Ժան-Ռիշար Բլոկ ֆր.՝ Jean-Richard Bloch |
---|
|
Ծնվել է | մայիսի 25, 1884(1884-05-25)[1][2][3][…] |
---|
Ծննդավայր | Փարիզի 8-րդ շրջան, Ֆրանսիա |
---|
Վախճանվել է | մարտի 15, 1947(1947-03-15)[1][2][3][…] (62 տարեկան) |
---|
Վախճանի վայր | Փարիզի 1-ին շրջան, Փարիզ |
---|
Գերեզման | Պեր Լաշեզ և Grave of Bloch |
---|
Մասնագիտություն | լրագրող, պատմաբան, քաղաքական գործիչ, գրող, դրամատուրգ, վիպասան, գրական քննադատ, արձակագիր, թարգմանիչ և մանկավարժ |
---|
Լեզու | ֆրանսերեն |
---|
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
---|
Կուսակցություն | Ֆրանսիայի կոմունիստական կուսակցություն |
---|
Աշխատավայր | Լ'Յումանիտե |
---|
Ամուսին | Marguerite Bloch?[4] |
---|
Զավակներ | Ֆրանս Բլոկ-Սերազին, Claude Bloch?, Marianne Bloch-Milhaud? և Michel Bloch? |
---|
Ազգականներ | Frédéric Sérazin? |
---|
|
Jean-Richard Bloch Վիքիպահեստում |
Բլոկ Ժան Ռիշար (ֆր.՝ Jean-Richard Bloch, մայիսի 25, 1884(1884-05-25)[1][2][3][…], Փարիզի 8-րդ շրջան, Ֆրանսիա - մարտի 15, 1947(1947-03-15)[1][2][3][…], Փարիզի 1-ին շրջան, Փարիզ), ֆրանսիացի գրող, հրապարակախոս։ Ֆրանսիայի կոմունիստական կուսակցության անդամ 1921 թվականից[5]։
Բլոկ Ժան Ռիշարը 1910 թվականին հիմնադրել է «Ազատության ճիգ» պարբերականը։ Իր հոդվածներում պաշտպանել է առաջավոր արվեստը։ «Ափ» (1912) նովելների ժողովածուում քննադատել է շովինիզմը, «․․․ Եվ ընկերություն» (1917) վեպում տվել է բուրժուազիայի աստիճանական անկումը, «Բեռնատար նավի վրա» (1924), «Քրդական գիշեր» (1925) վեպերում պատկերել է աշխատավորների ճակատագիրը։ 1923 թվականից Ռ․ Ռոլանի հետ ղեկավարել է «էրոպ» հանդեսը, Լ․ Արագոնի հետ հիմնադրել «Се soir» (1937) թերթը։ Նրա քննադատական և հրապարակախոսական գործերը հրատարակվել են «Կառնավալի վերջը» (1920), «Դարի ճակատագիրը» (1931) և «Կուլտուրայի վերածնունդը» (1936) հոդվածների ժողովածուներում։ 1934 թվականին մասնակցել է սովետական գրողների համագումարին։ Ֆրանկոյական խռովության օրերին եղել է Իսպանիայում, «Իսպանիա, Իսպանիա» (1936) գրքում քննադատել ֆաշիզմն ու այն անտեսող տերություններին։ Ֆաշիստական օկուպացիայի տարիներին անցել է ընդհատակ, մասնակցել Դիմադրության մամուլի աշխատանքներին։ Հրատարակած «Մատնված Ֆրանսիայից դեպի զինված Ֆրանսիան» (1949) գիրքն արժանացել է խաղաղության ոսկե մեդալի։ ժամանակակից լեգենդների հիման վրա գրել է պիեսներ («Վերջին տիրակալը», 1926)։ Մոսկվայում հրատարակել է «Տուլոն» (1943) դրաման, որը պատմում է ֆրանսիացի հայրենասերների հակաֆաշիստական պայքարի մասին։ Եղել է Հայաստանում, իր տպավորությունները հրատարակել «էրոպ» հանդեսում։ Հայաստանի մասին գրել է նաե «Շոգեքարշ JNC 15» կինոսցենարը։ Պատերազմից հետո ընտրվել է ֆրանսիական հանրապետության խորհրդի անդամ։
- Lévy (պատմվածքների ժողովածու), 1912
- ... et Cie (վեպ.), 1918
- Sur un cargo (բարոյական ակնարկների գիրք), 1924
- La Nuit kurde (վեպ.), 1925
- Le Dernier Empereur (պիես), 1926
- Les Chasses de Renaut (պատմվածքների ժողովածու), 1927
- Destin du théâtre (պատմվածքների ժողովածու), 1930
- Destin du siècle (պատմվածքների ժողովածու), 1931
- Sybilla, 1932
- Offrande à la politique (պատմվածքների ժողովածու), 1933
- Naissance d’une culture (պատմվածքների ժողովածու), 1936
- Espagne! Espagne! (ակնարկների ժողովածու), 1936
- Toulon et autres pièces (պիես), 1948
- De la France trahie à la France en armes (ելույթ Մոսկովյան ռադիոյով 1941—1944 թվականներին), 1949
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 senat.fr (ֆր.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
- ↑ Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
- ↑ Article « Pierre Abraham » de l'Encyclopedia Universalis, rédigé parPierre Gamarra
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 455)։
|