Մորիս Էսթև ֆր.՝ Maurice Estève | |
---|---|
Ծնվել է | մայիսի 2, 1904[1][2][3][…] |
Ծննդավայր | Culan |
Վախճանվել է | հունիսի 29, 2001[4][5][6] (97 տարեկան) |
Մահվան վայր | Culan |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Կոլարոսսիի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ, նկարիչ-փորագրող և գծանկարիչ |
ստորագրություն![]() | |
![]() |
Մորիս Էսթև (ֆր.՝ Maurice Estève, մայիսի 2, 1904[1][2][3][…], Culan - հունիսի 29, 2001[4][5][6], Culan), Փարիզի դպրոցի ֆրանսիացի նկարիչ։
1913 թվականին նա ընտանիքի հետ տեղափոխվել է Փարիզ։ Հիացած էր Լուվրով, հատկապես՝ Ուչելլոյի (Սան Ռոմանոյի ճակատամարտ), Կուրբեի, Դելակրուայի, Շարդենի նկարներով։ Նա սկսել է ինքնուրույն ստեղծագործել 1915 թվականին։ Աշխատել է տպարանում, կահույքագործի արհեստանոցում, երեկոները սովորել է նկարել։ 1919 թվականին Մորիս Էսթևն իր համար բացահայտել է Սեզանին։ 1923 թվականին Բարսելոնայում աշխատել է գործվող նկարների արհեստանոցում։ Վերադառնալով Փարիզ՝ ընդունվել է Կոլարոսի մասնավոր ակադեմիա։ 1927 թվականին նրա գործերում զգացվում էրսյուրռեալիզմի ազդեցությունը, ամենից առաջ՝ Ջորջո դե Կիրիկոյի գեղանկարչության։ Էսթևի աշխատանքների առաջին ցուցադրությունը տեղի է ունեցել 1930 թվականին։ Նա տարվել է կինոյով և բեմանկարչությամբ։ 1930-ական թվականների երկրորդ կեսին Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ազդեցությամբ՝ ունեցել է էքսպրեսիոնիզմով տարվելու շրջան։ Բրաքի առաջարկով 1936 թվականին Մատիսի, Պիկասսոյի, Գրիսի և Լեժեի հետ Ստոկհոլմում մասնակցել է խմբակային ցուցահանդեսի։ 1937 թվականին աշխատել է Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում՝ Ռոբեր Դելյոնեի և Սոնյա Դելոնեի հետ ձևավորելով ավիացիայի և երկաթուղային հաղորդակցության տաղավարները։
Պատերազմի սկզբին զորակոչվել է բանակ, զորացրվել է 1940 թվականին։ 1942-1943 թվականներին մի քանի անգամ ցուցադրվել է Բազենի, Գիշայի, Մենեսեի, Լյո Մոալի հետ։ 1942-1949 թվականներին պայմանագիր է կապել Փարիզի Լուի Կարե պատկերասրահի հետ։ 1945 թվականին այդտեղ է անցկացվել Բազենի, Էսթևի, Լապիկի մեծ ցուցահանդեսը, որի կատալոգի ներածական հոդվածները գրել են պոետներ Անդրե Ֆերնոն, Ժան Լեսկյուրը և Ժան Տարդյոն։ 1956 թվականին Պիեռ Ֆրանկաստելը Էսթևի մասին մենագրություն է հրատարակել։
Էսթևը, գեղանկարչության հետ զուգահեռ, զբաղվել է նաև գծանկարչությամբ, վիտրաժի և գոբելենի արվեստով։ 1955 թվականին նա վերադարձել է հայրենի Կյուլան, որտեղ էլ մահացել է։
1970 թվականին արժանացել է Ազգային գեղարվեստի մեծ մրցանակի։ 1986 թվականին Ֆրանսիայի փոստը թողարկեց հինգ ֆրանկի նամականիշ՝ Էսթևի աշխատանքներից մեկի՝ Skibet-ի վերարտադրմամբ։ 1987 թվականին Բուրժում բացվել է նկարչի թանգարանը։ 1989 և 1997 թվականներին նրա հավաքածուն զգալիորեն համալրվել է։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մորիս Էսթև» հոդվածին։ |
|