Իվան Դորն | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Иван Александрович Ерёмин |
Ի ծնե անուն | Իվան Ալեքսանդրովիչ Երյոմին |
Ծնվել է | հոկտեմբերի 17, 1988 (36 տարեկան) Չելյաբինսկ |
Երկիր | ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Ժանրեր | փոփ, ինդի-փոփ, նեո-սոուլ |
Մասնագիտություն | երաժիշտ, հաղորդավար, երգիչ, դերասան |
Երգչաձայն | բարիտոն |
Գործիքներ | վոկալ, ստեղնաշարային |
Գործունեություն | 2007–այժմ |
Լեյբլ | Առաջին երաժշտական հրատարակչություն |
Կրթություն | Կիևի թատրոնի, կինոյի և հեռուստատեսության ազգային համալսարան |
Պարգևներ | |
Կայք | saykeyword.com/ivan/ |
![]() |
Իվան Ալեքսանդրովիչ Դորն (ուկրաիներեն՝ Іва́н Олекса́ндрович Дорн (Єрьо́мін), հոկտեմբերի 17, 1988, Չելյաբինսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինական երգիչ, դի-ջեյ, հաղորդավար, «Пара Нормальных» խմբի նախկին անդամ։
Իվան Դորնը ծնվել է 1988 թվականի հոկտեմբերի 17-ին Չելյաբինսկում։ 1990 թվականին հոր՝ Չեռնոբիլի ատոմակայանում աշխատանքի պատճառով տեղափոխվել են Սլավուտիչ։ Մինչև երկրորդ դասարանը կրել է հոր ազգանունը՝ Երյոմին։ Ավելի ուշ մոր՝ Լիդիա Դորնի առաջարկությամբ փոխել է ազգանունը, որովհետև նա չի ցանկացել որ իր որդուն և նրա հորը, թեկուզ ձևական, ինչ որ բան կապի։ Երգել սկսել է դեռևս դպրոցում։ Առաջին անգամ բեմ է դուրս եկել 6 տարեկան հասակում՝ «Սլավուտիչի ոսկե աշուն» փառատոնի ժամանակ։ Իվանը ունի Սոֆյա անունով քույր։
Իվանը ակտիվորեն զբաղվել է սպորտով, ստացել է շատ սպորտային կոչումներ, այդ թվում «Սպորտի վարպետ» (առագաստային սպորտ), «Պարահանդեսային պարերում սպորտի վարպետի թեկնածու», երկրորդ տեղ լողից, երրորդ տեղ թեթև աթլետիկայից։ Ինչպես նաև Իվանը զբաղվել է դաշտի թենիսով, շախմատով ու ֆուտբոլով։
Իվան Դորնը երաժշտական կրթություն է ստացել դաշնամուրի դասարանում, դարձել է մեծաքանակ երաժշտական մրցումների հաղթող, որոնց թվում են մոսկովյան «Վառիր քո աստղը» («Зажги свою звезду»)՝ առաջին տեղ, «Ղրիմի մարգարիտ» («Жемчужина Крыма»)՝ հանդիսատեսի համակրանք, «Սևծովյան խաղեր», 2001 թվական՝ առաջին տեղ, 2005 թվական երկրորդ տեղ, «Յուրմալա 2008»[1]։
2007 թվականին Jamiroquai-ի համերգի ժամանակ Իվան Դորնը ծանոթանում է իր ապագա գործընկեր Անյա Դոբրիդնևնայի հետ, որի հետ էլ հետագայում ձևավորում է «Пара Нормальных» դուետը[2]։ Դուետը շատ արագ հայտնիություն է ձեռք բերում, ստեղծելով երիտասարդ, էներգիայով լի երիտասարդների կերպար, որոնք վստահությամբ են նայում ապագային։ 2008 թվականի հոկտեմբերի 4-ին խումբը թողարկում է դեբյուտային «Ես կմտածեմ happy end» ալբոմը, որը մեկ ամսվա ընթացքում չհեռացավ «Gala Radio»-ի եթերում հեռարձակվող «Шереметьево-Борисполь» թոփ տասնյակի առաջին հորիզոնականներից։ 2010 թվականի ամռանը Իվան Դորնը լքում է խումբը, իսկ նրա տեղը գրավում է Արտյոմ Մեխը։
