Լին Չի Լինգ | |
---|---|
Հասակը | 1.74մ |
Ծնվել է | նոյեմբերի 29, 1974 (49 տարեկան) |
Ծննդավայր | Թայբեյ, Թայվան |
Կրթություն | Տորոնտոյի համալսարան |
Քաղաքացիություն | Թայվան |
Ազգություն | Թայվան |
Մասնագիտություն | մոդել, դերասանուհի |
Ակտիվ շրջան | 2008-2015 |
Ժանրեր | մարտաֆիլմ, դրամա, մելոդրամա |
Ամուսին(ներ) | Ակիրա |
Պարգևներ և մրցանակներ | |
Լին Չի Լինգ՝ Վիքիպահեստ | |
Լին Չի Լինգ[2] (նոյեմբերի 29, 1974[3][4], Թայբեյ, Թայվան), թայվանական մոդել և դերասանուհի։ 2006 թվականին Լինը դարձավ China Airlines և Longines ընկերությունների ներկայացուցիչ[5]։ Լինը շատ արագ հասավ մեծ հաջողությունների և թայվանական մեկնաբանններից մեկը հորինեց «Լի Չին Լինգի ֆենոմեն» արտահայտությունը[6]։
Լինի հայրը՝ Լին Ֆան Նանը (林繁男) և նրա մայրը՝ Վու Ցզու Մեյը (吳慈美) Թայվանից էին։ Ամուսնանալուց հետո նրանք տեղափոխվեցին Թայբեյը և ծնվեց նրա ավագ եղբայը՝ Լին Չի Հոնգը =林志鴻)։ Լինը ընդունվեց Թայբեյի «Zhongzheng Junior High School» դպրոցը և 15 տարեկանում նրան առաջարկեցին մոդելի աշխատանք[7]։ Հետագայում նա ընդունվեց Տորոնտոյի Բիշոփ Սթրեչեն դպրոցը, ապա Տորոնտոյի համալսարանը։
Համալսարանը ավարտելուց հետո վերադարձել է Թայբեյ[8][9]։ 2000 թվականին նա թողեց Ֆուբոնը և տեղափոխվեց Ճապոնիա, ապա գնաց Թայվան և որպես մոդել սկսեց աշխատել «Catwalk Production House» գործակալությունում։
2002 թվականին Լինին հրավիրեցին Հոնգ Կոնգ գովազդում նկարահանվելու համար։ Գովազդը բուռն կերպով քննարկվում էր համացանցում և Լինի հանդեպ հետաքրքրություը սկսեց աստիճանաբար աճել[10]։ Հաջորդ տարի Գե Հոնգֆուն Լինին հրավիրեց Շանհայ մոդելային հաղորդում վարելու համար։ 2004 թվականին նա սկսեց ավելի շատ նկարահանվել գովազդներում և ձեռք բերեց բազմաթիվ երկրպագուներ։
2004 թվականին նա նկարահանվեց Թայվանի, Չինաստանի և Ճապոնիայի գովազդներում։ 2004-2006 թվականներին Լինը դարձավ Ճապոնիայի տուրիզմի ասոցացիայի դեսպանը Թայվանում[11][12][13][13]։ 2005 թվականի օգոստոսի 8-ին նա Չինաստանի Դայլան քաղաքում էր և նկարահանվեց Procter & Gamble ընկերության տնտեսական ընկերության գովազդում, երբ նա ընկավ ձիու վրայից։ Նրան տեղափոխեցին մոտակա հիվանդանոց և բժիշկները ասացին, որ նա ունի վեց կոտրվածքները[14]։ Լինը չորս ամիս բուժվեց և 2005 թվականի նոյեմբերին հայտարարվեց, որ նա ամբողջությամբ ապաքինվել է։
Լինը մասնակցել է շատ հեռուստատեսային հաղորդումների, հենց իր մոդելային կարիերայի սկզբից և վարել է մոդելային հաղորդումներ։
Լինի առաջին դերը եղել է Ջոն Վուի «Պատերազմ կարմիր ժայռի մոտ» պատմական ֆիլմում։ Նա խաղացել է Հիաո և Քիաո քույրերի դերերը։ 2009 թվականին նա Ջեյ Չոուի հետ խաղացել է «Գանձերի որսորդը» արկածային ֆիլմում։
Թայվանական մեդիան Լի Չի Լինգին հայտարարել է, որպես 2007 թվականի «#1 թայվանական ամենահարուստ մոդել»՝ նրա շահույթը կազմում էր TWD$60,000,000 (≈ AU$2,100,000 ≈ CA$1,900,000 ≈ UK£906,000 ≈ US$1,900,000), այդ ցուցակում Ջեյ Չոուն հայտնվել է «#1 երգիչ» ցուցակում (ավելի քան TWD$100,000,000 շահույթ), իսկ Ջոլին Ցայը «#1 երգչուհի» (ավելի քան TWD$100,000,000 շահույթ)[15]։
Հոնգ Կոնգի մեդիան նրան դասակարգել է 2009 թվականի Չինաստանի «#1 ամենաբարձր վարձատրվող մոդել» ցուցակում, նրան հաջորդել է չինացի Ջենիֆեր Դուն, Գաիլե Լաին Հոնգ Կոնգից, և Լյուն Հունգը[16]։ 2004 թվականից նա դասակարգվում է «Թայվանի ամենաբարձր վարձատրվող մեդել» ցուցակի 1-ին տեղում։ 2010 թվականին նրա շահույթը կազմում էր TWD$160,000,000 (≈ AU$5,400,000 ≈ CA$5,400,000 ≈ UK£3,370,000 ≈ US$5,320,000), որը նա վաստակել է ճապոնական սերիալներում և թայվանական գովազդներում նկարահանվելուց[17] և TWD$200,000,000 (≈ AU$6,600,000 ≈ CA$6,800,000 ≈ UK£4,240,000 ≈ US$6,600,000) 2011 թվականին[18]։
Նույն տարում նա հիմնադրել է բարեգերծական ընկերություն (財団法人台北市志玲姐姐慈善基金会)[19], որը օգնում է երեխաների բարեկեցությանը[20]։
Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Ծանոթագրություն |
---|---|---|---|---|
2008 | Պատերազմ կարմիր ժայռի մոտ. մաս 1 | 赤壁 | Հիաո Քիաո | |
2009 | Պատերազմ կարմիր ժայռի մոտ. մաս 2 | 赤壁 | Հիաո Քիաո | Երկու մասերը ամբողջությամբ թողարկվել են 2009 թվականին |
Մա Լան Հուա | 馬蘭花 | Դա Լան | Հնչյունավորող | |
Գանձերի որսորդը | 刺陵 | Լան Թինգ | ||
2010 | Լուսնային սիրահարները | 月の恋人 | Լիու Հիու Մեի | Ճապոնական սերիալ |
Բարի գալուստ Շամա Թաուն | 決戰刹馬鎮 | Չուն Նիանգ | ||
2011 | Ապառիկ սեր | 幸福額度 | Հիաո Հոնդ և Հիաո Քինգ | |
2012 | Քաղցրասիրտ շոկոլադ | |||
Պատահական հերոս | 偶然英雄 | |||
2013 | Ասա այո! | 101次求婚 | ||
Switch | 富春山居圖 | Լիզա | ||
2014 | Ո՞վ է թաքնված | 王牌 | ||
2015 | Պեկին, Նյու Յորք | 北京,紐約 | ||
Մոնկը իջնում է լեռից | 道士下山 |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լին Չի Լինգ» հոդվածին։ |
|