Ռաֆալ Հաձևիչ լեհ.՝ Rafał Hadziewicz | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 13, 1803[1] կամ հոկտեմբերի 13, 1805[2] |
Ծննդավայր | Լյուբլինի վոյեվոդություն, Լեհաստան |
Վախճանվել է | սեպտեմբերի 7, 1883 կամ սեպտեմբերի 7, 1886[1][2] |
Մահվան վայր | Կելցե, Q24932577?, Kielce Governorate, Warsaw general-governorate, Ռուսական կայսրություն[2] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Մասնագիտություն | նկարիչ, համալսարանի դասախոս և նկարչության ուսուցիչ |
Ժանր | դիմապատկեր |
Թեմաներ | գեղանկարչություն[3] |
Աշակերտներ | Józef Buchbinder? |
Անդամակցություն | Կրակովի գիտական ընկերություն[2] |
Rafał Hadziewicz Վիքիպահեստում |
Ռաֆալ Հաձևիչ (լեհ.՝ Rafał Hadziewicz, հոկտեմբերի 13, 1803[1] կամ հոկտեմբերի 13, 1805[2], Լյուբլինի վոյեվոդություն, Լեհաստան - սեպտեմբերի 7, 1883 կամ սեպտեմբերի 7, 1886[1][2], Կելցե, Q24932577?, Kielce Governorate, Warsaw general-governorate, Ռուսական կայսրություն[2]), հայկական արմատներով լեհ անվանի նկարիչ և մանկավարժ, ով ապրել ու ստեղծագործել է XIX դարում։
Հաձևիչը նկարչության առաջին դասերն առել է լեհական Շչեբժեշին քաղաքում լեհական ազնվականական Զամոյսկի տոհմի ներկայացուցիչների նախաձեռնությամբ բացված գեղարվեստի դպրոցում, որտեղ սովորել է 1816 թվականից 1822 թվականներին։ 1822 թվականին մեկնել է Վարշավա՝ իր արվեստը կատարելագործելու մայրաքաղաքի համալսարանի գեղարվեստի ֆակուլտետում, պրոֆեսոր Անտոնի Բրոդովսկու ղեկավարությամբ[4]։ Արժանանալով կրթաթոշակի՝ հնարավորություն է ստացել 1829 թվականից 1833 թվականների միջակայքում կերպարվեստի գաղտնիքների ու նրբությունների մեջ խորամուխ լինելու Դրեզդենում, Փարիզում, Հռոմում։
1834 թվականին բնակություն է հաստատել Կրակովում, որտեղ սրբապատկերներով նկարազարդել է մի շարք ուղղափառ եկեղեցիներ։ 1839 թվականին մեկնել է Մոսկվա՝ դասավանդելու տեղի համալսարանի գեղարվեստի ու մաթեմատիկայի ֆակուլտետում։ 1844 թվականին վերադարձել է Վարշավա, սկսել է դասավանդել Լեհաստանի մայրաքաղաքի գեղարվեստի դպրոցում։ 1871 թվականին Հաձևիչը տեղափոխվել է Կելցե, դասախոսական աշխատանքի անցել տեղի համալսարանում։ Կելցեում էլ նա կնքել է իր մահկանացուն։ Նրա աճյունը տեղափոխել են Վարշավա և հողին հանձնել Պովանզկովյան գերեզմանատանը։
Հաձևիչը հեղինակել է բազմաթիվ դիմանկարներ, կրոնական թեմաներով նկարներ, սակայն նրան մեծ համբավ են բերել հատկապես պատմական թեմաներով ստեղծած երկերը. ուսումնասիրողները դրանք հաճախ համեմատում են իտալական Վերածննդի վարպետների բարձրարվեստ աշխատանքների հետ։
Ռաֆալ Հաձևիչի ստեղծագործությունները պահվում են Լվովի կերպարվեստի պատկերասրահում, Կելցեի ազգային թանգարանում, մասնավոր հավաքածուներում։ Նրա ընտիր գործերից են հետևյալ նկարները.
Հաձևիչը մի շարք օֆորտներ (փորագրանկարներ) է պատրաստել իր հեղինակած նկարների հիման վրա։ Դրանցից են՝
Նկարչի որոշ ստեղծագործություններ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ (1939 – 1945) կորստյան են մատնվել։ Դրանց շարքում են՝
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաֆալ Հաձևիչ» հոդվածին։ |
|