Պետրոս Մարկարիս | |
---|---|
Ծննդյան անուն | Bedros Markaryan[1] |
Ծնվել է | հունվարի 1, 1937[2][3][4] (87 տարեկան) կամ դեկտեմբերի 31, 1936[1] (87 տարեկան) |
Ծննդավայր | Ստամբուլ, Թուրքիա |
Գրական անուն | Petros Markaris[1] |
Մասնագիտություն | Գրող, թարգմանիչ |
Լեզու | նոր հունարեն |
Ազգություն | Հայերը Կոստանդնուպոլսում և Greeks in Turkey? |
Քաղաքացիություն | Հունաստան |
Կրթություն | St. George's Austrian High School?[1] |
Ստեղծագործական շրջան | 1965 - մինչ օրս |
Ժանրեր | դետեկտիվ վեպ, թատերգություն, կինոսցենար, թարգմանություններ |
Պարգևներ | |
Ներշնչվել է
| |
Petros Markaris Վիքիպահեստում |
Պետրոս Մարկարիս (հուն․՝ Πέτρος Μάρκαρης, հունվարի 1, 1937[2][3][4] կամ դեկտեմբերի 31, 1936[1], Հեյբելիադա, Թուրքիա[1]), հայկական ծագմամբ հույն գրող, թարգմանիչ, կինոսցենարիստ։ Հատկապես հայտնի է իր դետեկտիվ ժանրին պատկանող վեպերով։
Պետրոս Մարկարիսը ծնվել է 1937 թ. հունվարի 1-ին Ստամբուլում։ Նրա հայրը հայ էր, իսկ մայրը հույն։ Բարձրագույն կրթությունը ստացել է Վիեննայում և Շտուտգարտում։ Մինչ գրական գործունեությանը նվիրվելը ուսումնասիրել է տնտեսագիտություն։ 1974 թ. ստացել է Հունաստանի քաղաքացիություն։ Այժմ ապրում և ստեղծագործում է Աթենքում։
Պետրոս Մարկարիսը ստեղծագործում է հունարեն, գերմաներեն և թուրքերեն լեզուներով։ 1965 թ. Մարկարիսը գրում է «Ալի Ռեջո» վերնագրով թատերգությունը, դրանից հետո նա գրում է մի քանի այլ թատերգություններ։ Հույն կինոբեմադրիչ Թեոդորոս Անգելոպուլոսի հետ ստեղծել է մի շարք կինոսցենարներ։ Սակայն Պետրոս Մարկարիսին լայն հռչակ բերեց դետեկտիվ ժանրին պատկանող Աթենքի ոստիկանության աշխատակից Կոստաս Խարիտասի մասին պատմող վեպերը։ Այս ստեղծագործությունները ջերմորեն են ընդունվել Հունաստանի, Գերմանիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ընթերցողների կողմից։ Պետրոս Մարկարիսը հայտնի է նաև իր գերմաներենից կատարած թարգմանություններով։ Նա հունարեն է թարգմանել Գյոթեի «Ֆաուստ» և Բերտոլդ Բրեխտի «Կուրաժ մայրիկը և նրա երեխաները» ստեղծագործությունները։
2013 թ. մարտի 29-ին Ֆրանսիայի Լիոն քաղաքում Պետրոս Մարկարիսն արժանացել է Եվրոպայի ոստիկանական վեպի "Quais du Polar Festival 2013" մրցանակին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պետրոս Մարկարիս» հոդվածին։ |
|