Իրժի Վելշ | |
---|---|
Ծնվել է | հունվարի 27, 1980[1] (44 տարեկան) |
Ծննդավայր | Holice[2] |
Քաղաքացիություն | Չեխիա |
Մասնագիտություն | բասկետբոլիստ և color commentator |
Jiří Welsch Վիքիպահեստում |
Իրժի Վելշ (չեխ․՝ Jiří Welsch, հունվարի 27, 1980[1], Holice[2]), չեխ պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, խաղացել է որպես հարձակվող կիսապաշտպան։
Վելշն իր մասնագիտական կարիերիան սկսել է «Պարդուբիցում», որտեղ խաղացել է մինչև 1998 թվականը։ Այնուհետև խաղացել է «Սպարտայում»։
2000 թվականին տեղափոխվել է «Օլիմպիա», որի խմբում Սլովենիայի 2001/2002 առաջնությունում ճանաչվել է «ամենաարժեքավոր խաղացող»։
2002 թվականի NBA դրաֆթում ընտրվել է «Ֆիլադելֆիա 76» ակումբի կողմից, բայց խաղացողի իրավունքները վաճառվել են «Գոլդեն Սթեյթ Ուորիորս»-ին։ «Ուորիոսի»-ի կազմում անցկացրրել է 2002/2003 խաղաշրջանը, միջինում 37 խաղի ընթացքում հավաքելով 1,6 միավոր, 0,7 փոխանցում։ 2003 թվականի օգոստոսի 18-ին փոխանակման արդյունքում տեղափոխվեց «Դալլաս Մավերիկս»[3]։ Սակայն 2003 թվականի հոկտեմբերի 20-ին նորից փոխանակման արդյունքում, դարձավ «Բոստոն Սելտիքսի» խաղացող, ակումբի համար 2003/2004 խաղաշրջանում անցկացնելով 68 խաղ, միջինում հավաքելով 9,2 միավոր։
2005 թվականի փետրվարին Վելշը վաճառվել է «Կլիվլենդ Կավալերս»[4]։
2005 թվականի հունիսին, դարձավ «Միլուոկի Բակս»-ի խաղացող, ակումբում անցկացնելով 2005/2006 խաղաշրջանը[5]։
2006 թվականի օգոստոսին, Վելշը որոշում է լքել բասկետբոլի ազգային ասոցիացիան և գնալ իսպանիա, այնտեղ նա խաղացել է «Ունիկախա» և «Էստուդիանտես» ակումբներում։ 2011 թվականի հուլիսին Վելշը պայմանագիր է կնքում «Շարլերուա»[6] թիմի հետ, միջինում Եվրոլիգայում հավաքելով 7,4 իսկ Բելգիական լիգայում 7,5 միավոր։
2012 թվականից խաղացել է չեխական «Նիմբուրկ» թիմում։ 2015 թվականի ապրիլին ճանաչվել է «Լավագույն չեխ խաղացող» ՎՏԲ-ի միասնական լիգայի 2014/2015 թվականների խաղաշրջանում։
2018 թվականին Վելշը ավարտեց խաղային կրիերիան 38 տարեկան հասակում[7]։
Կանոնավոր սեզոն | Playoff-ի սերիա | ||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Սեզոն | Թիմ | GP | GS | MPG | FG% | 3P% | FT% | RPG | APG | SPG | BPG | PPG | GP | GS | MPG | FG% | 3P% | FT% | RPG | APG | SPG | BPG | PPG |
2002-03 | Գոլդեն Սթեյթ Ուորիորս | 37 | 0 | 6,3 | 25,3 | 25,0 | 75,9 | 0,8 | 0,7 | 0,2 | 0,1 | 1,6 | չի մասնակցել | ||||||||||
2003-04 | Բոստոն Սելտիքս | 81 | 68 | 26,9 | 42,8 | 38,1 | 74,3 | 3,7 | 2,3 | 1,2 | 0,1 | 9,2 | 4 | 4 | 26 | 47,8 | 25 | 100 | 3 | 2,3 | 0,5 | 0 | 8 |
2004-05 | Բոստոն Սելտիքս | 55 | 32 | 20,5 | 42,8 | 32,3 | 77,3 | 2,5 | 1,5 | 0,7 | 0,1 | 7,5 | չի մասնակցել | ||||||||||
2004-05 | Կլիվլենդ Կավալիերս | 16 | 0 | 12 | 23,5 | 18,2 | 71,4 | 1,8 | 1,2 | 0,3 | 0 | 2,9 | չի մասնակցել | ||||||||||
2005-06 | Միլուոքի Բաքս | 58 | 2 | 14,9 | 38,7 | 28,6 | 74,7 | 1,9 | 1,1 | 0,6 | 0 | 4,3 | 4 | 0 | 3,8 | 50 | 0 | 75 | 0,8 | 0,5 | 0,3 | 0 | 1,8 |
Ընդամենը | 247 | 102 | 18,6 | 40,3 | 34,3 | 75,2 | 2,4 | 1,5 | 0,8 | 0,1 | 6,1 | 8 | 4 | 14,9 | 48,1 | 25 | 92,3 | 1,9 | 1,4 | 0,4 | 0 | 4,9 |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Իրժի Վելշ կատեգորիայում։ |