Պյոտր Կուզմիչ Կոզլով (ռուս.՝ Пётр Кузьми́ч Козло́в, հոկտեմբերի 3 (15), 1863 կամ 1863, Դուխովշչինա, Սմոլենսկի գավառ, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 26, 1935(1935-09-26)[1][2], Պետերգոֆ[3]), Կենտրոնական Ասիայի խորհրդային հետազոտող, ՈւԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1928)։ 1899-1901 թվականներին ղեկավարել է մոնղոլա-տիբեթական արշավախումբը (Հուանհե, Յանցզի, Մեկոնգ գետերի վերին հոսանքներում), գրել «Մոնղոլիա և Կամ» (1905-1906) գիրքը։ 1907-1909 թվականին գլխավորել է մոնղոլա-սիչուանյան արշավախումբը, Գոբի անապատում հայտնաբերել Հարա-Հոտո քաղաքի մնացորդներ, տանգուտյան մշակույթի առարկաներ։ Հրատարակել է «Մոնղոլիա ու Ամդո և Հարա-Հոտո մեռյալ քաղաքը» (1923) գիրքը։ Կոզլովի անունով է կոչվում Տաբին Բողդո Օլա լեռնաշղթայի՝ սառցադաշտը։
- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #118715348 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Потапов Р. Л. Мои воспоминания (об орнитологе Е. В. Козловой и других), My Memories (about an Ornithologist Elizaveta Kozlova and Others) (ռուս.) // Историко-биологические исследования — 2015. — Т. 7, вып. 3. — С. 79—96. — ISSN 2076-8176; 2500-1221
- ↑ Royal Geographical Society Gold Medal Recipients — Royal Geographical Society, 2022.
- ↑ Орнитологические исследования Е.В. Козловой в Монголии в 1929 и 1931 гг. (по страницам экспедиционных дневников), The Ornithological Research Conducted by Elizaveta V. Kozlova in Mongolia in 1929 and 1931 (Based on the Expedition Journals) (ռուս.) // Историко-биологические исследования — 2014. — Т. 6, вып. 4. — С. 60—79. — ISSN 2076-8176; 2500-1221
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 506)։
|
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|