Լյուսի Հոքինգ անգլ.՝ Lucy Hawking | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 2, 1970[1][2] (54 տարեկան) |
Ծննդավայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն[3] կամ Քեմբրիջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Համալսարանի քոլեջ և Stephen Perse Foundation? |
Մասնագիտություն | լրագրող, վիպասան, գրող, հեղինակ, գիտության մասսայականացնող, բարեգործ և ուսուցչուհի |
Աշխատավայր | Քեմբրիջի համալսարան |
Ծնողներ | հայր՝ Սթիվեն Հոքինգ[4], մայր՝ Ջեյն Ուայլդ Հոքինգ |
Կայք | lucyhawking.com lucyhawking.com |
![]() |
Քեթրին Լյուսի Հոքինգ, ԹԱՄ (նոյեմբերի 2, 1970[1][2], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[3] և Քեմբրիջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն)[5], անգլիացի լրագրող և հեղինակ[6]։ Նա ֆիզիկոս տեսաբան Սթիվեն Հոքինգի և գրող Ջեյն Ուայլդ Հոքինգի դուստրն է։ Լյուսին ապրում է Լոնդոնում[7]։ Նա համագործակցում է իր հոր հետ, օգնելով ձևավորելով գրքերը և երիտասարդ ընթերցողներին գիտական նյութերը մատչելի դարձնելու համար դրանք արկաային դարձնելը։
Նա նաև համագործակցում է աուտիզմի գիտահետազոտական կենտրոնի հետ[8]։
Նա պրոֆեսոր Սթիվեն Հոքինգի երեք երեխաներից մեկն է։ Նրա մայրը Ջեյն Ուայլդ Հոքինգն է։
Հոքինգը սովորել է ֆրանսերեն և ռուսերեն, Օքսֆորդի համալսարանում[9]։
Նա աշխատել է, որպես լրագրող[10] New York, Daily Mail, The Telegraph, Թայմս, London Evening Standard[11] և The Guardian ամսագրերի համար[12]։ Նա նաև աշխատել է, որպես ռադիո լրագրող[7]։
Հոքինգը գրել է երկու նովել՝ «Տանջվածը» (2004) և «Փոխուստ կյանքի համար» (2005) (նաև հրատարակվել է, որպես «Պատահարային մարաթոն»)։
2007 թվականին նա հրատարակել է «Ջորջի բանալին դեպի տիեզերք» գիրքը, որը պատմում է մի տղայի մասին, ով ցանկանում է համակարգչային պորտալի միջ և ճանապարհորդել արեգակնային համակարգով։ Գրել է իր հոր հետ և նրա նախկին ուսանող Քրիստոֆեր Գալֆարդի հետ, այն թարգմանվել է 38 լեզուներով և հրատարակվել 43 երկրներում։ «Ջորջի տիեզերական գանձերը» նախորդի շարունակությունն է և հրատարակվել է 2009 թվականին։ Երրորդ մասը կոչվում է «Ջորջը և Մեծ Պայթյունը», այն պատմում է թե ինչ է տեղի ունեցել Մեծ Պայթյունի ժամանակ, հրատարակվել է 2011 թվականին[13] : Ջորջի մասին պատմող վերջերս թողարկված պատմությունը կոչվում է «Ջորջը և չկոտրվող գաղտնագիրը», հրատարակվել է 2014 թվականին։
2008 թվականի ապրիլին ՆԱՍԱ-ի 50-րդ տարեդարձի առթիվ, նա լեկցիա է կարդացել երեխաների և գիտական կրթության մասին։ Նա իր լեկցիայում նշել է, որ երեխաները դեռ վաղ տարիքից պետք է գիտության հետ առնչվեն։
Հոքինգը 2008 թվականի հոկտեմբերին Հռոմում պարգևատրվել է է Սապիո մրցանակով՝ գիտությունը հանրայնացնելու համար։ Նա Ազգային աստղային քոլեջի փոխնախագահն է, այդտեղ մարդիկ բացահայտում են իրենց պոտենցիալը և զարգացնում դրանք[14]։ Նրա հորով շատ երեխաներ են ոգեշնչվել է և մասնավորապես հաշմանդամ պատանիները։
2010 թվականին Արիզոնայի պետական համալսարանը Հոքինգին նշանակեց գրականության դասախոս, իրենց 2011 թվականի նախագծերի համար[15]։
2013 թվականի սեպտեմբերի 30-ից մինչև նույն թվականի հոկտեմբերի 30-ը Հոքինգը թեզեր էր կարդում Կանադայի Ուոտերլուի տեսական ֆիզիկայի համալսարանի BrainSTEM: Your Future is Now փառատոնին[16]։
Լյուսի Հոքինգը 1998 թվականին ամուսնացել է Ալեքս Մաքենզի Սմիթի հետ[17], բայց զույգը բաժանվել է 2004 թվականին[18]։ Նա ունի մեկ որդի։ Նրա մոտ աուտիզմ հիվանդությունը հայտնաբերելուց հետո, նա սկսեց աջակցել այդ համախտանիշով հիվանդներին[12]։
Դրանք գրվել են նրա հոր՝ Սթիվեն Հոքինգի հետ։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուսի Հոքինգ» հոդվածին։ |
|