Կոստյա Ուլման | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | մայիսի 30, 1984[1][2][3] (40 տարեկան) |
Ծննդավայր՝ | Համբուրգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4] |
Քաղաքացիություն՝ | Գերմանիա |
Մասնագիտություն՝ | դերասան, կինոդերասան, թատրոնի դերասան և հեռուստատեսային դերասան |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0880518 |
kostja-ullmann.de |
Կոստյա Ուլման (գերմ.՝ Kostja Ullmann, մայիսի 30, 1984[1][2][3], Համբուրգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4]), գերմանացի դերասան։
Կոստյա Ուլմանը ծնվել է 1984 թվականի մայիսի 30-ին Համբուրգում։
Կոստյայի հայրը, լինելով դերասան, որդուն տարել է իր դերասանական գործակալություն, և արդեն 11 տարեկան հասակում նա թատրոնում ստացել է իր առաջին դերասանական փորձը[5][6]։ 1998 թվականին «Մայորկայի արքան» հեռուստաֆիլմի էպիզոդիկ դերով առաջնաելույթ է ունեցել էկրաններին, որին հաջորդել են նաև տարբեր հեռուստասերիալների («Երկու տղամարդ խոհանոցում», «Մեծ քաղաքի ոստիկանական բաժանմունք» և այլն) և հեռուստաֆիլմերի («Ամուսնական մղձավանջ», «XXL ընտանիք» և այլն) էպիզոդիկ դերեր։
2004 թվականին առաջնաելույթ է ունեցել կինոյում՝ ռեժիսոր Մարկո Կրոյցպայնտերի «Ամառային փոթորիկ» դրամայում, որի դերի համար նա հեռացել է թատերական դպրոցից[7]։ Ավելի ուշ գլխավոր դերերում նկարահանվել է «Դպրոցական ուղևորություն» (կատակերգություն ավագ դպրոցականների մասին, որոնք ուղևորվում են դեպի Զաուերլանդ) և «Գաղտնի սեր» (խաղում է ավագ դպրոցականի, որը սիրահարվում է տարեց կնոջ) հեռուստաֆիլմերում։
2006 թվականին նկարահանվել է երիտասարդի և տարեց կնոջ հարաբերությունների մասին պատմող ևս մեկ ֆիլմում՝ «Հետապնդվողը», որտեղ նա խաղում է 16-ամյա պայմանական դատապարտյալ Յան Վինկլերի դերը, որը ԲԴՍՄ հարաբերություններ էր կառուցում իր հսկողության ծառայության տեսուչ Էլզա Զայֆերտի հետ, որի դերը խաղում էր Մարեն Կրոյմանը։ Լոկարնոյի կինոփառատոնի ժամանակ ֆիլմը հաղթել է Ոսկե հովազ - Ներկա ժամանակների կինեմատոգրաֆիստներ (անգլ.՝ Golden Leopard Filmmakers of the Present C.P.COMPANY) անվանակարգում, որը տրվել է իտալական մոդայի տան կողմից[8]։
2008 թվականին «Հրաշք Բեռլինում» հեռուստաֆիլմի համար առաջադրվել է «Bayerischen Fernsehpreis» մրցանակին՝ Հեռուստաֆիլմի լավագույն դերասան անվանակարգում[9]։ 2009 թվականի «Անառակ որդի» ֆիլմում խաղացել է երիտասարդ գերմանացու դեր, որն ընդունել է իսլամ և կասկածվում է տեռորիզմի մեջ։ 2010 թվականին նկարահանվել է Մարկ Ռոտեմունդի նոր ֆիլմում՝ «Երկրպագուհիները նախաճաշին չեն մնում»։ 2013 թվականին էպիզոդիկ դերով նկարահանվել է «Թայմլես։ Սուտակե գիրք» ֆիլմում։
