Renard կարճամետրաժ կինոնկարը, որը ցուցադրվել է Կաննի միջազգային կինոփառատոնում[7][8][9]։ Այդ նույն տարում հիմնել է իր սեփական պրոդյուսերական ընկերությունը՝ Tsilaosa Films-ը։
Լոկառնոյի միջազգային կինոփառատոնում Գրեգուար Կոլենը լավագույն դերասան է ճանաչվել և համապատասխան մրցանակի արժանացել Նենեթն ու Բոնին կինոնկարում իր տպավորիչ դերակատարման համար։
|