Էննի Փերիս | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 31, 1975[1][2][3] (49 տարեկան) |
Ծննդավայր | Անքորեջ շրջան, ԱՄՆ |
Կրթություն | Ֆորդհեմի համալսարան և Mercer Island High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և թատրոնի դերասանուհի |
Ամուսին(ներ) | Փոլ Սփարքս |
Էննի Փերիս (անգլ.՝ Annie Parisse, իսկական անունը՝ Աննա Մարիա Կանսելմի (անգլ.՝ Anne Marie Cancelmi), հուլիսի 31, 1975[1][2][3], Անքորեջ շրջան, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, որն առավել հայտնի է «Օրենք և կարգ» հեռուստասերիալում խաղացած Ալեքսանդրա Բորջիայի դերով։
Փերիսն իր կարիերան սկսել է «Ինչպես է պտտվում աշխարհը» ցերեկային սերիալում խաղացած դերով, որը 2001 թվականին նրան բերել է «Էմմի» ցերեկային մրցանակի անվանակարգ[4]։ Սերիալից հեռանալուց հետո խաղացել է «Ինչպես ազատվել տղայից 10 օրում», «Ազգի գանձերը», «Եթե սկեսուրը հրեշ է», «Իմ ամենալավ սիրեկանը», «Մի անգամ Հոլիվուդում», «Այո, ոչ, գուցե» և «Մեկը փողի համար» ֆիլմերի երկրորդական պլանի դերերում։
Փերիսը 2005-2006 թվականներին նկարահանվել է «Օրենք և կարգ» սերիալում, որից հետո առաջնաելույթ է ունեցել Բրոդվեյում՝ «Համբույրների նախերգանք» պիեսում[4]։ 2010 թվականին նկարահանվել է «Խաղաղ օվկիանոս» մինի սերիալում, ապա երկրորդական դերեր է ունեցել «Հիշեք ամեն ինչ» և «Շահագրգիռ անձ» սերիալներում։ 2013 թվականին խաղացել է մշտական դեր «Հետևորդները» սերիալում[5]։
Փերիսը ծնվել է Ալյասկայի Անքորեջի քաղաքում և ավարտել է Ֆորդեմի համալսարանը[4]։ Ունի երկու եղբայր՝ Լուի Կանսելմի, որը նույնպես դերասան է, և Մայքլ Կանսելմի։
Փերիսն ամուսնացած է դերասան Պոլ Սփարքսի հետ, որի հետ ծանոթացել է 2005 թվականին[6]։ Նրանց առաջնեկը տղա է՝ Էմեթը, որը ծնվել է 2009 թվականի հոկտեմբերին[7]։ Զույգն ունի նաև աղջիկ՝ Լիդիան (ծնվ. 2014 թվականին)[8]։
Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1998-2002 | ս | Ինչպես է պտտվում աշխարհը | As the World Turns | Ջուլիա Սնայդեր |
2001 | ս | Մեծ խնձոր | Big Apple | Ջինա |
2002-2006 | ս | Օրենք և կարգ | Law & Order | Ջասմին Բլեյք / Ալեքսանդրա Բորջիա |
2003 | ֆ | Ինչպես ազատվել տղայից 10 օրում | How to Lose a Guy in 10 Days | Ջանին |
2004 | ֆ | Ազգի գանձերը | National Treasure | գործակալ Դոուս |
2004 | ս | Ընկերներ | Friends | Սառա |
2005 | ֆ | Եթե սկեսուրը հրեշ է | Monster-in-Law | Մորգան |
2005 | ֆ | Իմ ամենալավ սիրեկանը | Prime | Քեթրին |
2008 | ֆ | Մի անգամ Հոլիվուդում | What Just Happened | դերասանուհի |
2008 | ֆ | Այո, ոչ, գուցե | Definitely, Maybe | Աննա |
2010 | ֆ | Իմ սիրային մեղեդին | My Own Love Song | Նոռա |
2010 | ս | Եզր | Fringe | Թերազա Ռաք |
2010 | ս | Խաղաղ օվկիանոս | The Pacific | սերժանտ Լենա Բեյզիլոն |
2011 | ս | Հիշեք ամեն ինչ | Unforgettable | Էլեյն Մարգուլիես |
2011-2014 | ս | Հետաքրքրող անձ | Person of Interest | Կարա Սթենթոն |
2012 | ֆ | Մեկը փողի համար | One for the Money | Մերի Լոու |
2013 | ս | Հետևորդները | The Following | Դեբրա Փարկեր |
2015 | ս | Քարտե տնակ | House of Cards | Սյուզի |
2016 | ս | Վինիլ | Vinyl | Էնդրիա Զիտո |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էննի Փերիս» հոդվածին։ |
|