2010 թվականին Իվան Դորնը սկսում է սոլո կարիերան, թողարկելով սեփական երգերը, որոնց կազմում են «Стыцамэн», «Бигуди», «Северное сияние», «Тем более» և այլն։ Apollo Monkeys-ի հետ միասին նա թողարկել է «Կապույտով, դեղինով, կարմիրով»(«Синими, жёлтыми, красными») երգը։
Ինչպես նաև սոլո կարիերայի սկզբից Իվանը թողարկել է «Стыцамэн», «Так сильно», «Северное сияние», «Синими, жёлтыми, красными», «Идолом» և «Танец пингвина» երգերի հիման վրա նկարահանված տեսահոլովակներ։
2012 թվականի մայիսի 25-ին Կիևում ու մայիսի 26-ին Մոսկվայում տեղի ունեցավ Co'N'Dorn ալբոմի պաշտոնական շնորհանդեսը։ МузТВ-2012 մրցանակաբաշխության ժամանակ նոմինացվել է «Прорыв года» կատեգորիայում։ Ինչպես նաև նոմինացվել է «Степной волк 2012»-ի երեք կատեգորիաներում՝ «Դեբյուտ», «Վիդեո» («Стыцамэн»), «Դիզայն» (պաշտոնական կայք)[3]։ 2012 թվականի հունիսին Billboard Russia-ն Իվան դորնի լուսանկարը տեղադրել է ամսագրի շապիկին, որպես երիտասարդ երաժիշտների գլխավոր հերոս։
2012 թվականի աշնանը Իվան Դորնը Իրինա Շեյկի հետ ձայնագրել է Ю հեռուստաալիքում հեռարձակվող «Топ-модель по-русски»-ի սաունդթրեք, որպես հիմք ընդունելով իր հին «Бигуди» երգի կրկներգը[4]։
2012 թվականի գարնանը Դորնը ռուսական մամուլի կողմից ստացավ մի քանի դրական արձագանքներ։ Մարտին Բուլատ Լատիպով «Афиша»-ում գրում է, ինչպես․ «տեղական էստրադայի նոր, ծագող աստղ»[5]։ Օլեգ Սոբոլևը («Коммерсантъ») մայիսին Դորնին անվանել է «աշխարհում լավագույնը ռուսալեզու զանգվածային փոփ երաժշտության մեջ», որը «կատարում է ամենաադեկվատ համաշխարհային, ամենահիշվող ու ներգործուն երգերը, ռուսերեն լեզվով»[6]։ Ունկնդիրների կարծիքով, Դորնը օգտակար ձևով առանձնացվում է «հավերժ ու անվերջանալի տեղական փոփ բեմերի» ֆոնի վրա, կենդանի ելույթներով, որոնք ուղեկցվում են բարձրակարգ երաժիշտներով[6]։ 2013 թվականի ապրիլին «Стыцамэн» երգը հայտնվեց TimeOut ամսագրի էջում ներկայացված «հարյուր երգեր, որոնք փոխեցին մեր կյանքը» ցանկի մեջ։
Հենց Դորնի խոսքերով, Ուկրաինայի արևմուտքում ընթացող ռազմական գործողությունների ժամանակ գումար է տրամադրել կամավորներին, իր խոսքերով, խաղաղ բնակչության դեղորայքի համար։ Իր ընկեր Սերգեյ Պրիտուլայի խոսքերով, որը նա արել էր իր ֆեյսբուքյան էջում, իրականում Դորնի նվիրաբերությունները, որոնք նա արել էր բացառապես միայն Ռուսաստանում ստացած հոնորարներից, անցել են ուկրաինական զինվորականների համար համազգեստների ու տեխնիկայի գնման համար։ Առաջացած սկանդալից հետո Պրիտուլան ջնջել է սեփական հայտարարությունը[7]։
2013 թվականին ամուսնացել է համադասարանցի Անաստասիա Նովիկովայի հետ։ Նրանք ունեն դուստր (2014 թվականի հունիս)։
Անվանում | Մանրամասներ |
---|---|
Co'n'dorn |
|
Randorn |
|
Թվական | Անվանում | Թողարկման տարեթիվ | Լեյբլ | Ալբոմ |
---|---|---|---|---|
2011 | Ավելին(«Тем более») | 2011 մարտի 9 | Ikon Management | Co'n'dorn |
Ատում եմ(«Ненавижу») | 2011 մայիսի 25 | |||
