Շանել Իման անգլ.՝ Chanel Iman | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 1, 1990 |
Ծննդավայր | Ատլանտա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ամերիկացի |
Կրթություն | Ֆերֆաքսի ավագ դպրոց |
Մասնագիտություն | մոդել |
Կայք | chaneliman.com |
Chanel Iman Վիքիպահեստում |
Շանել Իման Ռոբինսոն (անգլ.՝ Chanel Iman Robinson, դեկտեմբերի 1, 1990, Ատլանտա), ամերիկացի մոդել, ավելի հայտնի Շանել Իման անունով[1]։ Հայտնի է որպես Victoria's Secret-ի հերշտակ։
Շանել Իմանը ծնվել է 1990 թվականի դեկտեմբերի 1-ին Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում։ Նրա մայրը ունի կորեական և աֆրոամերիկյան արմատներ, իսկ հայրը՝ աֆրոամերիկացի է[2]։
Իմանը սկսել է աշխատել մոդել 13 տարեկան հասակից՝ ստորագրելով պայմանագիր Ford Models մոդելային գործակալության հետ Լոս Անջելեսում։ 2006 թվականին մեկնեց Նյու Յորք՝ մասնակցելու Ford Models-ի «Աշխարհի սուպերմոդելը» մրցույթին և զբաղեցրեց երրորդ հորիզոնականը։ 2007 թվականի փետրվարին հայտնվեց «Teen Vogue» ամսագրի շապիկին, Կարլի Քլոսի և Ալի Մայքլի հետ միասին, նկարահանված Պատրիկ Դեմանշելիեի կողմից։ 2009 թվականի նոյեմբերին նա կրկին հայտնվեց այդ ամսագրի շապիկին՝ այս անգամ Ջորդան Դանի հետ։ Հայտնվել է նաև իտալական «Elle», «i-D», Դուբայի և Ուկրաինայի «Harper's Bazaar», «Lula», կորեական, ամերիկյան և մանկական «Vogue» ամսագրերի շապիկներին։ Աշխատել է Բալենսիագայի, Մաքս Մարայի, Վերսաչեի, Yves Saint Laurent-ի և Ստելա Մակքարթնեի համար։ Նկարահանվել է նաև Allure, Դուբայի, Ամերիկայի և Ուկրաինայի «Harpers Bazaar», «V», «i-D», «Pop», Իտալիայի, Բրիտանիայի և Ինդոնեզիայի «Elle», Իտալիայի «Vanity Fair» և մի շարք այլ միջազգային «Vogue» ամսագրերի էջերում։ Գովազդել է Բոտեգա Վենետայի, GAP-ի, Ռալֆ Լոուրենի, Էքսպրեսի և Դոնա Կարանի հավաքածուները։ Քայլել է 2009, 2010[3] և 2011 թվականների Victoria's Secret նորաձևության շոուների ժամանակ[4], իսկ 2010 թվականին դարձել այդ բրենդի հրեշտակ[5]։
2012 թվականին ներկա գտնվեց Met Gala ցուցահանդեսին, դիզայներ Թոմ Ֆորդի հետ միասին[6]։ Իմանը Amazon Fashion 2012 թվականի մոդելներից էր։
2010 թվականի սկզբին նա և իր մայրը բացեցին իրենց «The Red Bag» հագուստի բուտիկը Կալիֆորնիայում[7][8]։
2015 թվականին նկարահանվեց «Թմրանյութ» ֆիլմում, որի պրեմիերան տեղի ունեցավ Սանդենս կինոփառատոնի ժամանակ։
2007 թվականի հոկտեմբերին Շանել Իմանն ու իր մայրը ներկա էին Թայրա Բենքսի հեռուստաշոուին[9]։ 2009 թվականի մարտի 21-ին նկարահանվեց MTV-ի «House of Style» հեռուսատահաղորդման համար[10][11]։ 2009 թվականի սեպտեմբերի 9-ին նա հանդես եկավ որպես ժյուրի Ամերիկայի հաջորդ թոփ մոդելը հեռուստաշոուի 13-րդ սեզոնի պրեմիերայի ժամանակ։
Հայտնվել է Բեյոնսեի «Yonce» տեսահոլովակում։ Խաղացել է նաև Աշերի «Dive» և The Weeknd-ի «Can't Feel My Face» տեսահոլովակներում։
2013 թվականի ապրիլ ամսից նա սկսեց ժամադրվել ռեփեր ASAP Rocky-ի հետ[12][13]։ 2014 թվականի հոկտեմբերին նրանք դադարեցին իրենց կապերը։ Նրանց բաժանության պատճառը համերգային շրջագայությունների խիտ օրացույցն էր։ Այժմ Իմանը հանդիպում է Լոս Անջելես Լեյքերսի անդամ Ջորդան Քլարկսոնի հետ[14]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շանել Իման» հոդվածին։ |
|