Մարիա Անդրեևնա Միրոնովա (ռուս.՝ Мария Андреевна Миронова, մայիսի 28, 1973(1973-05-28)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), կինոյի և թատրոնի ռուս դերասանուհի։ Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստուհի (2006)։ Մի շարք թատերական ու կինոմրցանակների դափնեկիր։ Մոսկվայի հասարակական պալատի անդամ։ Արվեստի գործիչներին աջակցող «Արտիստ» բարեգործական հիմնադրամի նախագահ և համահիմնադիր[2]։ Մոսկվայի «Լենկոմ» թատրոնի դերասանուհի։
Խորհրդային դերասաններ Անդրեյ Միրոնովի և Եկատերինա Գրադովայի դուստրն է։
Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտն ավարտելուց հետո՝ 1996 թվականին, հրավիրվել է խաղալու «Ժամանակակից պիեսի դպրոց» թատրոնում, սակայն ընտրել է «Լենկոմը»[8], որտեղ սկսել է աշխատել 1997 թվականին. խաղացել է «Խենթ օր, կամ Ֆիգարոյի ամուսնությունը» (Ֆանշետա), «Երկու կանայք» (Վերոչկա), «Միլիոնատերերի քաղաք», «Բարբարոսն ու հերետիկոսը», «Սանձահարողի սանձահարումը», «Տիկնոջ այցելությունը», «Տարտյուֆ», ինչպես նաև Անդրեյ Ժոլդակի «Ճայը», «Փեդրա», «Կարմեր» ներկայացումներում
Մարիա Միրոնովան նաև նկարահանվում է կինոյում։ Պավել Լունգինի «Հարսանիք» ֆիլմը, որում Մարիա Միրոնովան կատարել է կնոջ գլխավոր դերը, մասնակցել է Կաննի կինոփառատոնի մրցութային ծրագրին և արժանացել մրցանակի Լավագույն դերասանական կազմ անվանակարգում[9]։
Թատրոնից ու կինոյից բացի Մարիա Միրոնովան սատարում է մշակութա-հասարակական ու բարեգործական նախագծեր. 2008 թվականից նա Արվեստի գործիչներին աջակցող «Արտիստ» բարեգործական հիմնադրամի նախագահն է և համահիմնադիրը[10]։ 2008 թվականից ընդգրկված է «Территория» փառատոնի արտ-տնօրինության կազմում[11]։
Մոսկվայի հասարակական պալատի անդամ է (2013 թվականից)[12]։ 2013 թվականին Մոսկվայի քաղաքապետի ընտրությունների ժամանակ եղել է թեկնածու Սերգեյ Սոբյանինի վստահված անձը[13]։
Հորեղբոր որդի՝ սցենարիստ, արձակագիր և բանաստեղծ Կիրիլ Լասկարի կրտսեր (ծնվել է 1977 թվականի օգոստոսի 11-ին Լենինգրադում), Arc WW Russia գործակալության կրեատիվ տնօրեն[14][15], «Пятница!» ալիքի՝ մարքետինգի գծով տնօրեն[16][17][18]
1-ին ամուսին՝ Իգոր Ալեքսանդրովիչ Ուդալով[20][21] (1964), գործարար հեռուստատեսության բնագավառում[22], World Fashion Channel Russia հեռուստաընկերության նախագահ[20][23],
2-րդ ամուսին՝ Դմիտրի Ալեքսանդրովիչ Կլոկով (ծնվ.՝ 10 հոկտեմբերի, 1977), Ռուսաստանի ԳԱ նախագահի խորհրդական հասարակական հիմունքներով[26]
3-րդ ամուսին՝ Ալեքսեյ Մակարով, դերասան։ Միասին են եղել 2011 թվականի նոյեմբերի 1-ից։ Բաժանվել են 2012 թվականի աշնանը[27][28][29], իսկ պաշտոնապես ամուսնալուծվել են 2013 թվականի հուլիսի 2-ին։ Սակայն Մարիա Միրոնովան, ի տարբերություն Մակարովի, ժխտում է այդ ամուսնությունը[30],
4-րդ ամուսին՝ Անդրեյ, բժշկական տեխնոլոգիաներով զբաղվող ռուս-ճապոնական ընկերության զարգացման տնօրեն[31][32][33],
2005 – ներկայացվել է «Ոսկե արծիվ» մրցանակի երկրորդ պլանի լավագույն դերասանուհի անվանակարգում (Ժյուլի, «Պետական խորհրդական»),
2006 – ստացել է Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստուհու պատվավոր կոչում[37],
2006 – Ա. Յաբլոչկինայի անվան դերասանի կենտրոնական տան «Դերասանական հաջողություն» մրցանակի դափնեկիր Ազգերի պետական թատրոնի «Փեդրա։ Ոսկե հասկ» ներկայացման մեջ Փեդրայի/ Վերա Իվանովնայի դերը կատարելու համար,
2007 – «Московский комсомолец» թերթի մրցանակի դափնեկիր «Փեդրա։ Ոսկե հասկ» ներկայացման մեջ Փեդրայի դերը կատարելու համար,
2007 – «Ոսկե դիմակ» ռուսական ազգային թատերական մրցանակի դափնեկիր «Կնոջ լավագույն դերակատարում» անվանակարգում «Փեդրա։ Ոսկե հասկ» ներկայացման մեջ Փեդրայի դերը կատարելու համար[38],
2007 – Ռուսաստանի գործարար շրջանների «Кумир» («Կուռք») մրցանակի դափնեկր «Տարվա լավագույն դերասանուհի» անվանակարգում,
2008 – «Звезда театрала» մրցանակի դափնեկիր – «Հիսնամյակի լավագույն դերասանուհի» «Театрал» ամսագրի վարկածով[39][40],
2011 – Անդրեյ Միրոնովի անվան ռուսական ազգային դերասանական «Ֆիգարո» մրցանակի դափնեկիր,
2015 – ներկայացվել է «Ոսկե արծիվ» ազգային կինոմրցանակի «Կնոջ լավագույն դերակատարում» անվանակարգում («Բուի ճիչը»),
2015 –Մոսկվայի «Բյուրեղապակե Տուրանդոտ» բարձրագույն թատերական բարձրագույն մրցանակի դափնեկիր թատերաշրջանի կնոջ լավագույն դերակատարման համար (Մարինա Մնիշեկ, ներկայացում «Բորիս Գոդունով», «Լենկոմ» թատրոն)։