Ստիցամեն(«Стыцамэн») | 2011 օգոստոսի 13 | |||
Հյուսիսափայլ(«Северное сияние») | 2011 նոյեմբերի 25 | |||
2012 | Կապույտով, դեղինով, կարմիրով(«Синими, жёлтыми, красными») | 2012 մարտ 1 | ||
Այդոլ(«Идолом») | 2012 հոկտեմբերի 18 | |||
Վարսափաթթուկ(«Бигуди») | 2012 հոկտեմբերի 22 | Առաջին երաժշտական հրատարակություն | ||
Վարսափաթթուկ(«Бигуди (Slider and Magnit Remix)») | 2012 հոկտեմբերի 23 | - | ||
2013 | Անդաստիարակը(«Невоспитанный») | 2013 հունիսի 8 | Кондорн Компани | Randorn |
2014 | Պինգվինի պարը(«Танец пингвина») | 2014 փետրվարի 1 | Moon Records | |
Սպորտային(«Спортивная») | 2014 հուլիսի 7 | Առաջին երաժշտական հրատարակություն | ||
Արջուկն է մեղավոր(«Мишка виновен») | 2014 նոյեմբերի 6 | |||
2015 | Համար 23(«Номер 23») | 2015 հունվարի 22 |
Թվական | Անվանում | Թողարկման տարեթիվ | Լեյբլ | Ալբոմ |
---|---|---|---|---|
2012 | Ստիցամիքս(«Стыцамикс») | 2012 մայիսի 1 | Առաջին երաժշտական հրատարակություն |
Co'n'dorn |
Այդպես ուժեղ(«Так сильно») | 2012 մայիսի 1 | |||
2013 | Համբուրել ուրիշին(«Целовать другого») | 2013 սեպտեմբերի 25 | - |
Թվական | Տեսաոլովակ | Ռեժիսոր | Ալբոմ |
---|---|---|---|
2011 | Ստիցամեն(«Стыцамэн») | Դմիտրի և Եվգեի Միսյուրա | Co’n’dorn |
Այդքան ուժեղ(«Так сильно») | |||
«Северное сияние» | |||
2012 | «Синими, жёлтыми, красными» | ||
«Идолом» | |||
2013 | «Невоспитанный» | Randorn | |
2014 | «Танец Пингвина» | Ֆիլ Լի | |
«Спортивная» | Իվան Դորն | ||
«Мишка виновен» | Ալեքսանդր Կորեշկով և Դմիտրի Լիսենբարտ | ||
2015 | «Номер 23» | Իվան Դորն | |
«Телепорт» | Իվան Դորն |
Թվական | Մրցանակ | Նոմինացիա | Աշխատանքը | Արդյունք |
---|---|---|---|---|
2011 | Soho Rooms Awards | Best Live Concert | Հաղթանակ | |
2012 | ZD Awards[11] | Տարվա հիթ | Իվան Դորն | Հաղթանակ |
YUNA[12] | Լավագույն կատարող | Իվան Դորն | Առաջադրված | |
Муз-ТВ մրցանակաբաշխություն | Տարվա հիթ | Իվան Դորն | Առաջադրված | |
Степной волк[3][13] | Վիդեո | «Ստիցամեն» | Առաջադրված | |
Դեբյուտ | Իվան Դորն | Առաջադրված | ||
Դիզայն | Պաշտոնական կայք | Առաջադրված | ||
Премия RU.TV մրցանակաբաշխություն[14] | Լավագույն սկիզբ | Իվան Դորն | Հաղթանակ | |
Լավագույն մեկնաբանություն | «Ստիցամեն» | Առաջադրված | ||
Տարվա կին Glamour 2012[15] | Տարվա տղամարդ | Իվան Դորն | Առաջադրված | |
Ամենագեղեցիկները Viva! 2012[16] | Տարվա տղամարդ | Իվան Դորն | Հաղթանակ | |
2013 | Муз-ТВ մրցանակաբաշխություն[17] | Լավագույն ալբոմ | «Co'n'dorn» | Հաղթանակ |
Լավագույն տեսահոլվակ | «Կապույտով, դեղինով, կարմիրով» | Առաջադրված | ||
Լավագույն երգ | «Կապույտով, դեղինով, կարմիրով» | Առաջադրված | ||
Լավագույն երգ | «Վարսափաթթուկ» | Առաջադրված | ||
Լավագույն կատարով | Իվան Դորն | Առաջադրված |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվան Դորն» հոդվածին։ |
|