Մարիա Թերեզա Օրտա պորտ.՝ Maria Teresa Mascarenhas Horta | |
---|---|
Ծնվել է | մայիսի 20, 1937[1] (87 տարեկան) |
Ծննդավայր | Լիսաբոն |
Մասնագիտություն | վիպասան, գրող և բանաստեղծուհի |
Քաղաքացիություն | Պորտուգալիա |
Կրթություն | Լիսաբոնի համալսարան |
Ուշագրավ աշխատանքներ | New Portuguese Letters? |
Պարգևներ | |
Ամուսին | Luís de Barros?[8] |
Maria Teresa Horta Վիքիպահեստում |
Մարիա Թերեզա Օրտա (պորտ.՝ Maria Teresa Mascarenhas Horta, մայիսի 20, 1937[1], Լիսաբոն), պորտուգալացի գրող, բանաստեղծուհի, ֆեմինիստական շարժման գործիչ[9]։
Մարիա Թերեզա Օրտան մայրական կողմից պատկանում է Պորտուգալիայի ամենաբարձր արիստոկրատական դասին։ Նրա նախնիներից հայտնի է բանաստեղծուհի Լեոնոր դե Ալմեյդա Պորտուգալը (1750-1839)։ Ավարտել է Լիսաբոնի համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Եղել է «Պոեզիա-61» խմբի անդամ։ Մարիա Իսաբել Բառենուի և Մարիա Վելյու դա Կոշտայի հետ միասին ղեկավարել է Պորտուգալիայի ֆեմինիստական շարժումը (նրանց անվանում էին «Երեք Մարիաներ»)։ Մարիա Թերեզա Օրտայի մանիֆեստը դարձավ նրանց «Նոր պորտուգալերեն նամակներ» համատեղ գիրքը, որը թարգմանվել է աշխարհի շատ ժողովուրդների լեզուներով (վերնագիրը վկայակոչում է Մարիանա Ալկոֆորադոյի ուղղված Գաբրիել Ժոզեֆ Գիերագի հայտնի պորտուգալերեն նամակներին, XVII դ.): Համագործակցել է ընդդիմության Dom Quixote հրատարակության հիմնադիր Սնու Աբեքասսիշի հետ։
Հրապարակվել է Պորտուգալիայի բազմաթիվ թերթերում և ամսագրերում։
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Թերեզա Օրտա» հոդվածին։ |
|