2016 թվականից Կոստյա Ուլմանն ամուսնացած է գերմանացի դերասանուհի Ջանին Ռեյնհարթի հետ[10]։
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1998 | ֆ | Մայորկայի արքան | König auf Mallorca | |
1999 | ս | Երկու տղամարդ խոհանոցում | Zwei Männer am Herd | Յան Ֆիշեր |
2001 | ֆ | Ամուսնական մղձավանջ | Albtraum einer Ehe | Միքայել Շիֆեր |
2002 | ս | Մեծ քաղաքի ոստիկանական բաժանմունք | Großstadtrevier | Ռաջա Արումուգան |
2002 | ֆ | XXL ընտանիք | Familie XXL | Թիմո Կրամեր |
2002 | ս | Դուետ | Das Duo | Ֆաբիան Բերգիուս |
2004 | ֆ | Ամառային փոթորիկ | Sommersturm | Ահիմ |
2004 | ֆ | Դպրոցական ուղևորություն | Klassenfahrt - Geknutscht wird immer | Թոբի |
2004 | ս | Հանցագործություններ առանց վաղեմության ժամկետի | Der Elefant - Mord verjährt nie | Դևիդ Ռիլինգ |
2004 | ս | Հանցագործության վայր | Tatort | Մարկ Լանդաու |
2005 | ս | Քրեական խաչբառ | SOKO Leipzig | Թոմաշ Վոգլեր |
2005 | ս | Վոլֆի օրենք | Wolffs Revier | Դոմինիկ Բրենեկե |
2005 | ֆ | Գաղտնի սեր | Heimliche Liebe - Der Schüler und die Postbotin | Ջո Ռայնհարթ |
2006 | ֆ | Հետապնդվողը | Verfolgt | Յան Վինկլեր |
2007 | ֆ | Տրոյայի գանձերը | Der geheimnisvolle Schatz von Troja | Դեմետրիոս |
2007 | ֆ | Դրության փոփոխություն | Stellungswechsel | Լասե |
2008 | ֆ | Այս կյանքը քեզ համար է | Die Zeit, die man Leben nennt | Լյուկա |
2008 | ֆ | Հրաշք Բեռլինում | Das Wunder von Berlin | Մարկո Կայզեր |
2008 | ֆ | Քաջ դերձակը | Das tapfere Schneiderlein | Շնայդեր Դևիդ |
2009 | ֆ | Վայրի հավերն ու կյանքը | Die wilden Hühner und das Leben | Մաքս |
2009 | ֆ | Անառակ որդի | Der verlorene Sohn | Ռայներ Շրյոդեր |
2009 | ս | Հանցագործության վայր | Tatort | Քերիմ Քորքմազ |
2010 | ֆ | Երկրպագուհիները նախաճաշին չեն մնում | Groupies bleiben nicht zum Frühstück | Քրիստոֆեր |
2012 | ֆ | Պահապան հրեշտակ | Schutzengel | Կուրտ |
2013 | ֆ | Թայմլես։ Սուտակե գիրք | Rubinrot | Ջեյմս |
2014 | ֆ | Ամենավտանգավոր մարդը | A Most Wanted Man | Ռաշիդ |
2014 | ֆ | Թայմլես 2։ Շափյուղե գիրք | Saphirblau | Ջեյմս |
2014 | ֆ | Սկիզբ | Coming In | Թոմ |
2014 | ֆ | 3 թուրք և մեկ նորածին | 3 Türken & ein Baby | Ջելալ Իելդիզ |
2016 | ֆ | Բիբի և Թինա։ Աղջիկներն ընդդեմ տղաների | Bibi & Tina: Mädchen gegen Jungs | Լեո Շմակես |
2016 | ֆ | Թայմլես 3։ Զմրուխտե գիրք | Smaragdgrün | Ջեյմս |
2017 | ֆ | Չնայած ամեն ինչին | Mein Blind Date mit dem Leben | Սալիա Կահավատե |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոստյա Ուլման» հոդվածին։ |
|