Թագավորման տասնհինգամյակ | |
---|---|
![]() | |
Ստեղծման թնական | 1911 |
Պատվիրատու | Նիկոլայ II |
Ներկա սեփականատեր | |
Սեփականատեր | Ալեքսանդրա Ֆեոդորովնա, Մալքոլմ Ֆորբս, Ֆորբս ընտանիք և Վիկտոր Վեկսելբերգ |
Հավաքածու | Սանկտ Պետերբուրգի Ֆաբերժեի թանգարան |
Դիզայն և նյութեր | |
Նյութեր | ոսկի, արծնապակի, ալմաստ, Լեռնային բյուրեղապակի, ջրաներկ և Փղոսկր |
Բարձրություն | 13,2 սանտիմետր |
Ֆաբերժեի ձվեր |
«Թագավորման տասնհինգամյակ» (ռուս.՝ Пятнадцатая годовщина царствования), ոսկերչական ձու, որը դարձավ Ֆաբերժեի 52 զատկական ձվերից մեկը՝ պատրաստված Կարլ Ֆաբերժեի ընկերությունում Ռուսաստանի կայսերական ընտանիքի համար։ Այն ստեղծվել է 1911 թվականին[1] Նիկոլայ II կայսեր պատվերով։ Ոսկերչական ձուն Նիկոլայը Զատկի տոնին նվիրել է կնոջը՝ կայսրուհի Ալեքսանդրա Ֆեոդորովնային[2]՝ ի նշանավորումն թագադրման տասնհինգամյակի։
Այսօր «Թագավորման տասնհինգամյակ» կայսերական ոսկերչական ձուն պահպանվում և ցուցադրվում է Ֆաբերժեի թանգարանում[3] (Նարիշկինների և Շուվալովների պալատ, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան) և պատկանում է Վիկտոր Վեկսելբերգի ֆոնդին։
«Թագավորման տասնհինգամյակ» կայսերական ոսկերչական ձուն պատրաստված է ոսկուց։ Զարդարված է թափանցիկ կանաչ էմալով, անթափանց սպիտակ էմալով, շողշողուն էմալով, ադամանդներով, լեռնային բյուրեղապակիով, ինչպես նաև փղոսկրի վրա ջրաներկ նկարներով[4]՝ երեսապատված լեռնային բյուրեղապակու շերտով։ Ձուն բաժանված է տասնութ հատվածի՝ կազմված տասնվեց մանրանկարով, որոնց հեղինակը Վասիլի Զուևն[5] է։ Յոթ ձվաձև մանրանկարները դիմանկարներ[1] են, որոնք շրջանակված են ադամանդակուռ շրջանակով[3]. պատկերված են կայսերական ընտանիքի անդամները[6]։ Մնացած ինը նկարներում պատկերված են Նիկոլայի II կայսեր կյանքի կարևորագույն պահերը։ Նիկոլայի և կնոջ դիմանկարներից ներքև՝ ադամանդե շրջանակի մեջ երկու հիշարժան տարեթվեր են նշված՝ «1894»[7]՝ գահակալման տարեթիվը և «1911»՝ ձվի ստեղծման տարեթիվը։ Ձվի գագաթին մեծ ադամանդ է տեղադրված, որի տակ կայսրուհու միացագիրն է[8]։
Դիմանկարներում պատկերված են[4]՝
Մյուս մանրանկարներում պատկերված են կասեր համար հիշարժան պահերը[4].
«Թագավորման տասնհինգամյակ» կայսերական ոսկերչական ձուն անակնկալ չունի[4]։
Նիկոլայ II կայսրը ձուն կնոջը՝ Ալեքսանդրա Ֆեոդորովնային նվիրել 1911 թվականի Զատկի տոնին[5]։
1917 թվականի Ռուսական հեղափոխության ժամանակ հեղափոխականները հափշտակեցին կայսերական ձվերի հավաքածուն և ուղարկեցին Կրեմլի զինապալատ։ Թե ինչպես է այդտեղից ձուն հայտնվել Արևմուտքում՝ պատմությունը ցայսօր լռում է[8]։
1962 թվականին «Թագավորման տասնհինգամյակ» կայսերական ոսկերչական ձուն եղել է Ալեքսանդր Շաֆերի մասնավոր հավաքածուում։ 1966 թվականին «Թագավորման տասնհինգամյակ» կայսերական ոսկերչական ձուն հայտնվում է Ֆորբսի հավաքածուում, Նյու Յորքում[6]։ 2004 թվականին Նյու Յորքի Սոթբիս աճուրդի տունը ձուն վաճառում է Վիկտոր Վեկսելբերգին[7]։
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Թագավորման տասնհինգամյակ կատեգորիայում։ |