Էստոնիայի ինքնիշխանության հռչակագիր

Առնոլդ Ռյութելը կարևոր դեր է խաղացել հռչակագրի պատրաստման գործում և ստորագրել է այն

Էստոնական ԽՍՀ-ի ինքնիշխանության հռչակագիրը (էստ․՝ Deklaratsioon Eesti NSV suveräänsusest) ընդունվել է 1988 թվականի նոյեմբերի 16-ին[1] Էստոնիայի ԽՍՀ Գերագույն խորհրդի կողմից, երբ մերձբալթյան պետություններում ընթանում էր Երգող հեղափոխությունը։ Հռչակագիրով հաստատում էր ինքնիշախնություն և էստոնական օրենքների գերակայությունը Խորհրդային Միության օրենքների նկատմամբ[2][3]։ Հռչակագրով հաստատվում էր, որ բոլոր բնական ռեսուսները երկրի սահմաններում գտնվող՝ հողերը, ներքին ջրերը, անտառները, օգտակար հանածոները և արդյունաբերական արտադրության միջոցները, գյուղատնտեսությունը, կառուցապատումը, պետական բանկերը, տրանսպորտը և այլն պատկանում են Էստոնիայի ժողովրդին[2]։ Էստոնիայում նոյեմբերի 16-ը նշվում է որպես «Վերածննդի օր» (էստ․՝ Taassünni päev)[4]։

Առաջին համաշխարհային պատերազմից և Էստոնիայի անկախության պատերազմներից հետո Էստոնիան անկախություն ստացավ։ 1940 թվականին Մոլոտով-Ռիբենտրոպ պակտի հավելյալ գաղտնի պրոտոկոլի համաձայն 1939 թվականի օգոստոսին Էստոնիան բռնակցվեց ԽՍՀՄ-ին։

1980-ական թվականներին ԽՍՀՄ-ում հայտարարվեց վերակառուցման և գլասնոստի քաղաքականություն, իսկ Քաղաքական բռնաճնշումներ Խորհրդային Միությունում դադարեցին։ 1990 թվականի մայիսի 8-ին Էստոնիայի ԽՍՀ Գերագույն խորհուրդը ընդունեց օրենք, որի համաձայն գործելու էր 1938 թվականի էստոնական հանրապետության Սահմանադրությունը[5]։ 1991 թվականի օգոստոսի 20-ին Օգոստոսյան պուտչի արդյունքում Էստոնաին հաստատեց իր անկախությունը[6][7]։ 1991 թվականի սեպտեմբերի 6-ին ԽՍՀՄ-ը ճանաչեց Էստոնիայի անկախությունը և սեպտեմբերի 17-ին երկիրը դարձավ ՄԱԿ-ի անդամ[8]։

1994 թվականի օգոստոսի 31-ին երեք տարի բանակցություններից հետո Ռուսաստանի զինված ուժերը լքեցին պետության սահմանները։ Ռուսաստանի Դաշնությունը պաշտոնապես դադարեցրեց իր ռազմական ներկայությունը Էստոնիայում, երբ 1995 թվականի սեպտեմբերին հրաժարվեց վերահսկել Պալդիսկիում գտնվող միջուկային ռեակտորը։ 2004 թվականին Էստոնիան դարձավ Եվրոպական Միության անդամ, իսկ մինչ այդ դարձել էր ՆԱՏՕ-ի անդամ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Frankowski, Stanisław (1995). Legal reform in post-communist Europe. Martinus Nijhoff Publishers. էջ 84. ISBN 0-7923-3218-0.
  2. 2,0 2,1 Walker, Edward (2003). Dissolution. Rowman & Littlefield. էջ 63. ISBN 0-7425-2453-1.
  3. ДЕКЛАРАЦИЯ Верховного Совета Эстонской Советской Социалистической республики О СУВЕРЕНИТЕТЕ ЭСТОНСКОЙ ССР
  4. Taassünnipäev Արխիվացված 2006-09-04 Wayback Machine kultuuriaken.tartu.ee (Kasutatud 11.06.2012.)
  5. Закон ЭССР от 08.05.1990 «О СИМВОЛИКЕ ЭСТОНИИ»
  6. http://www.gorby.ru/userfiles/estonia_20(1).pdf
  7. Miljan, Toivo (2004). Historical Dictionary of Estonia. Scarecrow Press. ISBN 0-8108-4904-6.
  8. Europa Publications Limited (1999). Eastern Europe and the Commonwealth of Independent States 1999. էջ 333. ISBN 1-85743-058-1.