Ու Դունյի 吳敦義 | |||
| |||
---|---|---|---|
հուլիսի 27, 2017 - հունվարի 15, 2020 | |||
Նախորդող | Հուն Սյուչժու
Լյան Շենվեն | ||
Հաջորդող | Լին Ռոնդե
Ցզյան Ցիշեն | ||
| |||
հունիսի 4, 2014 - մայիսի 20, 2016 | |||
Նախորդող | Զեն Յունչուան | ||
Հաջորդող | Լյան Շենվեն | ||
| |||
դեկտեմբերի 3, 2014 - հունվարի 17, 2015 | |||
Նախորդող | Մա Ինցզյու | ||
Հաջորդող | Չշու Լիլուն | ||
| |||
մայիսի 20, 2012 - մայիսի 20, 2016 | |||
Նախորդող | Վինսենթ Սյաո | ||
Հաջորդող | Չեն Ցզյանժեն | ||
| |||
սեպտեմբերի 10, 2009 - փետրվարի 6, 2012 | |||
Նախորդող | Լյու Չժաոսյուան | ||
Հաջորդող | Չեն Չուն | ||
| |||
փետրվարի 27, 2007 - հոկտեմբերի 17, 2009 | |||
Նախորդող | Չան Չուն Պո | ||
Հաջորդող | Չան Չուն Պո | ||
| |||
հունիսի 15, 1990 - դեկտեմբերի 20, 1998 | |||
Նախորդող | Սու Նան Չեն | ||
Հաջորդող | Սե Չանտին | ||
| |||
1981 թվական - 1989 թվական | |||
Նախորդող | Մեն Ֆան Չաո | ||
Հաջորդող | Լին Յուան Լանգ | ||
Կուսակցություն՝ | Գոմինդան | ||
Կրթություն՝ | Թայվանի Ազգային համալսարան | ||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և պատմաբան | ||
Ծննդյան օր | հունվարի 30, 1948 թվական(73 տարեկան) | ||
Ծննդավայր | Ցաոտուն, Տայչժուն գավառ, Թայվան, Չինաստանի հանրապետություն | ||
Քաղաքացիություն | Թայվան և Չինաստանի Հանրապետություն | ||
Ամուսին | Ցայ Լին Յի | ||
Պարգևներ | |||
Ու Դունյի (չին. ավանդ. 吳敦義, փինյին Wú Dūnyì), թայվանցի քաղաքական գործիչ, Գոմինդան կուսակցության նախագահ (2017-2020), Չինաստանի Հանրապետության վարչապետ (2009-2012), Չինաստանի Հանրապետության փոխնախագահ (2012—2016):
Ծնվել է 1948 թվականի հունվարի 30-ին Տայչժուն գավառի Ցաոտուն գյուղակում (հիմա այդ վայրը գտնվում է Նանտոու գավառի տարածքում)։ 1970 թվականին Թայվանի Ազգային համալսարանի հումանիտար գիտությունների պատմության բաժնում ստացել է բակալավրի աստիճան։ Ամուսնացած է, ունի երեք տղա և մեկ աղջիկ[1]։
Ու Դունյին 1990 թվականին նշանակվել է Գաոսյուն քաղաքի քաղաքապետ և այդ պաշտոնը զբաղեցնում է մինչ 1994 թվականը, և ապա վերընտրվել է ևս չորս տարի։ 2007 թվականից Ուն զբաղեցնում է Գոմինդան կուսակցության գլխավոր քարտուղարի պաշտոնը։
2009 թվականի սեպտեմբերի 8-ին, հաշվի առնելով այն ժամանակվա վարչապետ Լյու Չժաոսյուանի մոտալուտ պաշտոնանկությունը, նրան փոխարինեց Ու Դունյին։ Սեպտեմբերի 10-ին Լյուն և նրա ամբողջ կաբինետը հրաժարական տվեցին, և նույն օրը Ու Դունյին ստանձնեց հանրապետության վարչապետի պաշտոնը[2]։
2012 թվականի նախագահական ընտրություններում առաջադրվեց Չինաստանի Հանրապետության փոխնախագահի պաշտոնում, զուգորդվելով նախագահ Մա Ինցզյուի հետ, ընտրություններում հաղթելուց հետո 2012 թվականի մայիսի 20-ին նա ստանձնեց իր պաշտոնը։