Ջոնգ Իլ Ու կորեերեն՝ 정일우 | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 9, 1987 (37 տարեկան) |
Ծննդավայր | Սեուլ, Հարավային Կորեա |
Կրթություն | Հանյանգի համալսարան |
Քաղաքացիություն | Հարավային Կորեա |
Կրոն | կաթոլիկություն |
Մասնագիտություն | դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան |
jungilwoo.com | |
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։ |
Ջոնգ Իլ Ու (հանգըլ՝ 정일우, սեպտեմբերի 9, 1987, Սեուլ, Հարավային Կորեա), հարավկորեացի դերասան, երգիչ և մոդել։
2006 թվականին առաջնելույթ է ունեցել «Անզսպելի հարված» կատակերգությունում, որտեղ կերտել է մոտոցիկլավար- կռվարար Լի Յուն Հոյի կերպարը։ Այս դերի համար արժանացել է մի քանի մրցանակների։ Այնուհետև նկարահանվել է «Իլ Չժի Մե» պատմական դորամայում։
Ջոնգ Իլ Ուն մի քանի հայտնի ապրանքանիշների դեմքն է, ինչպիսիք են՝ LG, Samsung, Nike ընկերությունները, հաճախ նկարահանվում է գովազդներում։ 2011 թվականին կատարած երգը ընդգրկվել է «49 օրեր» հեռուստասերիալի OST-ում, որտեղ նկարահանվել է գլխավոր դերում[1]։
2011 թվականին դերասանուհի Կիմ Սո Ինի հետ ընտրվել է Չոնջույի միջազգային կինոփառատոնի դեսպան[2]։
Ջոնգ Իլ Ուն ծնվել է Սեուլում, Հարավային Կորեա, նյութապես ապահով ընտանիքում։ Նրա պապը Կորեայի հիվանդանոցի տնօրենն է, հայրը՝ Կենդոյի ակադեմիայի տնօրեն, մայրը՝ Կորեայի ազգային համալսարանի պրոֆեսոր։ Նա նաև ավագ քույր ունի[3][4][5][6][7]։
Երիտասարդ տարիքում չէր սիրում սովորել, և ցանկություն չուներ ընդունվել համալսարան, սակայն զղջացել է և քննություններ հանձնել Սեուլի արվեստի ինստիտուտում, իսկ հետո փոխադրվել Հան Յան համալսարանի թատրոնի և կինոյի ինստիտուտ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոնգ Իլ Ու» հոդվածին։ |
|